o C     23. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Իմ իմաստնությունը, տարիքն ու փորձը թույլ են տալիս չտրվել գայթակղությանն ու ու չբացել հայկական դիվանագիտության հնարավոր ազդեցության բոլոր լծակներն ու քարտերը». Արմեն Աշոտյանը հակադարձում է Հայկ Կոնջորյանին

11.07.2019 00:06 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Իմ իմաստնությունը, տարիքն ու փորձը թույլ են տալիս չտրվել գայթակղությանն ու ու չբացել հայկական դիվանագիտության հնարավոր ազդեցության բոլոր լծակներն ու քարտերը». Արմեն Աշոտյանը հակադարձում է Հայկ Կոնջորյանին

Ազգային ժողովում ԵԽԽՎ-ում հայկական խորհրդարանական պատվիրակության ղեկավար Հայկ Կոնջորյանի հայտարարությունները մեկնաբանելու խնդրանքով 168.am-ը դիմեց նախորդ գումարման խորհրդարանի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանին։

ԵԺԿ-ն մտահոգված է Հրայր Թովմասյանի դեմ հարուցված քրեական գործով և իր հանդեպ սպառնալիքներով. Արմեն Աշոտյան

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ-ում հայկական խորհրդարանական պատվիրակության ղեկավարն այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարել էր, որ  պատվիրակության ղեկավար նշանակվելուց հետո, հունվար-փետրվարին, մոտ 10 օր փորձել է կապ հաստատել նախորդ խորհրդարանում ԵԱՀԿ ԽՎ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանի հետ, սակայն չի հաջողվել, կապ է հաստատել ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Կարեն Բեքարյանի հետ, բայց վերջինս հորդորել է նախ խոսել պատվիրակության ղեկավարի հետ: Սակայն Բեքարյանի փոխանցած հեռախոսահամարով էլ չի հաջողվել կապ հաստատել Նաղդալյանի հետ:

«Գուցե այդ պահին Հայկ Կոնջորյանը չի կարողացել գտնել Հերմինե Նաղդալյանին, բայց նա հունվարից պատգամավոր է, իսկ մենք հիմա ապրում ենք հուլիս ամսում։ Չեմ հավատում, որ մեծ ցանկության դեպքում հունվարից հուլիս ընկած ժամանակահատվածում նա չկարողանար գտնել տիկին Հերմինեին հանդիպելու տարբերակը»,- ասաց Արմեն Աշոտյանը։

Ինչ վերաբերում է իրենց ստացած ժառանգությանը և այն դիտարկմանը, թե նախորդ գումարման Խորհրդարանի ԵԱՀԿ պատվիրակության կազմում էր նաև ԱԺ ներկայիս նախագահ Արարատ Միրզոյանը, Հայկ Կոնջորյանն ասել է, որ Արարատ Միրզոյանը պատվիրակության կազմում եղել է 2017-2018թթ. շատ կարճ ժամանակ և մասնակցել է, հավանաբար, երկու նիստի, իսկ խոսքը տասնամյակների մասին է:

Արմեն Աշոտյանը, սակայն, պնդում է, որ, այնուամենայնիվ, Արարատ Միրզոյանը եղել է պատվիրակության կազմում, տեսել է, թե իրենք ինչ աշխատանք են կատարել, և լավ կլինի, որ ամեն դեպքում նրան այդ հարցն ուղղեն։

Խոսելով իր ու հանրապետականների աջակցության մասին՝ ՀՀԿ փոխնախագահն ասաց, որ, իհարկե, իրենք դա չեն ասել շնորհակալական խոսքերի արժանանալու համար, բայց քաղաքական մշակույթն ու բարեկրթությունը պահանջում են խոստովանել ու նշել բոլոր աջակցած կողմերին, այդ թվում՝ նաև իրենց։

«Չեմ զարմանում, որ Հայկ Կոնջորյանը տեղյակ չի իմ աջակցության մասին, որովհետև ակնհայտ էր, որ գործընկերային մակարդակում այս հարցերը պիտի քննարկվեին կամ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ, կամ իրենից բարձր պաշտոն զբաղեցնող իշխանավորների հետ»,- նշեց Ա. Աշոտյանը՝ շեշտելով, որ այդ աջակցությունը չի սահմանափակվել այն դրվագով, որը մասամբ խեղաթյուրված ներկայացրել է Հայկ Կոնջորյանը։

«Իմ իմաստնությունը, տարիքն ու փորձը թույլ են տալիս չտրվել գայթակղությանն ու ու չբացել հայկական դիվանագիտության հնարավոր ազդեցության բոլոր լծակներն ու քարտերը։ Պարզապես պետք է ասեմ, որ ավելին ենք արել, քան այն տեխնիկական նկարագիրը, որ փորձեց տալ Կոնջորյանը։ Չեմ մեղադրում իրեն, գուցե նա տեղեկացված չէ, բայց արվել է շատ ավելին»,- մեկնաբանեց նախկին խորհրդարանականը։

Մեր այն հարցին, թե արդյո՞ք նիստի ընթացքում բանաձևի մեջ չեզոքացրած ձևակերպումներն աննախադեպ էին իսկապես, Ա. Աշոտյանն ասաց, որ դա որպես աննախադեպ հրամցնելու՝ պետական քարոզչամեքենայի ու իշխանությունների ջանքերը ժպիտ են հարուցում։

«Բացեք ու ցույց տվեք, թե ի՞նչն է այդտեղ դրական իմաստով աննախադեպ, եթե միասնական ուժերով, բոլորիս ջանքերով՝ պատվիրակությանն ընդամենը հաջողվել է այդ բանաձևում զետեղել այն ձևակերպումները, որոնք խարսխված են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ դեռևս 2009թ. ներկայացված հիմնարար սկզբունքների հիման վրա, և ոչ մի նոր բան այդ բանաձևում չկա։ Այդ ձևակերպումները մշտապես եղել են մեր իշխանության օրոք, տեղ են գտել տարբեր Խորհրդարանական վեհաժողովներում ընդունված փաստաթղթերում։ Աննախադեպ կլիներ, եթե, ենթադրենք, իրենց հաջողվեր ամրագրել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը վերադառնար բանակցային սեղան, ինչի մասին իշխանության գալով հայտարարում էր Նիկոլ Փաշինյանը»,- ասաց Արմեն Աշոտյանը։

Վերջինս կարծում է, որ մնացած ամեն ինչը, որն իբրև հաղթանակ՝ այսօրվա իշխանությունները փորձում են մատուցել ու մոլորեցնել հասարակությանը,  ընդամենը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի քաղաքական ժառանգության վրա խարսխված ձևակերպումներ են:

«Որովհետև որքան էլ այս իշխանությունը կուրծք է ծեծում, որ ղարաբաղյան բանակցությունները սկսել են նոր կետից, այնուհանդերձ, երբ նեղն է ընկնում, նորից կառչում է Սերժ Սարգսյանի կողմից բանակցված և նրա օրոք ստեղծված այն ձևակերպումներից, որոնք մշտապես տեղ են գտել տարբեր համաժողովների բանաձևերում, և հիմա էլ՝ Նիկոլ Փաշինյանի օրոք, նոր ԱԺ-ն ստիպված է եղել կառչել և որպես փրկօղակ դիտարկել Երրորդ նախագահի քաղաքականությունից»,- հավելեց Արմեն Աշոտյանը։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА