o C     22. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մասնագիտական տոնի կապակցությամբ պարգևատրվեցին մի շարք բժիշկներ

21.06.2019 19:36 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Մասնագիտական տոնի կապակցությամբ պարգևատրվեցին մի շարք բժիշկներ

 Բժիշկն այն մարդն է ումից մեծապես կախված է բոլորիս առողջությունը: Առանձնակի խորը հարգանքով վերաբերվելով բժշկի մասնագիտությանը , այսօր ուրախ են արձանագրել որ հայ բժշկությունն օր օրի կատարելագործվում է  եւ միջազգային փորձը հայաստանյան պրակտիկայում ներդնելու քայլերը արդյունավետ ընթացք են  ստանում եւ հայ մասնագետները կարողանում են իրենց ներուժով եւ գիտելիքների մեծ պահոցով նոր թափ հաղորդել հայ բժշկագիտության զարգացմանը, հաջողությամբ տեղայնացնելով համաշխարհային փորձը:

Ինչպե՞ս նվազեցնել գաջեթներից վնասը. պատմել են բժիշկները

Հունիսի 21 –ը ավանդաբար  նշվում է բուժաշխատողի օրը: 

«Հայաստան-Արցախ-Սփյուռք»  համահայկական ամսագիրը հայկական համայնքների նախաձեռնությամբ, Առնո Բաբաջանյան համերգասրահում կազմակերել էր մրցանակաբաշխություն, որի նպատակն էր խրախուսել եւ մրցանակներ հանձնել այն բժիշկներին ու բուժհիմնարկներին, որոնք դժվար, նույնիսկ անելանելի պայմաններում կարողացել են դիմակայել  առկա մարտահրավերերին կյանքի ու մահու կռիվ  տալ, պայքարել մարդկային կյանքեր փրկելու համար:

Ընդհանուր առմամբ,  մրցանակներ ստացան 23  անվանակարգում իրենց  մասնագիտական գործունեությամբ աչքի ընկած բժիշկներն ու բուժհիմնարկները:

Միջոցառմանը բուժաշխատողներին շնորհավորելու էին եկել նաեւ հայտնի  արտիստներ: Անզուգական կատարումներով հանդես եկան Երգչուհի Սոնա Շահգելդյանը, ժողովրդական երգիչ Արսեն Գրիգորյանը՝ Մրոն, Նարինե Մկրտումյանը, Նարի Հարությունյանը, Իվետա Եդիգարյանը, երգահան հեղինակ կատարող Նարի Հարությունյանը, Մշակույթի քոլեջի  թատրոն – ստուդիան, «Այաս»  եւ «Ամբերդ» պարային  համույթները, ինչպես նաեւ Արման Յանա ընտանեկան դուետը:

 

 

  

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА