o C     19. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀՔԾ-ն վա՞տ է աշխատում, որ լուծարում եք

05.07.2019 11:33 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
ՀՔԾ-ն վա՞տ է աշխատում, որ լուծարում եք

Իշխանությունները ցանկանում են լուծարել Հատուկ քննչական ծառայությունը, որի գործառույթների մի մասը կտրվի նոր ստեղծվող Հակակոռուպցիոն կոմիտեին, մի մասն էլ՝ քննչական կոմիտեին։

Մասնավորապես, ծառայության կոռուպցիոն հանցագործությունների քննության վարչության հաստիքները և գործիքակազմը տրամադրվում է Հակակոռուպցիոն կոմիտեին, իսկ ՀՔԾ-ի Խոշտանգումների ու մարդու դեմ ուղղված և Ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչությունները փոխանցվում են Քննչական կոմիտեին:

ՀՔԾ-ն հաստատեց Քոչարյանի գործով դատավորի աշխատասենյակում խուզարկությունը. Aysor.am

Այստեղ մի շարք հարցեր են առաջանում՝ ինչու են ցանկանում լուծարել կառույցը, թերեւս դժվար նորմալ աշխատող մարմինը ցանկանային լուծարել։ Հետեւաբար այստեղ գործ ունենք անարդյունավետության հետ, սակայն առնվազն իշխանությունները պետք է ցույց տան, որ ՀՔԾ-ն անարդյունավետ է աշխատում։ Եթե իսկապես կառույցը անարդյունավետ է, ապա ինչու է վարչապետը ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին Արդարադատության երրորդ դասի խորհրդականի կոչում շնորհում։

Առհասարակ, տվյալ կառույցի անարդյունավետ աշխատելու պատճառները երկուսը կարող են լինել՝ իրավական եւ կադրային։ Սակայն երկուսի դեպքում էլ խնդիրները լուծելի են, մասնավորապես՝ նոր կառույցին տրվելիք լիազորություններով կարելի է օժտել հենց ՀՔԾ-ին, իսկ նոր կառույցում ընգրկվելիք անփոխարինելի պրոֆեսիոնալներին բերել ՀՔԾ։

Այսինքն՝ հեծանիվ հորինելու կարիք ամենեւին չկա, նորը ստեղծելը շատ դժվար, երկար աշխատանք է, եթե կա կայացած, 12-ամյա պատմությամբ կառույց, ի՞նչ կարիք կա այն քանդելու։Պետական ինստիտուտների նկատմամբ նման մակերեսային, անփույթ վերաբերմունքը կարող է անդառնալի հետեւանքներ ունենալ թե պետության ներսում, թե դրանից դուրս։ Դա կարող է լինել վատ ավանդույթ եւ ցանկացած իշխանություն ձեւափոխի, կազմալուծի եւ իր ճաշակով նոր մարմիններ ստեղծի, որոնք չհասցնեն կայանալ, հարգանք ձեռք բերել եւ այլն։

Պետական կառույցի լուծարումը պետք է լիննի շատ հիմնավոր, դրանք ինստիտուցիոնալ կառույցներ են, ոչ էպիզոդիկ, օրինակ՝ Սփյուռքի նախարարության լուծարման պատճառը պարզ էր՝ գումար տնտեսել, այլ հարց է՝ ինչքանով էր ընդունելի, այժմ ՀՔԾ-ի մասով լուծարման պատճառը, տրամաբանությունը անհասկանալի է։

Նշենք, որ ամենաուշը մինչև օգոստոսի վերջ Արդարադատության նախարարությունը կառավարության հաստատմանը պետք է ուղարկի «ի դրավթ»-ում քննարկման դրված հակակոռուպցիոն ռազմավարությունը, իսկ արդեն մինչև տարեվերջ նախատեսվում է ավարտել հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգը: Սակայն ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ, նոր նախագիծը պետք է միջազգային փորձաքննություններ անցնի՝ Վենետիկի հանձնաժողով, Եվրոպայի խորհուրդ եւ այլն։

Մյուս կողմից էլ պետական մարմինները ամրագրված են սահմանադրությամբ, հետեւաբար՝ նոր կառույց ստեղծելու դեպքում պետք է սահմանադրական փոփոխություններ անեն։

Նշենք նաեւ, որ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ օրեր առաջ արդեն ստեղծվել է հակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդ, որի հիմնական նպատակը կոռուպցիայի դեմ պայքարն է, կոռուպցիայի կանխարգելմանը նպաստող քաղաքականությունների վերաբերյալ որոշումների ընդունումը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА