o C     23. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թալիշների ներկայիս կարգավիճակն ու նրանց ներգրավումն ադրբեջանական բանակում

12.06.2019 11:49 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Թալիշների ներկայիս կարգավիճակն ու նրանց ներգրավումն ադրբեջանական բանակում

Թալիշներն իրանական հնագույն ժողովուրդներից են, որոնք բնակվում են Ադրբեջանի հարավ-արեւելյան` Իրանին սահմանամերձ կասպիական շրջաններում (Լենքորան, Լերիկ, Մասալին, Աստարին, Յարդմիլին), նաեւ` Բաքվում եւ հարակից շրջաններում, ինչպես նաեւ Իրանի հյուսիս-արեւմտյան շրջաններում: Ադրբեջանի թալիշները շիադավան են, իսկ Իրանի թալիշները` սուննիադավան, նաեւ սուֆիական նակշբանդի ուղղության հետեւորդներ:Թալիշների հետ կապված կնճռոտ հարցերից մեկն այդ ժողովրդի թվաքանակի մասին տարաբնույթ տվյալներն են։ Համաձայն 1999թ. Ադրբեջանում անցկացված մարդահամարի` նրանց թիվը 76.800 է, սակայն կան նաեւ այլ տվյալներ, որոնք ժողովրդագրական բարձր ցուցանիշ ունեցող թալիշների իրական թիվը համարում են 200.000-ից 500.000-ը։ Նույն խնդիրը բնորոշ է Իրանի թալիշներին, որտեղ, ըստ պաշտոնական տվյալների, բնակվում են 112.000, իսկ ոչ պաշտոնական տվյալներով` ընդհուպ մինչեւ կես միլիոն թալիշներ։ XIX դարում ռուս-պարսկական պատերազմների եւ դրանց արդյունքում կնքված Գյուլիստանի (1813թ.) եւ Թուրքմենչայի (1828թ.) պայմանագրերով վերջ դրվեց թալիշական խանության գոյությանը, եւ թալիշաբնակ հյուսիսային շրջաններն անցան Ռուսաստանի վերահսկողությանը: XX դարում թալիշներն ինքնավար պետական միավորում ստեղծելու երկու անհաջող փորձ կատարեցին: Առաջինը 1919-ին էր, երբ թալիշներն ապստամբեցին մուսավաթական Ադրբեջանի դեմ եւ հռչակեցին Խորհրդային Մուղանի Հանրապետությունը, որը երեք ամսվա կյանք ունեցավ: Ադրբեջանի խորհրդայնացումից հետո թալիշաբնակ հյուսիսային շրջանները հայտնվեցին Խորհրդային Ադրբեջանի կազմում` վերջնականորեն բաժանելով Իրանի եւ Ադրբեջանի թալիշներին: Ընդհուպ մինչեւ 1930-ականների վերջերը Ադրբեջանում թալիշների ազգային իրավունքները որոշակիորեն պաշտպանվում էին. նրանք սեփական լեզվով կրթություն ստանալու հնարավորություն ունեին:

«Բա ադրբեջանական դիվանագիտական, քաղաքական եւ տեղեկատվական պատերազմով ո՞վ պիտի զբաղվի»

Սակայն այդ շրջանից ի վեր Ադրբեջանում էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ կիրառվող խտրականությունների հետեւանքով թալիշներն աստիճանաբար սկսեցին ձուլվել: Ոչ թուրքական տարրի, այդ թվում` թալիշների նկատմամբ կիրառվող կոշտ քաղաքականության արդյունքում թալիշերենը սկսեց աստիճանաբար դուրս մղվել` հօգուտ ադրբեջաներենի: Վտանգվեց նաեւ թալիշական ինքնության գաղափարը: Թալիշական ազգային զարթոնքի հարցում մեծ նշանակություն ունեցավ 1993թ. հունիսին թալիշ մի խումբ ազգայնական գործիչների կողմից Ադրբեջանի կազմում Թալիշ-Մուղանական Ինքնավար Հանրապետության հռչակումը, որը նույնպես շատ կարճ կյանք ունեցավ` գոյատեւելով մինչեւ օգոստոս ամիսը: Կենտրոնական իշխանության կողմից թալիշական հուզումները դաժանորեն ճնշվեցին, բազմաթիվ ակտիվիստներ, այդ թվում` շարժման ղեկավարները, հայտնվեցին բանտերում եւ ընդհատակում, շատերը տարագրվեցին: Իշխանությունների ձեռնարկած քայլերը նաեւ հոգեբանական նշանակություն ունեցան` թալիշական շրջաններում ստեղծելով վախի մթնոլորտ։ Թալիշական էթնոսի եւ թալիշական ազգային խնդիրների գոյության փաստն Ադրբեջանում այլեւս փակուղի մտավ: Տասնամյակների ընթացքում իրականացված հետեւողական քայլերի արդյունքում թալիշական շրջանակներում ուսուցման եւ հաղորդակցության հիմնական լեզուն դարձավ ադրբեջաներենը: Թալիշերենը պահպանեց իր նշանակությունը հիմնականում առանձին գյուղական շրջաններում` որպես ընտանեկան շփման միջոց:Հատկանշական է, որ Ադրբեջանում թալիշերենով հրատարակություններ գրեթե չկան, հազվադեպ դարձած թալիշական մամուլը եւ գրականությունը հիմնականում հրատարակվում են ադրբեջաներենով: Գոյություն ունի թալիշերենով հեռարձակվող 15 րոպե տեւողությամբ ռադիոեթեր: Ադրբեջանի պատմության դասագրքերում թալիշների մասին չի խոսվում, նրանք, ընդհանուր առմամբ, դիտարկվում են որպես Լենքորանի բնակիչներ կամ Լենքորանի մշակույթի կրողներ։Թալիշների նկատմամբ խտրականության մեկ այլ ապացույց է այն փաստը, որ թալիշաբնակ շրջաններում պաշտոնավարում են ոչ թե թալիշներ, այլ տարբեր շրջաններից, հատկապես Նախիջեւանից ժամանած մարդիկ։ Զուգահեռաբար, թալիշական ազգային շրջաններում տեղի է ունենում ադրբեջանցիների եւ քրդերի վերաբնակեցում, իսկ առկա սոցիալ-տնտեսական ահագնացող դժվարությունների պայմաններում թալիշ երիտասարդների մի զգալի մասը ստիպված է արտագաղթել։ Ադրբեջանի հատուկ ծառայությունների համոզմամբ` թալիշական ազգային շարժումն իր հիմքում անջատողական է, միտված Ադրբեջանից եւ Իրանից անջատված տարածքների վրա անկախ թալիշական պետության ստեղծմանը։ Մինչդեռ իրականում թալիշ գործիչների մեծ մասը հակված է խոսել ոչ թե անկախության կամ ինքնավարության, այլ Ադրբեջանի հասարակական-քաղաքական կյանքում թալիշների ինտեգրման, Բաքվի կողմից նրանց` որպես առանձին էթնոս ճանաչելու մասին։ Թալիշները ցանկանում են ունենալ հավասար իրավունքներ, կրթություն ստանալ մայրենի լեզվով, չհետապնդվել ազգային պատկանելության համար: Այդ տեսանկյունից հետաքրքիր դիտարկում է արել վտարանդիության մեջ գտնվող թալիշ ազգային գործիչ Ալիքրամ Հումատովը, որը 2009-ին այցելել էր Ռուսաստան։

Ռուս լրագրող Յանա Ամելինայի հետ զրույցի ժամանակ նա առաջ էր քաշել թալիշների ինքնակազմակերպվելու եւ ինքնավարությունը վերականգնելու անհրաժեշտությունը: Ա. Հումատովի համոզմամբ` միայն Ադրբեջանի երբեւէ ժողովրդավարացումը (ինչը հազիվ թե հավանական է) կարող է օգնել թալիշներին` վերականգնելու իրենց ազգային իրավունքները: Առանձին տեսակետների համաձայն` չնայած վարչակարգի դիմակայությանը, թալիշական ազգային շարժումն իր մեջ ինքնակազմակերպվելու ուժ երբեւէ կգտնի, անշուշտ, եթե դա այլեւս ժամանակավրեպ չլինի։ Հատկանշական է, որ Ադրբեջանի իշխանությունների մոտեցումները թալիշական խնդիրների նկատմամբ ժամանակի ընթացքում նորանոր` նաեւ անսպասելի դրսեւորումներ են ձեռք բերում: Ասվածի ապացույցն է 2007թ. փետրվարին թալիշ երկու հայտնի մտավորականների բանտարկությունը` Իրանի օգտին լրտեսություն անելու մեղադրանքով: Նրանցից մեկը Թալիշական մշակութային կենտրոնի տնօրեն, «Թոլիշի սյադո» (Թալիշների ձայն) թերթի խմբագիր, թալիշագետ Նովրուզալի Մամեդովն է, մյուսը` նույն կենտրոնի քարտուղար, արեւելագետ-իրանագետ Էլման Գուլիեւը։ Միեւնույն ժամանակ, Իրանը մշտապես զգուշանում է սեփական երկրում թալիշական գործոնի ակտիվացումից: Թե՛ թալիշներին եւ թե՛ Ադրբեջանի էթնիկ այլ փոքրամասնություններին առնչվող խնդիրները կարեւոր գործոն են Ռուսաստանի համար` Ադրբեջանի վրա ճնշումներ բանեցնելու տեսանկյունից։ Հատկանշական է, որ Ռուսաստանում են ապաստան գտել եւ գտնում թալիշական ազգային շարժման բազմաթիվ գործիչներ, այստեղ կան թալիշ աշխատանքային էմիգրանտներ, եւ վերջապես` թալիշական սփյուռք։ Ինչ վերաբերում է Արեւմուտքին, ապա վերջինս ներկա փուլում հատուկ հետաքրքրություն չի ցուցաբերում իրանական ծագում ունեցող թալիշներին աջակցելու համար: Թալիշական շարժման հեռանկարները մշուշոտ են: Տեսականորեն, թալիշական ազգային շարժումը, դաշնակիցներ եւ անհրաժեշտ ռեսուրսներ ձեռք բերելու պարագայում, կարող է աշխուժանալ: Թալիշ առանձին գործիչներ հեռանկարում չեն բացառում նաեւ զինված պայքարի հնարավորությունը: Էթնիկ փոքրամասնությունների խնդիրներն Ադրբեջանի ամենացավոտ եւ երկիրը խոցելի դարձնող հարցերից են, որոնք շարունակում են գոյություն ունենալ` ժամանակ առ ժամանակ ընդունելով դրսեւորման նորանոր ձեւեր: Միեւնույն ժամանակ, թալիշների օրինակը մեկ անգամ եւս ի ցույց է դնում, որ էթնիկ փոքրամասնություններն Ադրբեջանում հեռանկար չունեն։

Ադրբեջանական ինքնաթիռը Բաթումի չի հասել

Մի քանի փաստ ներկայացնենք նրանց ադրբեջանական բանակում ծառայության ու կարգավիճակի մասին: 

1. Քառօրյա պատերազմն ու դրան հետեւած արձագանքները բացահայտեցին ոչ միայն Ադրբեջանի զինված ուժերի թույլ կողմերը ու ԻՊ անդամների ներգրավվածությունը Զինված ուժերին, այլեւ հանգամանքը, որ առաջնագծում կռվող տղաների գերակշիռ մասը ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ են՝ առանց հատուկ պատրաստության, մարտական ոգու կամ հայրենիքի հանդեպ թեկուզ նվազագույն հարգանքի:

2. Առաջնագծում բացառապես ազգային փոքրամասնության ներկայացուցիչների լինելը նախ խոսում է Ադրբեջանում ոչ թափանցիկ զորակոչի եւ պաշտպանական գերատեսչության որպես պետական համակարգի կոռումպացվածության, նաեւ ազգային փոքրամասնություններից ազատվելու պետական լուրջ ծրագրերի մասին:

3. Ակնհայտ է որ այս մարտական գործողություններով Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը փորձում էր միանգամից երկու հարց լուծել՝ առաջնագծում պայքարել հայերի դեմ ու երկիրն ազատել ազգային փոքրամասնություններից՝ հատկապես լեզգիներից եւ թալիշներից:

Հետաքրքրական է նաեւ այն հանգամանքը, որ ոչ բոլոր թալիշցիներն են ցանկանում պատերազմել կամ ոչ բոլորն են հայերին համարում թշնամի: «Սա մեր պատերազմը չէ»: Սա Թալիշների ազգային հեռուստատեսությամբ հեռարձակված հաղորդման անունն է:
Ավելի քան մեկ ժամ տեւողությամբ հաղորդման ժամանակ մեկնաբանն անդրադառնում է ապրիլին արցախա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած մարտական գործողություններին ու այդ գործողությունների ժամանակ զոհված ազգային փոքրամասնության ներկայացուցիչներին: Հաղորդման ժամանակ մեկնաբանը շեշտում է, որ պատերազմի ժամանակ ադրբեջանական կողմը կրել է լուրջ կորուստներ՝ ինչպես տեխնիկական, այնպես էլ մարդկային. «Այդ զոհերի մեջ շատ են մեր եղբայրները՝ թալիշները: Ինչպես նախորդ դեպքերում, այս անգամ էլ թալիշ զինվորներն առաջին գծում են»: Բազմաթիվ թալիշներ հեռուստաընկերության youtube-յան էջում մեկնաբանություններ են թողել խնդրելով հաղորդման հեղինակին հաղորդում պատրաստել նաեւ այն մասին, թե ինչպես են ադրբեջանցիներն իրենց հետ վարվել Արցախյան պատերազմի ժամանակ: Շատ թալիշներ ներողություն են խնդրել, որ իրենց զինակիցները դիրքերում կռվում են հայերի դեմ՝ շեշտելով, որ նրանք ընդամենը ենթարկվում են Ալիեւին եւ հայերին թշնամի չեն համարում:

ԳԱՐԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА