ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Երկու խաղում 6 գոլ և երկու հաղթանա՞կ, սա արդեն լուրջ է․ Փաշինյան

12.06.2019 09:34 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՍՊՈՐՏ
Երկու խաղում 6 գոլ և երկու հաղթանա՞կ, սա արդեն լուրջ է․ Փաշինյան

ՀՀ վարչախետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայաստանի հավաքականի վերջին երկու խաղերին արձանագրած հաղթանակներին։

«Երկու խաղում 6 գոլ և երկու հաղթանա՞կ: Սա արդեն լուրջ է: Շնորհավորում եմ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականին՝ թեժ ֆուտբոլային աշնան սպասումով»,- գրել է նա:

Փաշինյանին չեմ նախանձում, բարդ իրավիճակ է. Էդուարդ Շարմազանովի ասուլիսը

Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 11-ին, Աթենքում Հունաստանի հավաքականը ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլի 4-րդ տուրում ընդունել էր Հայաստանի հավաքականին։ Մեր ընտրանու ֆուտբոլիստները 2:3 հաշվով հաղթել են մրցակցին։

Հունիսի 8-ին Եվրո-2020-ի ընտրական փուլի 3-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում ընդունել էր Լիխտենշտեյնի ընտրանուն։ Արմեն Գյուլբուդաղյանցի սաները 3:0 հաշվով առավելության էին հասել մրցակցի նկատմամբ։

 

11108.jpg

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА