o C     15. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Չպետք է Ստամբուլյան կոնվենցիայի դրույթների արանքում ստվերենք մեր արժեքները»

28.06.2019 20:20 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Չպետք է Ստամբուլյան կոնվենցիայի դրույթների արանքում ստվերենք մեր արժեքները»

ԱԺ իշխող «Իմ քայլը» խմբակցությունը երեկ փակ հանդիպման էր հրավիրել մարզպետներին: Ըստ նախնական տեղեկությունների` պատգամավորները պատրաստվում էին «հարցախեղդ» անել մարզպետներին, իրենց դժգոհությունները հայտնել եւ, այսպես ասած, քաստինգը չանցած մարզպետների հրաժարականի հարցը բարձրացնել: Թե իրականում ինչ մթնոլորտում է տեղի ունեցել հանդիպումը, «Իրավունքը» հետաքրքրվեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր ՍՈՖՅԱ ՀՈՎՍԵՓԱՅԱՆԻՑ: Նրա հետ զրույցում անդրադարձանք նաեւ ԲԴԽ անդամ ընտրված ՀՀ նախկին արդարադատության նախարար Վիգեն Քոչարյանին ու առաջիկայում խորհրդարանի դատին ներկայացվելիք չարաբաստիկ Ստամբուլյան կոնվեցիային:

«Մարսկոյ ուզել»-ում առաջին տեղը գրավեց Հայաստանը ներկայացնող Ալեքսանդր Սարգսյանը

«ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐՆ ԻՆՁ ՀԱՄԱՐ ԱՅԴՔԱՆ ԷԼ ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ՉԷԻՆ»

Տիկին Հովսեփյան, մարզպետների հետ հանդիպումը տպավորություն էր, որ քննադատական երանգ ունի: Ի՞նչ մթնոլորտում անցավ նրանց հետ հարցուպատասխանը:

Քննադատական երանգ չուներ, իրականում այսօր մամուլը կամ առհասարակ հասարակությունը պատրաստ չէ, որ, մենք` «Իմ քայլի» ներկայացուցիչները, որպես վերահսկող մարմին, այսպես ասած, կարող էինք խիստ հարցադրումներ ունենալ մարզպետների նկատմամբ: Այդ խիստ հարցադրումներից ելնելով էլ` իրենք համարում են, որ քննադատություն կա, բայց իրականում` իսկ որտե՞ղ է վերահսկող եւ զսպման մեխանիզմները կիրառելու կարիքը, եթե ոչ այդ հարցադրումներն ունենալով, քանի որ մենք ունենում ենք բողոքներ, ահազանգեր, դիմումներ եւ այլն: Եվ երկրորդ` պետք է հասկանանք` որտեղ է խնդիրը, միգուցե համագործակցության խնդիր կա, ամրության հարց կա: Եթե կա դրա պակասը, ապա մենք պարտավոր ենք համագործակցել:

Արմեն և Նունե Սարգսյանները ցավակցական հեռագիր են հղել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսին

Իսկ եղա՞ն խիստ հարցադրումներ` ուղղված մարզպետներին:

Եթե դիտարկեմ, որպես մարդ, ով նախկինում աշխատել է մարզապետարանում, եւ մարդ, ով այսօր արդեն օրենսդիր մարմնում է, ապա պետք է ասեմ, որ շատ ավելի խիստ կարելի էր հարցերը տալ, քան իրականում եղան: Եվ պատասխաններն էլ, որպես այդպիսին, ինձ համար այդքան էլ կառուցողական չէին: Ակնկալում եմ, որ մարզպետները պետք է նաեւ համագործակցեն օրենսդիր մարմինների հետ եւ առաջարկեն, որ իրենց աջակցենք այս կամ այն հարցերում: Այսինքն` լինի մարզպետարան եւ օրենսդիր մարմին կապը: Վերջապես մարզերից, մասնավորապես` ռեյտինգային ընտրակարգով ընտրված պատգամավորները իրենք էլ ունենան պարտավորություն` օգնելու իրենց մարզպետներին, համայնքի ղեկավարներին, որ առաջ տանեն շատ հարցեր, շատ օրենսդրական փոփոխություններ լինեն: Վերջիվերջո, մարզպետարանն այսօր մի կառույց է, որ միջին օղակում ունի ուռճացված դեր, բայց որեւէ լիազորություն չունի: Նախկինում, քանի որ մարզպետարանները եղել են կոռուպցիոն մեխանիզմների ամբողջական գեներացնողները, իրենք եղել են թելադրողը, թե դպրոցն ինչքան պետք է ֆինանսավորվի, ով պետք է լինի տնօրեն եւ այլն, այսօր այդ մեխանիզմները լրիվ դուրս են մղվել, այլեւս գոյություն չունի նման բան, եւ մարզպետարանի դերը որպես այդպիսին, դարձել է ընդամենը կառավարությունից գրություն ուղարկող, գրություն ստացող ինֆորմացիոն օղակ:

​​​​​​​«Կյանք ու կռիվ» «Մարսկոյ ուզելում». Ալեքսանդր Սարգսյանը հաղթահարեց նախընտրական փուլը (Տեսանյութ)

«ՈՉ ԹԵ ՊԵՏՔ Է ԹՈՂՆԵՆ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏԱ, ԱՅԼ ՈՒՂՂԱԿԻ ՀԵՌԱՑՆԵՆ ՏՎՅԱԼ ՄԱՐԶՊԵՏԻՆ»

Ձեր նշած մեխանիզմներով, օրինակ, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն էր շատ հանգիստ նշում, թե իր բարեկամներից ում որտեղ է նշանակել: Այս առումով դժգոհություններ չունե՞ք գործող մարզպետներից:

Այո, դեպքեր եղել են, մամուլում գրել էին այդ մասին, վարչապետի այցելության ժամանակ էր այդ դեպքը եղել, ու ուրախ եմ, որ եղավ եւ զսպվեց: Ի դեպ, ասեմ` որ այդ մարդը, որը մարզպետի բարեկամն էր, չնշանակվեց, այսինքն` ժողովուրդն այլեւս բարձրաձայնում է, պահանջում է եւ թույլ չի տալիս: Իսկ նախկինում ժողովուրդը լռում էր, թույլ էր տալիս եւ տանը նստած տրտնջում էր այդ ամենի մասին: Մինչդեռ այս դեպքում իրենք հենց մարզպետի ներկայությամբ վարչապետին դժգոհություն հայտնեցին, որ այս խնդիրները կան: Սա նշանակում է, որ առավելագույն  վերահսկողություն կա թե՛ մեր, թե՛ հասարակության կողմից, ինչը արդեն զսպող է դառնում մարզպետների համար, որ նախկին սովորությունները կամ կարգն ու վարքը կրկին մարզպետարան չբերեն եւ առաջնորդվեն բացարձակապես օրենքով` թե ինչ իրավունք ունի մարզպետը, ինչ լիազորություններ ունի, կամ ունի, թե` չունի:

Հայտնիներից ովքեր են միացել «Ո՛չ Ստամբուլյան կոնվենցիային» ստորագրահավաքին (Մաս 14-րդ)

Մամուլում գրում էին, որ առաջիկայում կլինեն մարզպետների հրաժարականներ, տեսնո՞ւմ եք դրա անհրաժեշտությունը եւ ունե՞ք Դուք դժգոհություններ կոնկրետ մարզպետներից:

Չեմ կարծում, թե այդ հրապարակումն իրականության հետ համապատասխանում է, եւ չեմ համարում, որ պետք է հրաժարականներ լինեն, այլ կառավարությունը պետք է գնահատական տա: Այսինքն` եթե այս կամ այն մարզպետը չի իրացնում առավելագույն իր հնարավորությունները` մարզի զարգացման առումով, ոչ թե պետք է թողնեն հրաժարական տա, այլ ուղղակի հեռացնեն տվյալ մարզպետին եւ տան հնարավորություն մարդու, ով կգնա եւ առավելագույնը կանի: Ինչ վերաբերում է ինձ, ամբողջական մարզային գնահատումներ չեմ արել, որ ասեմ` այս կամ այն մարդը շատ ավելի լավ կլիներ, որ հրաժարվեր իր պաշտոնից: Բայց այն, որ մարզպետները պետք է առավելագույն իրենց կարողությունները եւ ցանկությունները դրսեւորեն, սա կարող եմ փաստել, որ` այո՛, դրա կարիքը կա:

«Մինչեւ այժմ սահմանադրական կարգը շարունակվում է տապալված մնալ». Անի Կարապետյան (Տեսանյութ)

«ԵՐԲԵՄՆ ՄԵԶ ՄՈՏ ԷԼ Է ԼԻՆՈՒՄ, ՈՐ ԿՈՂՄ ԵՆՔ ՔՎԵԱՐԿՈՒՄ, ԲԱՅՑ ՊԱՐԶՎՈՒՄ Է` ԴԵՄ ՊԵՏՔ Է ՔՎԵԱՐԿԵԻՆՔ»

Անդրադառնանք նաեւ ԵԽԽՎ-ում տեղի ունեցած վերջին իրադարձություններին, երբ ԱԺ արտաքին հարաբերությունների համար թիվ մեկ պատասխանատուն` ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը «պատահաբար» դեմ էր քվեարկել ԵԽԽՎ ՌԴ-ի վերադարձին: Սրա վերաբերյալ եղե՞լ է քննարկում խմբակցությունում` հաշվի առնելով, որ արտաքին քաղաքականության մեջ նման սխալները կարող են խիստ վտանգավոր հետեւանքներ ունենալ:

«Թավշյա իշխանափոխության» էջը թերթելու համար անհրաժեշտ է հստակ ուղեքարտեզ». քաղաքագետ

Անկեղծ ասած, խմբակցության նիստ չի եղել, քննարկում չենք ունեցել: Գիտեք, պետք է ամեն մեկս գիտակցենք, որ մարդ ենք: Իրականում, այո՛, հասկանում եմ, որ գերպատասխանատու վիճակ է, եւ նա լիազորված է այդ անելու, բայց պատահականություն է կամ թյուրիմացություն, որը տեղի է ունեցել: Ճիշտն ասած, կարդացի իր ֆեյսբուքյան գրառումը, որ սխալ է, այսպես ասած, հաստատվել իր քվեարկությունը: Երբեմն մեզ մոտ էլ է լինում, երբ կողմ ենք քվեարկում, բայց պարզվում է` դեմ պետք է քվեարկեինք: Մասնավորապես` իմ դեպքում վերջերս տեղի ունեցավ նման դեպք. այն նախագծին, որին պետք է կողմ քվեարկեի, բայց դեմ քվեարկեցի եւ հազիվ հասցրի վայրկյանների մեջ տեղավորվել եւ փոխել քվեարկությունս:

Ալեքսանդր Սարգսյանը՝ «Մարսկոյ ուզել»-ում. ինչ շանսեր ունի Հայաստանը

Համենայնդեպս, Ձեր այդ մի քվեարկությունը հետեւանքներ չէր ունենա, իսկ այս դեպքում խոսքն արտաքին քաղաքականության, երկրների հետ հարաբերությունների մասին է:

Հասկանում եմ դրա պատասխանատվության չափը, գիտեմ, որ հարցը երկու երկրների միջեւ հարաբերությունների մասին է, բայց, փառք Աստծո, Ռուբինյանի բացատրությանը ռուսական կողմից շատ հստակ ընդունվել է եւ հարաբերությունների վրա չի ազդել: Եվ նրանց հաղորդակցումների ընթացքն արդեն ցույց տվեց, որ այո՛, մի վրիպակ է եղել, որը մարդկային է եւ հնարավոր է լիներ, բայց, իհարկե, պետք է ձգտենք առավելագույնին, որ նման վրիպակներ չլինեն:

«Պարոն Քլոյանն ասաց, որ գոնե ձեւական մեկին պետք է պատժել, եւ այդ մեկը ես եմ». Ռ. Քոչարյան

«ԴԵՌ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՄ ՎԵՐԱՊԱՀՈՒՄ ՈՒՆԵՆԱԼ ՎԻԳԵՆ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԱՐՑՈՒՄ»

Դուք վերապահում չունեի՞ք նախկին իշխանության օրոք արդարադատության փոխնախարար աշխատած Վիգեն Քոչարյանին` ԲԴԽ անդամ ընտրվելու վերաբերյալ` հաշվի առնելով, որ Ձեր հրապարակային խոսքում ազգային արժեքների կողմնակից եք հանդես գալիս, իսկ նա փոխնախարար աշխատած տարիներին զբաղված էր հենց այդ արժեքները քանդող օրինագծերը կյանքի կոչելով:

Ոչ թե վերապահում չունեի, դեռ վերապահում շարունակում եմ ունենալ, սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ խմբակցությունում, այսպես ասած, ընդհանուր որոշում էր կայացվել, որ պետք է միասնական քվեարկենք եւ, միեւնույն ժամանակ, մյուս խմբակցություններն էլ էին միասնական այս հարցում, փորձեցի այս անգամ գոնե չառանձնանալ, որպես այդպիսին, որովհետեւ իմ մեկ ձայնը որեւէ բան չէր փոխելու քվեարկության արդյունքների առումով: Բայց այն, որ գերուշադիր եմ լինելու, կարծում եմ` որ ինքն էլ արդեն գիտի: Վստահ եմ, որ Ստամբուլյան կոնվենցիայի հարցում էլ է իր գործունեությունը ծավալային եղել, ընտանեկան բռնության օրինագծի հարցում էլ: Սակայն, ըստ իս, դա այլեւս ավարտվեց: Այսինքն` այն հանգամանքը, որ նա հայտնվել է ԲԴԽ անդամի աթոռին, չի նշանակում, որ պետք է զերծ պահի ինձ, որ նմանատիպ նախագծերի առաջ բերելու ժամանակ ինչ-որ կերպ կաշկանդված լինեմ` հստակ իմ դիրքորոշումը հայտնելու հարցում:

Լյովա Սարգսյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում հստակ հիմնավորմամբ․ փաստաբան

Ի դեպ, Ստամբուլյան կոնվենցիայի մասին. երեկ ՀՀ արդարադատության նախարարն ասաց, որ հուլիսին նախագիծը կներկայացվի կառավարության դատին: Սա նշանակում է, որ շուտով այն խորհրդարան էլ կգա: Ինչպիսի՞ն է լինելու Ձեր դիրքորոշումը:

Սպասենք թող բերեն, հետո կխոսենք: Կարծես թե, երեք ամիս առաջ էլ էր այդ մասին խոսվում, որ շուտով կբերվի, բայց այդպես էլ չբերվեց: Նշանակում է, որ իրենք գիտակցում են դրա ռիսկային մոտեցումները եւ կողմերը: Կարծում եմ` չի բերվելու: Արդեն Ստամբուլյան կոնվենցիայի վերլուծությունն, այսպես ասած, արել եմ եւ առաջիկայում հանդես կգամ` իմ կարծիքը հայտնելով: Ուղղակի, ժամանակից շուտ չեմ ուզում լարվածության մեջ գցել` ասելով մի բան, որը դեռ չի եղելԽնդիրն այն է, որ այսօր Ստամբուլյան կոնվենցիայի որոշ դրույթներ մեր երկրում պետք են, բայց չպետք է այդ որոշ դրույթների արանքում ստվերենք մեր մշակույթն առհասարակ: Մենք չենք կարող  գլոբալիզացիա կամ ընդհանուր արժեքների մասին խոսելով` կորցնել մեր արժեքները: Պետք է պահպանենք մերը եւ, ինչու ոչ, համաշխարհային արժեքներն ընդունելով առաջանորդվենք:

«Պահանջում ենք՝ բացահայտել սադրանքներ կազմակերպող կենտրոնները». Վահագն Չախալյան (Տեսանյութ)

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА