o C     22. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԱՅՏՆԻ Է ԱՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ՆՈՐ ԴԱՏԱՎՈՐԸ

18.06.2019 11:51 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՔՐԵԱԿԱՆ
ՀԱՅՏՆԻ Է ԱՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ՆՈՐ ԴԱՏԱՎՈՐԸ

Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի վերաբերյալ քրեական գործը վերամակագրվել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դատավոր Նելլի Բաղդասարյանին։

Հարությունյանի պաշտպան Կարեն Հակոբյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Բաղդասարյանի մոտ նիստը նշանակվել է հուլիսի 2-ին՝ ժամը 14։00-ին։

«Հյուսիս-Հարավ»-ի չարաշահումների գործով անցնող «Մուլտի Գրուպ»-ի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

Նշենք, որ այս գործով ինքնաբացարկ էր հայտնել դատավոր Դավիթ Գրիգորյանը։ 
Դատավորը կասկածներ էր ունեցել, որ այն հանգամանքը, թե ինքը քննել է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը, կարող է խոչընդոտ հանդիսանալ գործի հետագա անկողմնակալ քննության համար: Ըստ դատավորի` երկու գործերով էլ կա փոխկապակցված անձ, խոսքը գործարար Սիլվա Համբարձումյանի մասին է: Նա և՛ Քոչարյանի, և՛ Հարությունյանի գործով հանդիսանում է նրանց կաշառք տված անձ։

Հիշեցնենք, որ հունվարի 18-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր ՀՔԾ-ի միջնորդությունը և կալանավորման որոշում կայացրել Արամ Հարությունյանի նկատմամբ։ Ավելի վաղ ՀՔԾ-ն հայտնել է, որ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Արամ Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, հանդիսանալով ՀՀ գործադիր իշխանության ղեկավար աշխատող, իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող անձանց օժանդակությամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել, ապա՝ օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը: Արամ Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА