o C     18. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ագարակի պղնձամոլիբդենային գործարանում գործադուլ է. Արմեն Խաչատրյան

10.07.2019 11:33 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ագարակի պղնձամոլիբդենային գործարանում գործադուլ է. Արմեն Խաչատրյան

Ագարակի պղնձամոլիբդենային գործարանում այս պահին գործադուլ է, արդեն մի քանի օր է այնտեղ վիճակը անհանգիստ է: Այս մասին խորհրարանում հայտարարեց իշխանական խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

Խաչատրյանը նշեց, որ Ագարակում կա 1000-ից ավելի աշխատակից, Ագարակի ու Մեղրիի բնակիչները, ովքեր կազմում են աշխատակիցների մեծ մասը, գտնում են, որ իրենց իրավունքները կոպտորեն խախտվել ու ոտնահարվել են:

Ալիևը բաց թեքստով խոսում է Զանգեզուրի մասին, իսկ ի՞նչ ենք անում մենք. Արմեն Աշոտյան

Խաչատրյանը կառավարությանն առաջարկեց անհապաղ միջոցներ ձեռնարկել, ուշադրության կենտրոնում պահել խնդիրը: Պատգամավորն ասաց նաև, որ վաղը մեկնելու է Մեղրի և եթե հնարավոր է, թող իրավասու պաշտոնատար անձինք միանան իրեն և տեղում փորձեն լուծում տալ հարցին:

Աշխատակիցները պահանջում են վճարել արտաժամյա աշխատանքի համար: 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА