o C     21. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչպես հոգեբանորեն հաղթահարել կյանքի դժվարին պահերը

15.06.2019 12:49 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ինչպես հոգեբանորեն հաղթահարել կյանքի դժվարին պահերը

Լինու՞մ են Ձեզ մոտ կյանքում այնպիսի օրեր կամ պահեր, երբ Դուք պարզապես չգիտեք, թե ինչ անել: Երբ թվում է, թե հնարավոր չէ հասկանալ` ինչ է կատարվում, ինչու է դա կատարվում հենց Ձեր կյանքում, երբ առաջանում է կատարյալ անկարողության և փակուղու զգացողություն: Դա կյանքի դժվարին պահերն են և դրանք լինում են բոլորի մոտ: Եթե Ձեզ թվում է, որ դա Ձեր մասին չէ, ապա Դուք այդքան էլ անկեղծ չեք ինքներդ Ձեզ հետ: Երբ մարդ հաճախ է ասում, որ նա լիակատար երջանիկ է, նրա մոտ ամեն ինչ գերազանց է՝ դա ցնորք է, զարգացման սեփական ռեսուրսները տեսնելու դժկամություն: Միգուցե, ամեն դեպքում, ինչ-որ մի բան խանգարո՞ւմ է Ձեզ լինել երջանիկ: Եթե Ձեզ թվում է, որ դա շատ է, ապա Դուք ճիշտ ուղու վրա եք: Մարդու կյանքի իրական պատկերը սա է. երբեմն կյանքը չի ընթանում այնպես, ինչպես ցանկալի կլիներ: Այդ պահերին մենք սկսում ենք մեղադրել ինքներս մեզ կամ ուրիշներին: Կոնֆլիկտ է առաջանում «Ես չգիտեմ ինչ անել» զգացողության և «Ես պետք է դա հաղթահարեմ» դիրքորոշման միջև: Այդ պահերին շատ կարևոր է սեփական անձին աջակցելն ու կարեկցանքով վերաբերվելը: Պարզապես խոստովանել, որ տանջվում եք, ցավալի է, և իսկապես չգիտեք, թե ինչ անել: Միաժամանակ հիշեք, որ, եթե Ձեր կյանքում «սև ժամանակաշրջան է», ապա դա չի նշանակում, որ Դուք դժբախտի մեկն եք: Եթե մենք կյանքի դժվարին պահերին ինքներս մեզ կամ ուրիշներին ըմբռնումով ենք վերաբերվում, ապա ավելի թեթևացած ենք զգում մեզ:
Թույլ տվեք ինքներդ Ձեզ զգալ հիասթափություն, թուլություն, տխրություն, և այդ ժամանակ հնարավորություն կունենաք հաղթահարել այդ ամենը: Պետք է համարձակություն ունենալ, որպեսզի ինքդ քեզ այդ պահերին ասես. «Սա իմ կայնքի մի մասն է, և ես սիրում եմ իմ կյանքի այդ մասը: Ես չգիտեմ` ինչ անել տվյալ պահին: Ես զգում եմ, որ դա իմ խնդիրն է և ես ընդունում և սիրում եմ ինձ հենց այսպիսին»:
Դեռ անցած դարի կեսերին սթրեսի տեսության հեղինակ Գանս Սելիեն գրել է. «Սթրեսը այն չէ, ինչ մեզ հետ կատարվում է, այլ այն է, թե ինչպես ենք մենք դրան վերաբերվում»: Հիանալի խոսքեր: Իսկապես, կյանքում լինում են պահեր, որոնք մենք չենք կարող փոխել, բայց կարևոր է հիշել, որ մենք միշտ կարող ենք փոխել մեր վերաբերմունքը դրանց հանդեպ, և դա հենց մեր պատասխանատվությունն է: Նման իրավիճակներում շատ կարևոր է հանգստություն պահպանել, դրանում օգնում է «հետևող» լինելը: Ձեզ երբևէ հաջողվե՞լ է «հետևել» ինքներդ Ձեզ: Դա նշանակում է` երբեմն հարկավոր է իրավիճակին նայել կողքից, հատկապես, երբ Դուք սրտնեղած եք կամ հիասթափված, կամ առաջադրանքը, որը դրված է Ձեր առջև, Ձեր ուժերից վեր է թվում, և Ձեզ թվում է՝ Դուք «խրվել եք»: Երբ Ձեզ հաջողվում է իրավիճակին «միանալու» փոխարեն «կողքի անցնել» և սկսել հետևել, թե ինչ է կատարվում իրականում, Դուք ինքներդ Ձեզ կարող եք ասել. «Սրա մեջ կա մի բան, ինչին ես կցանկանայի հասնել, կամ մի բան, որից կցանկանայի խուսափել: Որոշակիորեն դրանում կա իմ պատասխանատվությունը, որ ինչ-որ բան է եղել, և ես կարող եմ որոշ եզրակացություններ անել»: Ցավոք, հաճախ մենք ավելի ուշ ենք գիտակցում, թե ինչ է պատահել մեզ հետ, և արդեն ուշ է լինում, և այլևս ոչինչ փոխել հնարավոր չէ: Կողքից հետևողի առավելությունը կայանում է նրանում, որ Դուք կատարվածը նկատում եք միանգամից և այդ պահին Դուք կարող եք անել ինչ-որ բան իրավիճակը շտկելու համար: Հաջորդ անգամ, երբ զգաք, որ վշտացել եք, փորձեք <<անջատվել>> սեփական զգացումներից և «կողքից հետևել» ինքներդ Ձեզ: Այս մեթոդը անվանում են նաև «իջնել հանդիսասրահ» և նայել ինքդ քեզ կողքից, ինչպես կինոսրահում: Երբեմն օգտակար է ինքդ քեզ հարցնել. «Ինչո՞վ ես կկարողանայի օգնել այն մարդուն, ով այդպիսի հարցով գար ինձ հետ խորհրդակցելու»: Նաև անհրաժեշտ է բացառել ցանկացած գնահատական: Մենք չգիտենք՝ դա լավ է, թե վատ: Դա ուղղակի ճշմարտությունն է: Երբեմն որոշ իրադարձություններ ամբողջ կյանքի աղետ են թվում, իսկ հետո, ժամանակի ընթացքում մենք հասկանում ենք, որ այդպես էլ պետք է լիներ: Դա իրադարձությունների զարգացման լավագույն տարբերակն էր: Եթե Դուք այսօր անհաջողություն կրեցիք, ապա հնարավոր է` բարին դա էր: Միգուցե Դուք հիմա Ձեր կարգավիճակին և նպատակներին նորովի կնայեք, և Ձեր առջև նոր և ավելի հետաքրքիր հնարավորություններ կբացվեն: Հավատացյալ մարդիկ այդ առումով ասում են. «Մի դուռը փակվում է, մյուսը՝ բացվում»:
Թույլ մի՛ տվեք Ձեզ ուրիշներին քննադատել կամ զոհի տեղ դնել ինքներդ Ձեզ: Միշտ օգտակար է առողջ հետաքրքրասիրությունը. «Ինչպե՞ս ես այսպիսի իրավիճակ ստեղծեցի: Ինչու՞ դա տեղի ունեցավ իմ կյանքում»: Միայն նման դիքորոշմամբ հնարավոր կլինի ինչ-որ բան փոխել և պատասխաններ գտնել տրված հարցերին:
Իհարկե, մենք ուրիշների բացթողումներն ու թերությունները ավելի հեշտությամբ ենք նկատում: Մերը տեսնելու և խոստովանելու համար անհրաժեշտ է գիտակցել և ցանկանալ զարգացնել սեփական բնավորության լավագույն գծերը: Մեր թերությունները ևս մարդկային բնության մի մասն են: Եթե ընդունում ենք մեր մարդկային բնությունը, ապա կարող ենք ընդունել նաև մեր բնավորության այն գծերը, որոնք փոփոխություն կամ պարզապես խոստովանություն են պահաջում: Դա կյանքի դժվարին պահերը հաղթահարելու կարևորագույն քայլերից է: Ամբողջական անհատականության որակներից մեկը սեփական անձի հետ գոյակցությունն է` ընդունելով քո բնական սահմանափակումները և գիտակցելով քո ուժեղ կողմերը:
Ինչ-որ տեղ ես կարդացել եմ, որ մեր կյանքի ամենաիմաստուն խոսքը «Ես չգիտեմ» արտահայտությունն է: Որքա՜ն ճշմարտություն կա դրա մեջ: Չէ՞ որ մենք շատ բան չգիտենք, անգամ հնարավոր էլ չէ իմանալ ամեն ինչ: Երբեմն կարևոր է համակերպվել այն բանի հետ, ինչը դու չես կարող փոխել: Ինչ էլ որ լինի` պահպանեք հանգստություն: Մտածեք. արդյո՞ք իրատեսական է փոխել Ձեր դրությունը: Դա հասկանալ կարող եք միայն հոգեպես հանգիստ վիճակում: եթե դա դեռ հնարավոր չէ փոխել, ապա ասեք ինքներդ Ձեզ. «Այսպես պատահում է, և թող դեռ այսպես լինի»: Իսկ եթե իրավիճակը հնարավոր է շտկել, առավելևս մի՛ հուզվեք, այլ մտածե՛ք և գործե՛ք:

Պարոն Փաշինյան, բայց իմ երեխան աղջիկ է. ինչպես վարչապետն «անհարմար» դրության մեջ հայտնվեց

harmonia.am

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА