o C     18. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մինսկ-2019. Հովհաննես Բաչկովը փայլուն հաղթանակ տարավ ու նույնպես քառորդ եզրափակիչում է

25.06.2019 18:30 ՍՊՈՐՏ
Մինսկ-2019. Հովհաննես Բաչկովը փայլուն հաղթանակ տարավ ու նույնպես քառորդ եզրափակիչում է

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում շարունակվում են Եվրոպական երկրորդ խաղերը:

Հայ բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը (64 կգ) մեկնարկային մենամարտում մրցեց Իռլանդիան ներկայացնող Ջեյմս Գիվերնի հետ: Եվրոպայի գործող չեմպիոնը բացարձակ առավելությամբ հաղթեց (5:0) ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ կիսաեզրափակիչի ուղեգիրը կվիճարկի Ալեքսանդրոս Ծանիկիդիս (Հունաստան)-Ահմադ Շտիվի (Իսրայել) զույգի հաղթողի հետ:

Լևոն Արոնյանը երեք հաղթանակով մեկնարկեց Սենտ Լուիսի Grand Chess Tour-ը

Հիշեցնենք, որ այս խաղերի բռնցքամարտի մրցումները անցկացվում են Եվրոպայի առաջնության փոխարեն:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА