o C     13. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄԻՑ ՄԵԿ ԱՄԻՍ ԱՆՑ ՍԱՊԾ-Ն ԴԵՌ ՏԵՂԻՑ ՉԻ ՇԱՐԺՎԵԼ

02.07.2019 21:30 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄԻՑ ՄԵԿ ԱՄԻՍ ԱՆՑ ՍԱՊԾ-Ն ԴԵՌ ՏԵՂԻՑ ՉԻ ՇԱՐԺՎԵԼ

«Իրավունքը» առիթ ունեցել է անդրադառնալու խմբագրություն ահազանգած քաղաքացի Արթուր Միքայելյանի պատմածին: Նա «Զովք» սուպերմարկետից գնել էր «Լուսակերտի Էլիտ ձու» եւ թունավորվել: Ոչ միայն նա, այլ ծննդյան խնջույքին հրավիրված թվով քսան բարեկամները եւ հարազատները: Նրանք տեղափոխվել են Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց, որտեղ նրանց մոտ հաստատվել է սալմոնեոզ վարակը, որը, ըստ մեզ դիմած քաղաքացու, բժիշկների ներկայացրածով՝ կարող էր առաջանալ ձվից: Բացի այդ, նույն ձուն ՍԱՊԾ-ի կողմից ենթարկվել է փորձաքննության, որով հաստատվել էր, որ. «Ձվի մեջ առկա է եղել աղիքային ցուպիկի մանրէների խումբ եւ Բ տեսակի հնեցում»:

ՏՄՊՊՀ-Ի ՎԱՐՈՒՅԹԸ «ԱՇՏԱՐԱԿ ԿԱԹԻ» ԳՈՐԾՈՎ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Նկատենք, որ դեպքը տեղի է ունեցել հունիսի 6-ին, բայց մինչ օրս ՍԱՊԾ-ն դեռ ուսումնասիրություններ չի կատարել: «Շատ ծանրաբեռնված են մեր մասնագետները, վաղը, ամենայն հավանականությամբ, արդեն կսկսեն ուսումնասիրությունները, մի քանի օրից կապվեք մեր լրատվականի հետ, արդեն արդյունքները պատրաստ կլինեն երեւի»,- մեզ հետ զրույցում ասաց ՍԱՊԾի պատասխանատուներից Լեւոն ԳուլքանյանըԲայց ամբողջ հարցն այն է, թե դեպքից արդեն մոտ մեկ ամիս անց էլ ի՞նչ են ստուգելու: Եթե ձուն ի զորու է թունավորել, ապա սույն կառույցը, անկախ իր զբաղված լինել-չլինելուց, պարտավոր էր ժամ առաջ վաճառակետերից առգրավել ողջ տեսականին, որպեսզի ՀՀ մյուս «հպարտ» քաղաքացիներին չենթարկի թունավորման ռիսկի: Որքան հասկացանք, հենց այս ամենակարեւոր ծառայությունը չի իրականացրել. համենայնդեպս, նման տվյալ մեզ չտրամադրեցին: Ուստիեւ ֆիքսենք՝ ՍԱՊԾ-ն դրսեւորել է հանցավոր անգործություն՝ վտանգի ենթարկելով քաղաքացիների առողջությունն ու միգուցե՝ կյանքը: Դրանից զատ, հաստատ մեկ ամիս անց գործնականում անհնար է պարզել, թե ինչ կերպ է ձուն վարակվել: Ուրեմն, էլ ի՞նչ են ստուգելու:

ՍԱՊԾ-Ն ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄ Է ԿԱԹԻ ՇՈՒԿԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` «ԱՇՏԱՐԱԿ ԿԱԹԻ» ԱՐՏԱԴՐԱՆՔԸ

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА