o C     08. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՕԼՍԵՆ ՔՈՒՅՐԵՐՆ ԱՅՍՕՐ ԴԱՌՆՈՒՄ ԵՆ 33 ՏԱՐԵԿԱՆ

15.06.2019 15:59 ԱԽ ԿԱՆԱՅՔ
ՕԼՍԵՆ ՔՈՒՅՐԵՐՆ ԱՅՍՕՐ ԴԱՌՆՈՒՄ ԵՆ 33 ՏԱՐԵԿԱՆ

90-ԱԿԱՆՆԵՐԻՆ ՆՈՐԱՁԵՒՈՒԹՅԱՆ ԻԿՈՆԱ ՕԼՍԵՆ ՔՈՒՅՐԵՐՆ ԱՅՍՕՐ ԴԱՌՆՈՒՄ ԵՆ 33 ՏԱՐԵԿԱՆ. (PHOTO

90-ականների ամենահայտնի  երկվորյակ Օլսեն քույրերն այսօր դառնում են 33 տարեկան: Մերի-Քեյթը և Էշլին 1990-ականների վերջին և 2000-ականների սկզբում, դեռահասների շրջանում, չափազանց հայտնի կերպարներ էին: Նրանց կերպարները հագուստների, օծանելիքների վրա էին, գրքերում,  ամսագրերում, ֆիլմերում։ Իսկ 2000 – 2005 թվականը «Mattel» ֆիրման, նույնիսկ, թողարկեց տիկնիկների շարք՝ «Մերի-Քեյթ» և «Էշլի Օլսեն» անվամբ:

Մոնիկա Բելուչին 55 տարեկան է. իտալուհու կյանքի կանոնները

«Passport to Paris», «It Takes Two», «New York Minute» ֆիլմերից հայտնի դերասանուհիները իսկական նորաձևության իկոնա էին և շարունակում են այդպիսին մնալ մինչև այսօր: Նրանց շնորհիվ 2000-ականներին մեգաթրենդային դարձան լեգինսները, ազդրերին կապված վերնաշապիկները , բազմաշերտությունը, աբադոկներն ու չոկերները:

Թեպետ հետագայում նրանց դերասանական կարիերան հաջող ընթացք չունեցավ, բայց քույրերը բավական հաջողակ են նորաձևության ոլորտում: Օլսեն քույրերն էլիտար The Row և Elizabeth & James ապրանքանիշերի հիմնադիրն են, նորաձևության ոլորտում  մի շարք հեղինակավոր մրցանակների դափնեկիր: Բոլորովին վերջերս  fashion ոլորտի ամենահեղինակավոր մրցանակաբաշխությունում ՝CFDA Fashion Awards 2019 -ում քույրերը մրցանակի արժանացան  Աքսեսուրաների լավագույն դիզայներ անվանակարգում:

Առաջարկում ենք ուսումնասիրել, թե ինչ տեսք ունեն Օլսեն քույրերն այսօր:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА