o C     18. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԲԱՆԸ ՀԱՍԱՎ «ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ԿԵՂԾԻՔԻ»ՏԵԽՆՈԼՈԳԻԱՅԻ՞Ն

05.07.2019 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԲԱՆԸ ՀԱՍԱՎ «ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ԿԵՂԾԻՔԻ»ՏԵԽՆՈԼՈԳԻԱՅԻ՞Ն

Թեեւ հայկական լրատվական դաշտում բավականին սկանդալային քննարկում կար` կապված այն բանի հետ, որ շրջանառության մեջ հայտնվել է մի նամակի վատորակ  պատճենը, որն իբր Նիկոլ Փաշինյանի կողմից դրվել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Սթոլթենբերգին, այնուամենայնիվ, վերլուծաբանների հիմնական ուշադրությունը  սեւեռվել է այլ թեմաների վրա` վարչապետի կողմից Սահմանադրության նոր խախտման, ինչպես նաեւ արագընթաց տեմպերով Ստամբուլյան կոնվենցիան դեպի վավերացման առաջխաղացման վրա:

ՎԵՆԵՏԻԿՅԱՆ «ԴԺՈԽՔ» ՔԱՅԼՈՆԵՐԻ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

 

ԵՐԵՎԻ ՖԵՅՔ Է, ԲԱՅՑ Ո՞ՒՄ ԿՈՂՄԻՑ ԵՎ Ի՞ՆՉ ՆՊԱՏԱԿՈՎ

Հայկական լրատվական դաշտ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին իբր գրված նամակի տեքստը եւ դրան ուղեկցող  հոդվածը թափանցեց ռուսական բլոգային մի հարթակից, ուր գրանցված օգտատերերը կարող են հոդվածներ զետեղել: Այն ստորագրված էր «Արթուր Գրիգորյան» ոչինչ չասող անուն-ազգանունով, եւ այդտեղ պնդում կար, որ իբր թե Նիկոլը մտադիր է ձերբազատվել «ղարաբաղյան կլանի» «դավադիրներից»` խուճուճ սխեմայով Արցախը հանձնելով Ադրբեջանին: Ու այդ ամբողջը հիմնված էր հենց Փաշինյանի անունից Սթոլթենբերգին իբր ուղղված նամակի անգլերեն տեքստի վրա: Այժմ մեջբերում անենք այդ  տեքստից. «Գլխավոր խոչընդոտը ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի մերձեցման գործում` հայկական զորքերի առկայությունը Ադրբեջանի հետ վիճելի տարածքներում, տարվա ընթացքում կվերացվի: Հակամարտության գոտուց Հայաստանի զինված ուժերի զորամասերի դուրսբերման եւ վիճելի տարածքների վերահսկողությունը ադրբեջանական կողմին հանձնելու մշակված պլանի շրջանակում կառաջարկվի համաժողովրդական հանրաքվեի դնել Երեւանի կողմից Լեռնային Ղարաբաղի հետագա աջակցության նպատակահարմարության հարցը: Այս նախաձեռնությունը, անկասկած, բացասական արձագանք կառաջացնի հանրապետության քաղաքացիների մեծ մասի կողմից, իսկ հատուկ պատրաստված խմբերը, որոնք գտնվում են մեր հսկողության տակ, կսադրեն բողոքի ակցիաներ, որպեսզի ապահովեն ներքաղաքական իրավիճակի ապակայունացման երեւութականություն եւ ստեղծեն համոզիչ պատրվակ երկրի խորքում Լեռնային Ղարաբաղում գտնվող բանակային ստորաբաժանումների վերատեղակայման համար»:

ՈՂԲԱՄ ԶՔԵԶ, ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ԶԻ ՎԱՐԻՉՆԵՐԴ ՄԱՆՈՒԿ ԵՆ

Ու թեեւ Նիկոլից որեւէ ազգադավությունը հեռու չէ, ու կա զրոյից տարբերվող հավանականություն, որ նամակը միգուցե իսկական է, սակայն փորձագետներն այն կարծիքին են, որ դա հմուտ սարքած ֆեյք է: Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը կարծում է, որ «նամակը» պատրաստված է արտերկրում, քանի որ պատրաստման որակը գրեթե անթերի է եւ գործնականում չի ստացվում իդենտիֆիկացնել, թե որտեղ է դա պատրաստվել: Այնուամենայնիվ, մենք այնքան էլ համաձայն չենք պարոն Մարտիրոսյանի ինչ-որ տեղ սնոբիստական պնդման հետ, քանզի մեր երկրում էլ տեղեկատվական տեխնոլոգիաներին գերազանց տիրապետող մասնագետների պակաս չկա: Ի դեպ, իշխանամետ շրջանակները եւ որոշ արտերկրյա հարթակները ձգտում են ամեն կերպ այդ տեղեկատվական կեղծիքը` ֆեյքը, ներկայացնել որպես ադրբեջանցիների ձեռքի գործ: Այդ պնդմանը որպես հիմք, թերեւս ծառայում է այն, որ «նամակում» Փաշինյանը իբր խնդրում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի. «Աջակցությունը Ադրբեջանի կողմից ստանձնած պարտավորությունների ապահովման հարցում, որոնց համաձայն` վերահսկողությունը նրա կողմից կվերականգնվի միայն Լեռնային Ղարաբաղի տարածքի 50 տոկոսի հանդեպ: Ընդ որում` հաստատում եմ Հայաստանի ղեկավարության համաձայնությունն առ այն, որպեսզի Լեռնային Ղարաբաղի մնացած մասը դառնա չեզոք բուֆերային գոտի` ինքնավար կարգավիճակ ստանալու հնարավորությամբ»: Ինչպես հայտնի է, «50 տոկոսի» եւ ընդհանրապես տոկոսների թեման մազութային սուլթանատում շատ են սիրում: Սակայն ադրբեջանական քարոզչական դաշտը բավականին պասիվ է այդ «նամակի» տարածման հարցում: Իսկ այժմ անդրադառնանք դրա տարածման շղթային` սկզբում հայտնվեց ֆրանսիական բլոգային հարթակում հատուկ այդ նյութի համար ստեղծված բլոգում (24 հունիսի), հետո ֆրանսիական մի շարք կայքերում հայտնվեց, սակայն հայերի ուշադրությանը չարժանացավ: Հետո դա ծլեց ադրբեջանական մի ֆորումում (26 հունիսի), սակայն թեեւ հետագայում գրված հոդվածում պնդում կա «ադրբեջանական հրճվանքի» մասին, այդ ֆորումում ոչ մի ադրբեջանցի մեկնաբանություն չթողեց: Հունիսի 28-ին, այդ «նամակը» հայտնվեց ղազախական մի ֆորումում` արդեն այն հոդվածի տեսքով, որը աժիոտաժ առաջացրեց հայկական լրատվադաշտում, սակայն դեռեւս անստորագիր: Եվ միայն հունիսի 1-ին, արդեն «Արթուր Գրիգորյան» ստորագրությամբ դա հայտնվեց սկզբում ռուսական, իսկ հետո ուկրաինական բլոգային հարթակներում: Մենք, ճիշտն ասած, կիսում ենք որոշ փորձագիտական շրջանակների տեսակետը, որ դա կարող է լինել, այսպես կոչված, «կանխարգելիչ կեղծիքի» տեխնոլոգիա: Այսինքն` որ ստեղծվում է ֆեյք, հանրությանը դյուրությամբ համոզում են, որ դա ֆեյք է, իսկ հետո արդեն, երբ արտահոսում է նույն թեմայով իսկական ինֆորմացիան, այդ իսկականին արդեն մարդիկ չեն հավատում` դնելով ֆեյքի տեղ: Ի դեպ, այդպիսի տեխնոլոգիա արդեն օգտագործվել է անցյալ տարվա օգոստոսին: Հատուկ մեկ նյութի համար ստեղծված բլոգում զետեղվել է նյութ, ուր նկարագրված է պատմություն, թե ինչպես է ԱԱԾ-ն հավաքագրում Նիկոլ Փաշինյանին: Ընդ որում, նյութը գրված է ԱԱԾ նախկին անանուն աշխատակցի անունից. «Դիտելով Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները, որպես սպա եւ հայրենասեր, իմ պարտքն եմ համարում պատմել, թե ի՞նչ է ներկայացնում իրենից Նիկոլ Փաշինյանը, որը պայքար է հայտարարել Հայաստանում կոռուպցիայի դեմ, եւ ինչն է կապում նրան Հայաստանի ԱԱԾ-ի հետ»:

ՄԵՆԱՄԱՐՏ ԱԶԳԻ ԵՎ ՏԱԿԱՆՔԻ ՄԻՋԵՎ

Մենք չենք խորանա մանրամասների մեջ, սակայն պետք է նշենք, որ նյութի հետ զետեղված լուսանկարներում պատկերված է նաեւ «գործակալային գործի» թղթապանակ, որի վրա գրված է «չաՊազանց գաղտնի»: Այո՛, հենց այդպես, Պ տառով, որպեսզի զռռա, որ դա կեղծիք է: Ու դրանով իսկ արժեզրկվի հենց Փաշինյանի «վերբովկայի» թեման, եթե այն գոյություն ունի, ու հանկարծ իրական արտահոսք լինի: Անցյալ տարվա հեղաշրջումից հետո արդեն հրապարակավ է հնչել, որ որոշակի նյութեր ԱԱԾ-ից կորել են, եւ հետաքրքիր է` արդյո՞ք «կորածների» պատճեններ պահպանած մարդիկ չկան: Բայց, այնուամենայնիվ, կոպիտ տառասխալով «գերգաղտնի թղթապանակի» ակնհայտ հանգամանքով հանդերձ, էլի մնացել են հազարավոր քաղաքացիներ, ովքեր այդ նյութի հիման վրա հավատում են, որ Փաշինյանը հավաքագրված է ԱԱԾ-ի կողմից: Իհարկե, դա թեեւ զարմանալի է, սակայն ցույց է տալիս, որ «կանխարգելիչ կեղծիքի» տեխնոլոգիան բավականին վատ աշխատեց: Այս անգամ էլ երեւի թե վատ կաշխատի: Ինչ վերաբերում է այն հարցին, թե որտե՞ղ է ստեղծվել չարաբաստիկ «նամակը», ապա հենց թերեւս «կանխարգելիչ կեղծիքի» տեխնոլոգիայի շրջանակներում դա կարող է ստեղծված լինել ինչպես Հայաստանում, այնպես էլ դրսի որեւէ երկրում, որը շահագրգռված է այդ եղանակով յուրահատուկ ծառայություն մատուցել Փաշինյանին եւ ստվեր նետել ընդդիմության վրա:

ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄՈՏԻԿ Է ՎԹԱՐԻ ԵՆԹԱՐԿՎԵԼՈՒ

ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱՆՆ ԸՆԴԱՌԱՋ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՈՏՆԱՀԱՐՈՒՄ

Հինգաբթի Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները կառավարության շենքի մոտ կազմակերպեցին «Նիկոլ ստախոս» անունով բավականին տպավորիչ ակցիա: Եվ կառավարության շենքը պահպանող ոստիկանների քանակը անհամարժեքորեն շատ էր, իսկ ցուցարարները հայտարարում էին, որ Սահմանադրությունը ամբողջովին ոտնատակ արած Նիկոլը հենց Սահմանադրության օրով «թռնում» է երկրից` գիտակցելով, թե քանիցս ոտնահարել է սահմանադրական կարգը: Վերջին ոտնահարումը, այն էլ` ցուցադրաբար, տեղի ունեցավ հենց Սահմանադրության օրվա պատվին: Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում թողեց, որ տոնի կապակցությամբ գեներալական կոչումներ է շնորհում Վանեցյանին, Օսիպյանին, որոշ զորահրամանատարների, իրավաբանական կոչումներ էլ է շնորհում դատախազության որոշ ներկայացուցիչների, քննիչների եւ այլն: Բանն այն է, որ կոչումներ շնորհելու իրավունքը Սահմանադրությամբ վերապահված է ՀՀ նախագահին, ով դա անում է վարչապետի առաջարկությամբ: Սակայն, կարծում ենք, ոչ թե անփութության, այլ միտումնավորության արդյունքում Նիկոլը գրեց, որ շնորհում է: Դե, իսկ կասկածելի սահմանադրականությամբ գեներալական կոչումները վերցնելը ուժայիններին` թեկուզեւ Վանեցյանին ու Օսիպյանին, կարծես թե, ակամա դարձնում է հանցակից: Սա թերեւս նաեւ փորձ է, թե արդյոք հանրությունը դա կուլ կտա: Կուլ տալու դեպքում արդեն բացարձակ ապօրինի դեպքում, 1917-ի հեղափոխական նավաստիների պես կզավթեն Սահմանադրական դատարանը: Իսկ Արմեն Սարգսյանին էլ, միգուցե, փորձեն կոպտորեն ստիպել հրաժարական տալ, որպեսզի Լեւոն Տեր-Պետրոսյանը գա բազմի այդ պաշտոնին...

ԹԱՎՇՅԱ ԻՆՔՆԱՔԱՅՔԱՅՈՒՄ` ՈՉ ԹԱՎՇՅԱ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐՈՎ

Ու բանն էլ է առավել քան անհանգստացնում: ԱԳՆ-ն փոխնախարարի մակարդակով հաստատեց, որ Հայաստանը վավերացնելու է Ստամբուլյան կոնվենցիան: Ծավալվեց էմոցիոնալ քարոզարշավ` ի աջակցություն դրա, որին անձամբ մասնակցեց եւ Փաշինյանի դուստրը` Մարիամը: Իսկ քարոզարշավն իր բնույթով այնպիսին է, որ եթե հավատաս դրան, կստացվի, որ երեխաների 70 տոկոսը երեքից մինչեւ տասնվեց տարեկան հասակում բռնաբարվել են հայրերի, կամ եղբայրների, կամ քեռիների ու հորեղբայրների կողմից, կամ ծայրահեղ դեպքում` թաղի տղաների կողմից: Այսինքն` անոնիմկա «բռնաբարության պատմություններ» հարյուրներով եւ հազարներով մոգոնելով, ամբողջ ազգին դարձնում են «սուլեյման բռնաբար»: Եվ իհարկե, այդ գործի մեջ իր լուման ներդրեց եւ հակահիգիենիկ կապտամազիկը` ճիշտ ժամանակին գրառում անելով, թե իբր 14 տարեկանից սկսած քանի անգամ են իրեն փորձել բռնաբարել կամ բռնաբարել են: Դե ինչ, պարզ է, որ այս հանցավոր եւ հակասահմանադրական իշխանության գոյատեւման ամեն մի օրը հղի է մահացու սպառնալիքներով մեր երկրի համար: Ինչ վերաբերում է Սահմանադրությանը, ապա ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը ուղղակի պարտավոր է լինել շատ կայուն եւ սառնասիրտ: Նա սոսկ ՍԴ նախագահ չէ, նա գործող Սահմանադրության հեղինակն է, եւ ոմանք  նրան նույնիսկ կեսլուրջ-կեսկատակ անվանում են «Հայաստանի Ջեֆերսոն»: Դե ինչ, շնորհավոր Սահմանադրության օրը, սիրելի հայրենակիցներ: Անփորձանք եւ առանց սահմանադրության նոր խախտումների:

ՎԱՐԿԱՆԻՇԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՆԵՐԸ, ԿԱՄ ԵՐԱԶԱՆՔ ԴԻԿՏԱՏՈՒՐԱՅԻ ՄԱՍԻՆ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА