o C     23. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Բռնության ձայնը» հասավ «Ոսկե ծիրան»

10.07.2019 21:50 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Բռնության ձայնը» հասավ «Ոսկե ծիրան»

«Ոսկե ծիրան» միջազգային փառատոնը պարզվում է` այս տարի ոչ միայն հերթական անգամ լծվել է թուրք-ադրբեջանական ֆիլմեր ցուցադրելու իր «սուրբ գործին», այլ նաեւ վզին դրել են բարձրաձայնել` խտրականության եւ բռնության մասին: Այո, այն, ինչով զբաղված են այսօր պետական մակարդակով` մեկ Հանրային հեռուստատեսության եթերում հյուր կանչելով Լյուսի Քոչարյան անունով մեկին, որը սոցցանցերը ողողել էր «բռնության ձայն» հաշթեգով ինչ-որ ֆանտաստիկ բռնաբարության պատմություններով, թե դրանք տեղի են ունեցել մեր իրականությունում վերջացրած նախարարների քարոզով, թե դրա համար պետք է ընդունել չարաբաստիկ Ստամբուլյան կոնվենցիան, որը կանաչ լույս է վառում ԼԳԲՏ-ականների համար եւ կին-տղամարդ դերաբաշխումը վերջնականապես ոչնչացնում է: Եվ այսպես` այս ամենի քարոզ հնչեցնելը նաեւ «Ոսկե ծիրանի» բեմից, եթե այսքան տարի արվում էր հնարավորինս քողարկված` ցուցադրվող ֆիլմերի արանքում «սղացնելով» մի քանի այլասերում քարոզող ֆիլմեր, ապա այս անգամ ամենաուղիղ ձեւով հայտարարվեց այդ մասին:

«Ձեռնարկվում են գործողություններ միջադեպին Վայոց Ձորի մարզպետի մասնակցությունը ստուգելու ուղղությամբ». Նաիրա Հարությունյան

«ԾԻՐԱՆՍ ՈՒՏԵՍ». «ՈՍԿԵ ԾԻՐԱՆԻ» ՆՈՐ ԿԱՐԳԱԽՈՍԸ

Պատճառն այն է, որ «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնը նոր տնօրեն ունի` կապտամազիկ ՀԱՍՄԻԿ ՀՈՎՀԱՆՆՍԻՅԱՆԸ: Նա էլ ո՛չ ավել, ո՛չ պակաս փառատոնի բացման ժամանակ ուղիղ հայտարարեց, որ փառատոնի առաքելությունն է հիշեցնել մեզ այնպիսի ձայների մասին, ինչպիսիք են անտարբերության ձայնը, խտրականության ձայնը, բռնության ձայնը... Միգուցե հենց այս խոսքերի համար էլ ՀՀ փոխվարչապետ ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆԸ շռայլորեն աջակցել էր փառատոնին, ինչի մասին նրան շնորհակալություն հայտնեցին հենց բեմից: Այստեղ է, որ մնում է ասել` հասել եք, իջեք, թեպետ հենց իրենց` փառատոնի կազմակերպիչների ոճով մեկ ուրիշը գուցե ասեր. «Ծիրանս ուտես»: Հենց այդպես` կոռեկտության բոլոր սահմանագծերն անցնելով էլ, այս արտահայտությունը տեղ է գտել «Ոսկե ծիրանի» պաստառների վրա, թե ինչ է սա նշանակում, թողնենք յուրաքանչյուրի երեւակայությանը կամ մեկնաբանությանը` ըստ փչացվածության աստիճանի:

21-րդ դարի թավջութակի իրական դեսպանը՝ երեւանյան բեմում

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՏՈՂԱՏԱԿՈՎ ՄԵՍԻՋԸ

Այս ամենն իհարկե ցանել է հենց փառատոնի նախագահ, հիմնադիր տնօրեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ, եւ այսօր էլ հնձում ենք դրա հետեւանքները: Սակայն, կեսկատակ-կեսլուրջ անգամ նա է դժգոհում. «Մի քանի տարի առաջ մեզ մոտ վազվզում էր փոքրիկ մի աղջիկ կամավոր, եւ ասում էինք` շատ ճարպիկ աղջիկ է, երեւի, մի օր կդառնա տնօրեն: Կատակում էինք, բայց ինքը հավատաց եւ արեց: Հա, ասենք, սխալվեցինք, հրավիրեցինք երիտասարդներին աշխատելու, բայց չի նշանակում, որ պետք է մեզ ընդհանրապես բանի տեղ չդնեին եւ ոչ մի խորհուրդ չհարցնեին»: Մի հարցում եւս Հ. Խաչատրյանն անկեղծացավ. «Ճիշտ է, երիտասարդ կառավարություն ունենք, երիտասարդ նախարարներ, նաեւ երիտասարդ կազմակերպիչներ, որովհետեւ տեսաք` բոլորը միասին հավաքվեցին  կառավարությունով եւ կազմակերպիչներով կարողացան այն բացերը լրացնել, որոնք արդեն մեր ժամանակ կային: Բայց մեր ժամանակ փողը ավելի շատ էր»:

«Քաղաքական իշխանությունը բովանդակությունը թողած` խոսում է ձեւի մասին»

Վերադառնալով` արդեն ոչ թաքնված, այլ բացահայտ «Ոսկե ծիրանի» քարոզչությանը, նշենք նաեւ, որ հենց այսօր «Մոսկվա» կինոթատրոնում նախատեսված է զրույցներ եւ քննարկումներ կինոյում ու հեռուստատեսությունում գենդերային հավասարության թեմայով: Այնպես որ, ծիրանը լրիվ շեղվեց իր փառատոնային բովանդակությունից ու դարձել է ընդամենը գործիք կամ քարոզչամեքենա նոր իշխանավորների ձեռքին, ինչը նախկինում ամեն կերպ զսպվում էր:

«Սա մեր ազգային խայտառակությունն է». Վոլոդյա Հովհաննիսյան (Տեսանյութ)

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА