o C     22. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վարկածներից մեկով հաճախականության հզոր տատանումը եկել է իրանական էներգոհամակարգում տեղի ունեցած վթարից. փոխնախարար

10.07.2019 16:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ
Վարկածներից մեկով հաճախականության հզոր տատանումը եկել է իրանական էներգոհամակարգում տեղի ունեցած վթարից. փոխնախարար

Հայաստանի էնեգետիկ ողջ համակարգում ժամը 1.46 րոպեին  հաճախականության տատանում է եղել, որի հետեւանքով սկզբում անջատվել են Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկը, այնուհետեւ Երեւանի ՋԷԿ-ը եւ ավելի փոքր կայանները: Այս մասին, այսօր՝ հուլիսի 10-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը:

Քննչական կոմիտեն նոր մանրամասներ է հայտնում Սիսիանում տեղի ունեցած պայթյունից

Նրա խոսքով, հաճախականության տատանումները շարունակական բնույթ են կրել. «Այս պահին դեռեւս հստակ ախտորոշված չէ պատճառը, բայց կայունությունը վերականգված է, հաճախականության տատանումներ չունենք ու էներգոհամակարգի արտադրական հզորությունները, մատակարարումը վերականգնում են:

Մեր համակարգը սինխրոն կապի միջոցով կապված է իրանական էներգահամակարգի հետ եւ ցանկացած տատանում մեր երկրում զգացվում է իրենց մոտ եւ հակառակը: Վարկածներից մեկն այն է, որ հաճախականության հզոր տատանումը եկել է իրանական էներգոհամակարգում տեղի ունեցած վթարից: Մենք մեր իրանցի գործընկերների հետ եղել ենք կապի մեջ, իրենք եւս փաստել են, որ իրենց մոտ նմանատիպ վթարներ տեղի են ունեցել նույն ժամանակահատվածում: Բայց ասել, որ 100 տոկոսանոց ասել, որ հաճախականության տատանումները եկել են իրանական էներգոհամակարգից, այս պահին չենք կարող»,-ասաց փոխնախարարը:

Նրա ոխսքով, կստեղծվի համապատասխան աշխատանքային խումբ, ուսումնասիրություններ կկատարվեն պատճառների վերաբերյալ եւ մեղավորներն անպայման կպատժվեն:

Փոխնախարարը հավաստիացրեց, որ անհանգստանալու կարիք չկա. «Որեւէ տեխնածին աղետ տեղի չունեցել չի էլ ունենա»:

Նա ընդգծեց, որ այս պահին  համակարգում գործող հիմնական բազիսային կայանները եղել են Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկը եւ Երեւանի ՋԷԿ-ը եւ ՀԷԿ-երը: Ատոմակայանը կանգնած է հունիսի 1-ից, ցանցում չի եղել:

Ավելի վաղ iravunk.com-ը հայտնել էր, որ այսօր ժամը 12.30-ից էլեկտրականության խափանումներ են հանրապետության տարածքում: Հոսանքազրկումների հետեւանքով Երեւանի փողոցներում խցանումներ են առաջացել: Խաչմերուկներում չեն գործում լուսացույցները: Այս առնչությամբ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտնել է. «Ունենք վթար էներգետիկ համակարգում։ Երեւանի ՋԷԿ-ը եւ Հրազդանի 5-րդ բլոկը անջատված են։ Հանրապետությունով մեկ հնարավոր են անջատումներ։ Աշխատանքներ են տարվում, որպեսզի խնդիրը մինչեւ երեկոյան ժամը 7-ը կարգավորվի»:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА