o C     20. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վրաստանի վարչապետը խոստացել է պատժել անկարգությունների կազմակերպման բոլոր մեղավորներին

21.06.2019 12:48 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Վրաստանի վարչապետը խոստացել է պատժել անկարգությունների կազմակերպման բոլոր մեղավորներին

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հայտարարել է, որ Թբիլիսիի կենտրոնում զանգվածային անկարգությունների կազմակերպման և այդ միջադեպի կապակցությամբ թույլ տրված բոլոր սխալների համար պատասխանատվության կենթարկվեն ինչպես ընդդիմադիրները, այնպես էլ կառավարող թիմի անդամները:

Թբիլիսիում հանրահավաքը դուրս Է եկել օրենքի շրջանակից. Վրաստանի ՆԳՆ

 

«Իրադրությունը, որն ստեղծվել էր մեր թիմի առանձին անդամների ծանր սխալների հետևանքով, ինչը մեր համաքաղաքացիների անկեղծ բողոքի պատճառ դարձավ, օրվա առաջին կեսին ամբողջությամբ կարգավորվեց մեր քաղաքական թիմի կողմից. դադարեցվեց ուղղափառության միջազգային համաժողովը, ռուսական պատվիրակությունը լքեց երկիրը, մեր թիմի ղեկավարներն արեցին համապատասխան հայտարարություններ և հայտնեցին, որ հանգամանորեն կուսումնասիրեն տեղի ունեցած ամեն ինչ և պատասխանատվություն կպահանջեն թիմի անդամներից: Մինչդեռ յոթ ժամ անց Ռուսթավելիի պողոտայում արդարացի բողոքն օգտագործվեց դեստրուկտիվ քաղաքական ուժերի կողմից, և նրանք դուրս եկան Սահմանադրության շրջանակից», - հայտարարել է վարչապետը  ուրբաթ գիշերը կայացած ճեպազրույցում:

 

Նա նաև նշել է, որ այժմ գլխավորը բոլոր տուժածների առողջությունն է, որոնց թիվը, ըստ առողջապահության նախարարության վերջին տվյալների, 70-ից ավելի է: Կառավարության ղեկավարը խոստացել է, որ ոչ ոք չի խուսափի պատասխանատվությունից:

Dozens injured in #Tbilisi as protesters demand resignation of top officials pic.twitter.com/2aNJod5jn6

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА