o C     19. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նիկոլը հերթական անգամ բացեց հակառուսական դեմքը

25.06.2019 14:53 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Նիկոլը հերթական անգամ բացեց հակառուսական դեմքը

Հետաքրքիր է,  արդյո՞ք Հայաստանի ԵԽԽՎ-ում երեկվա քվեարկությունից հետո դեռ կմնան մարդիկ, ովքեր կասեն, թե իբր  Հայաստանը հեչ էլ ռուսների հետ հարաբերություններ չի փչացրել, եւ որ Նիկոլը, որի քաղաքական ծնունդը, մանկությունն ու հասունացումը եղել է հակառուսականության մեջ, եւ հենց հակառուսականությունն է, որ Նիկոլին բերել հասցրել է այսօրվա դիրքերին, որ այդ  «մշտադալար հակառուս» Նիկոլը հանկարծ իշխանության գալով, դարձավ ռուսամետ իր քաղաքական առանցքի շուրջ` կատարելով 540 աստիճանի պտույտ: «Այդպես չի լինում»,- ասում էին քիչ թե շատ քաղաքականությունից հասկացողները: «Լինում է, լինում է», ասում էին տարբեր տեսակի քայլոները, վուվուզել փչողները ու «դուխով» գլխարկ դնողները: Բայց մեր երկրում ո՞վ է բանիմաց ու իր մասնակցության մեջ խորացած մարդուն բանի տեղ դնում: Մեր հասարակության մեջ գերիշխողը անգրագետ զանգվածներն են: Անգրագետ եւ ագրեսիվ, որոնք չեն սիրում  փողկապով մարդ, առավել եւս, եթե նա  գիտի  օգտվել ձախ ձեռքով պատառաքաղից, իսկ աջ ձեռքով դանակից եւ իր մասնագիտական առումով հասել է ինչ-ինչ դիրքերի: Մեր զանգավծներին անհրաժեշտ են նիկոլներ, ծաղրածու հայկոներ եւ այն թյուրիմացություն պատգամավորներ կոչեցյալները, ովքեր տասնյակներով լցվել են հայոց Ազգային ժողովում:

Նիկոլն ընտանիքի անդամների հարցերին չի պատասխանում

Հակառուսականության իշխանական քաղաքականության առաջին զանգը Խաչատուրովի կալանավորումն էր: Իսկ վերջին  զանգը հնչեց երեկ, երբ Ռուսաստանի համար շատ կարեւոր քվեարկություն էր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում, որտեղից ռուսներին ժամանակին դուրս էին հանել, իսկ երեկ պետք է քվեարկվեր` արդյոք նրանք վերադառնում են, թե` ոչ: Հարցը  գերկարեւոր էր եւ ինչ... Հայաստանի իշխող կուսակցության  ներկայացուցիչները` ԱԺ արտաքին հանձնաժողովի նախագահը եւ փոխնախագահը չաջակցեցին Ռուսաստանին: Ընդ որում, Ռուբինյանը քվեարկեց դեմ, իսկ Իգիթյանը «թռավ» քվեարկությունից: Հայկական ընդդիմությունը  քվեարկեց կողմ: Այսպիսով, Հայաստանի իշխանությունները միացան հակառուսական դիրքորոշումներին, որոնք դրսեւորել են Ուկրաինան, Լեհաստանը, Մեծ Բրիտանիան, Մերձբալթյան հանրապետություններն ու Վրաստանը: Եվ եթե վերոհիշյալ բոլոր երկրների պարագայում  կարելի է հասկանալ  իրենց հակառուսականությունը, ապա Հայաստանի պարագայում ոչ մի կերպ դա հասականալ, առավել եւս արդարացնել հնավոր չէ: Կարելի է միայն  հաշվարկել, որ Նիկոլի արեւմտյան գործընկերները այդպես են թելադրել Նիկոլին, Նիկոլը` Արարատին:

Նույն  ընթացքում Ադրբեջանը եւ Թուրքիան իրենց պատվիրակությունների ամբողջ կազմով աջակցեցին Ռուսաստանին: Դա այն դեպքում, երբ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, իսկ Ադրբեջանի բյուջեի զգալի մասը ապահովվում է Բրիթիշ փեթրոլիումը: Բայց Թուրքիան եւ Ադրբեջանը լավ են հասկանում, որ ռուսների հետ խաղ անելը վտանգավոր է, առավել եւս, որ ղարաբաղյան հարցը մտել է լուծման արագընթաց գործընթացի մեջ: Բայց մեր գավառամիտ, տհաս իշխանավորներին  այդպիսի բարդ մտքեր չեն այցելում: Նրանց ինչ ասում են իրենց տերերը` նրանք դա էլ կատարում են, միայն թե մի քանի ամիս երկար նստեն անգամ երազում չտեսած աթոռների վրա:

Հիմա նայենք Ռուսաստանի տեսանկյունից. Հայաստանը, որին ռուսները անընդհատ օգնում են, պաշտպնում են, զինում են ,եւ որը տնտեսական առումով իրենից ոչինչ չներկայացնելով` քաղաքական առումով գունավոր հեղաշրջումից հետո անընդհատ խանգարում է ռուսներին,  ԵԽԽՎ-ում ունի ընդամենը 4 ձայն, որից  ռուսների օգտին քվեարկեցին ընդամենը երկուսը: Իսկ Թուրքիան, որը ունի 18 ձայն, եւ Ադրբեջանը, որը ունի 6 ձայն, ամողջությամբ իրենց 24 ձայները տվեցին Ռուսաստանի օգտին: Եթե դրան գումարենք Թուրքիայի եւ Ադրբեջանի միասնական հսկայական տնտեսական գործոնը, ապա Ռուսաստանում շատերը հարց են տալիս, իսկ ընդհանրապես ինչի՞ է պետք մեզ այդ անկայուն, անվստահելի  ու թույլիկ Հայաստանը: Եվ ինչքան Հայաստանի նորելուկ հեղափոխական իշխանությունները իրենց պահում են որպես դավաճան գործընկեր, այդքան  վերոհիշյալ ձայները Ռուսաստանում ավելի բարձր են հնչում: Իսկ եթե դուք լինեիք ռուսների տեղը, ո՞ւմ կընտրեիք, հը՞...

Ա. Հովհաննիսյան

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА