o C     18. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԴԵՊԻ ԵՄ ՉԵՆՔ ՇԱՐԺՎՈՒՄ, ՎՍՏԱՀԵՑՐԵՑ ՓԱՇԻՆՅԱՆԸ` ՊՈՒՏԻՆԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ ՀԵՏՈ

11.06.2019 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԴԵՊԻ ԵՄ ՉԵՆՔ ՇԱՐԺՎՈՒՄ, ՎՍՏԱՀԵՑՐԵՑ ՓԱՇԻՆՅԱՆԸ` ՊՈՒՏԻՆԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ ՀԵՏՈ

ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի վերջին ֆեյսբուքյան գրառումներից մեկն առնվազն տարակուսանքների տեղիք է տալիս: Խոսքն այն գրառման մասին է, որով ՊՆ խոսնակը պաշտոնապես տեղեկացնում է, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը բարձր պարգեւատրման է ներկայացրել հակառակորդի կրակից զոհված զինծառայող Սիփան Մելքոնյանի մահվան վրեժն առնող զինծառայողներին:

Պուտինն Էրդողանին Ռուսաստան է հրավիրել

 

ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԿՍՐՎԻ՞

Որ մեր զինվորականներն իրենց զոհված ընկերոջ վրեժն են առնում, լավ է: Որ ՊՆ-ն կանգնում է այդ զինվորականների թիկունքին՝ խրախուսելով նրանց գործողությունը, նույնպես ողջունելի է: Բայց ահա առնվազն տարակուսելի է, երբ այդ մասին ՊՆ-ն խոսում է պաշտոնապես եւ հրապարակավ: Ընդգծենք՝ ՊՆ-ն եւ ոչ թե ՊՆ խոսնակը: Այն առումով, որ Ա.Հովհաննիսյանը փորձառու խոսնակ է, հազիվ թե ինքնուրույն, առանց վերադասի հրամանի նման տարակուսելի, ավելին, լուրջ քաղաքական եւ ռազմական հետեւանքներ խոստացող քայլի դիմեր: Առավել եւս, որ սպասելի հետեւանքներն իրենց սպասեցնել չտվեցինՆախ ֆիքսենք, թե այդ հայտարարությունը, ըստ էության, ինչ է նշանակում: Դրանով ՀՀ ՊՆ-ն պաշտոնապես ընդունում է, որ գնացել է հրադադարի ռեժիմի գիտակցված խախտման: Թե որն է նման քայլից սպասվող քաղաքական հետեւանքը, դեռ կհասնենք: Սակայն նախ նկատենք, որ անգամ հասկանալի չէ, թե որն է այդ ինքնախոստովանության իմաստը: Եթե դրանով ցանկանում են հակառակորդին ցույց տալ, թե, տեսեք, մենք ի զորու ենք եւ կպատասխանենք ձեր գործողություններին, ապա հակառակորդն առանց ֆեյսբուքյան գրառումների էլ այդ մասին տեղյակ է. ի վերջո, պատասխան գործողությունը աչքների առաջ է: Եթե նման հայտարարությամբ փորձում են արտաքին ուժերին, ասենք՝ համանախագահներին ինչ-որ մեսիջ հղել, դա էլ է անիմաստ. ՄԽ-ում եւս առանց ֆեյսբուքյան գրառումների այդ մեսիջը կստանանԱրդյունքում՝ այն տպավորությունն է, որ նման գրառմամբ փորձում են մեր հանրությանը ինչ-որ բան ցույց տալ, ասենք՝ տեսեք, ցանկացած ոտնձգության նման պատասխան կտանք: Լավ է որ կարող եք եւ կպատասխանեք: Միայն թե իրականությունն այն է, որ նման ինքնախոստովանությունները հակառակորդի համար իսկական նվեր են: Նկատի ունենք հետեւյալ իրողությունը: Ինչպես ադրբեջանական, այնպես էլ հայկական կողմը մեկ անգամ չէ, որ մյուս կողմին զինվորականի սպանությամբ ուղեկցված՝ հրադադարը խախտելու մեղադրանք ներկայացրել է: Այդ մեղադրանքների պատասխանը եւս դարձել էր ստանդարտ՝ դա պրովոկացիոն հայտարարություն է: Ընդ որում, հենց այդ «ստանդարտ լեզվակռվից» դուրս գալու պատճառաբանությամբ էր, որ վերջին ժամանակներս հայաստանյան պաշտոնական քաղաքականությունը վերադարձավ սահմանային միջադեպերի քննման մեխանիզմների մասին Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները վերստին շրջանառության մեջ դնելու պահանջին: Իսկ դրա տակ, այդ պայմանավորվածությունների ընդունման պահից ի վեր, դրված է եղել այս տրամաբանությունը. «Այդ Ադրբեջանն է ամեն անգամ հրադադարի ռեժիմը խախտում, եւ մենք այն աստիճան վստահորեն ենք դա պնդում, որ հանգիստ գնում ենք սահմանային միջադեպերի քննման մեխանիզմների պահանջին, որից Բաքուն համառորեն խուսափում է»:

ՓԱՇԻՆՅԱՆՆ ԸՆԴՈՒՆՈ՞ՒՄ Է ՄԽ-Ի ՎԵՑԿԵՏԱՆՈՑ ՄԵԽԱՆԻԶՄԸ

Եվ ահա այս իրավիճակում էլ մեր ՊՆ-ն պաշտոնապես ընդունում է, որ գնացել է հրադադարի խախտման, որից Բաքուն չհապաղեց օգտվել: Այսպես, Ադրբեջանի ԱԳՆ-ն հերթական անգամ Հայաստանին մեղադրում է, թե. «ՀՀ զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմը կոպտորեն խախտած հերթական սադրանքի արդյունքում զոհվել է ադրբեջանական բանակի զինծառայող», եւ որ արտգործնախարարների առաջիկա հանդիպման նախօրեին իրականացված «հերթական արյունալի ակտը ծառայում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների տապալմանը եւ տարածաշրջանում լարվածության ուժեղացմանը»: Հասկանալի է նաեւ, որ այս մեղադրանքները կդրվեն ՄԽ-ի սեղանին նաեւ մոտավորապես նման հարցադրմամբ. «Եթե հիմա էլ մենք «վրեժ լուծենք», ու սահմանային իրավիճակը ծայրահեղորեն սրվի, ո՞վ է պատասխանատուն»:

ԱԼԻԵՎ-ՓԱՇԻՆՅԱՆ ԱՇԽԱԲԱԴՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆ ՈՒՐ ԿՀԱՍՑՆԻ

 

ՊՈՒՏԻՆՆ ՈՒ ՓԱՇԻՆՅԱՆԸ, ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, ԱՐՑԱԽՅԱՆ ԹԵՄԱՆ ՇՈՇԱՓԵԼ ԵՆ

Այսպիսով, ինչո՞ւ մեր ՊՆ-ն իր իսկ ձեռքով Հայաստանին մեղադրանքներ ուղղելու ավելորդ առիթ տվեց: Ավելի ճիշտ, դա մասնագիտական սխալի հետեւա՞նք է, թե՞ ինչ-որ կոնկրետ քայլ: Եվ ամենակարեւորը. պատահակա՞ն էր, որ այս իրավիճակը ձեւավորվեց վարչապետ Փաշինյանի պետերբուրգյան այցին եւ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը զուգահեռԻ դեպ, պետերբուրգյան այդ այցի երկու ուշագրավ դրվագի հարկ է անդրադառնալ: Առաջինը` Պուտին-Փաշինյան հանդիպումն էր, որի հետ կապված ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը նման ուշագրավ հայտարարություն հնչեցրեց. «Խոսակցությունը երեկ տեղի է ունեցել շատ հանգամանալից՝ երկկողմ հարաբերությունների եւ առեւտրատնտեսական փոխգործակցության տարբեր ասպեկտների վերաբերյալ: Ղարաբաղյան հակամարտությունը մանրամասն չի քննարկվել»: Եթե «մանրամասն չի քննարկվել», նշանակում է՝ այնուամենայնիվ, ինչ-որ չափով քննարկվել է: Ընդ որում, կարծես թե մանրամասն քննարկելու բան էլ չկա. ՄԽ-ի կողմից ներկայացված է կարգավորման մեխանիզմ, որը բացահայտորեն կապվում է դեռ 2016թ.-ին ՌԴ ԱԳ նախարար Լավրովի արած առաջարկների հետ: Դրանից հետո պետք է որ դետալային առումով ամեն ինչ արդեն իսկ «մանրամասն քննարկված» լիներ, այդ թվում՝ ՀՀ ներկայիս իշխանությունների մասնակցությամբ: Իսկ խոշոր հաշվով, երբ իրավիճակը հասել է ՄԽ-ի կողմից առաջարկվող կարգավորման մեխանիզմի հրապարակայնացման, ապա հենց միայն դա նշանակում է, որ քննարկելու բան այս պահին չկա, պետք է պարզապես կողմերը պատասխանեն՝ համաձա՞յն են առաջարկին, թե՝ ոչ: Կախված այդ պատասխանից էլ արդեն պարզ կդառնա, թե որն է լինելու հետագա ընթացքը: Ընդ որում, Ալիեւը ՄԽ առաջարկին հավանություն տվել է, եւ տրամաբանությունը խոսում է այն մասին, որ սպասում են Փաշինյանի վերջնական պատասխանին: Այսինքն, եթե Սանկտ Պետերբուրգում Պուտինն ու Փաշինյանը թեման քննարկել են «ոչ մանրամասն», ապա հենց այդ պատասխանը կամ դրա ինչ-որ նյուանսային տարբերակ էլ կարող է հասկացվել դրա տակԱհա այս պահին էլ նկատելի է դառնում սահմանային իրավիճակի հերթական սրացման հեռանկարը: Ենթադրելի է, որ եթե Փաշինյանը եւս միանշանակ հակվեր ՄԽ-ի առաջարկի օգտին, դա կբերեր բոլորովին այլ իրավիճակի. սահմանը միանգամից կհանդարտվեր, օրակարգում գերիշխող կդառնար «խաղաղության նախապատրաստվելու» մասին խոսակցությունները, եւ բոլորը կսկսեին նախապատրաստվել Մամեդյարով-Մնացականյան, ապա՝ Ալիեւ-Փաշինյան հերթական հանդիպմանըԲայց մյուս կողմից, այս սահմանային լարվածությունը դեռ չի էլ հուշում, որ Փաշինյանը վերջնականապես է մերժել ՄԽ-ի առաջարկը: Բանն այն է, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն, իր հիշատակած հայտարարության մեջ, Հայաստանի հասցեին հնչեցնելով մեղադրանքներ, այնուամենայնիվ, օգտագործում է «արտգործնախարարների առաջիկա հանդիպման նախօրեին» արտահայտությունը, այսինքն, որ նման հանդիպման ամենամոտ ժամանակներս սպասում է: Ընդ որում, ասվածը հաստատեց նաեւ Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովը. «ԱԳ նախարարները համաձայնել են առաջիկայում հանդիպել: Այդ մասին կտեղեկացվի»: Այսինքն, Պուտինի ու Փաշինյանի կողմից արցախյան հարցի «ոչ մանրամասն» քննարկումից հետո Բաքվում եւ Մոսկվայում բսպասում են բանակցային գործընթացի արագ շարունակության: Չնայած, հաշվի առնենք, որ Ալիեւն էլ իր հերթին, ՄԽ առաջարկին հավանություն տալով, անմիջապես էլ այն շրջեց իր ճաշակին համապատասխան, թե ողջ Արցախը պետք է իրեն տան: Իսկ այդ դեպքում էլ ո՞ւր մնաց ապագա շփման գծում ռուս խաղաղարարներ տեղակայելու հեռանկարը, երբ Ալիեւի ասածի դեպքում շփման գիծ պարզապես չի լինի: Չէ, այդ տարբերակը հազիվ թե Մոսկվայի համար ընդունելի լինի, այսինքն, Ալիեւը եւս դեռ վերջնական կողմնորոշվելու խնդիր ունի, եւ չբացառենք, որ ինչպես Պուտինի հետ հանդիպման ֆոնին Փաշինյանի հիշատակած մեր «բավարար «Իսկանդերները»», այնպես էլ՝ մեր զոհված զինծառայողի համար վրեժը հրապարակավ ներկայացնելը կարող է Բաքվին չափի մեջ տեսնելու մասին մոսկովյան մեսիջ լինել:

ՊՈՒՏԻՆ. ԻՐԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒՅԼ ՉԻ ՏԱԼԻՍ ԹՐԱՄՓԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԲԱՐԵԼԱՎԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ

 

ԲԱ ՀԻՄԱ ՍՈՐՈՍՆ Ի՞ՆՉ ԿԱՍԻ

Ընդ որում, պետերբուրգյան այցից բխող երկրորդ ուշագրավ դրվագը եւս անուղղակիորեն հասնում է արցախյան խնդրին: Այսպես, տնտեսական ֆորումին մասնակցող երկրների ղեկավարների ընդհանուր ելույթի ժամանակ Փաշինյանին բավական խորը հիմքերով հարց ուղղվեց. «Եթե ձեր երկրի շարժը դեպի ԵՄ շարունակվի, Դուք չե՞ք սպասում, որ Բրյուսելում կխնդրեն լքել ԵՏՄ-ն»: Եվ ահա ի պատասխան Փաշինյանը վստահեցրեց. «Նախ ես ուզում են ասել, որ չկա որեւէ շարժ ԵՄ-ի ուղղությամբ, քանի որ Հայաստանը մնում է այնտեղ, որտեղ որ կա...»: Շարունակելով միտքը, թե եվրոպական լիդերներն անգամ շահագրգռվածություն են ցուցաբերում, որ Հայաստանն ամրապնդի ՌԴ-ի հետ հարաբերությունները, Փաշինյանն, ի վերջո, հասավ այս մտքին. «Շատերն են հիմա աշխարհում հասկացել, որ աշխարհաքաղաքական խաղերը ոչ մեկին օգուտ չեն բերում, առավել եւս այն երկրներին եւ ժողովուրդներին, որոնք դաշտ են դառնում աշխարհաքաղաքական խաղերի համար...»:

ՊՈՒՏԻՆԸ ՉԻ ԿԱՐԴՈՒՄ ԹՐԱՄՓԻ ԹՎԻԹԵՐՅԱՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԸ

Այն, որ այս հայտարարությունը տարաբնույթ սորոսների կողմից սվիններով կընդունվի, ենթադրելի է: Սակայն ամենաէականը. ի լուր ֆորումին մասնակցող ողջ աշխարհի բազմահազարանոց պատվիրակների եւ մի շարք երկրների, այդ թվում՝ ՌԴ-ի եւ Չինաստանի առաջնորդների ներկայությամբ արված նման հայտարարությամբ Փաշինյանը փորձեց ֆիքսել, «եւ-եւ»-ի խնդիր այլեւս չկա, որ կատարված է վերջնական ընտրություն, եւ գտնվում է գլոբալ աշխարհաքաղաքական բարիկադների ռուսական հատվածում, թերեւս նաեւ քաջ գիտակցելով, որ ետ քաշվելու հեռանկարներ գրեթե չկան: Մինչ այդ կայացած Պուտինի հետ հանդիպումն ինչքանո՞վ նպաստեց նման իրավիճակի ձեւավորմանը, այլ հարց է: Այլ հարց է նաեւ, թե Արեւմուտքից ինչ ռեակցիա կգա: Ֆիքսենք նաեւ, սա նաեւ ակնարկ է, որ արցախյան բանակցությունների ուղղությամբ եւս պահպանվում է ՌԴ-ի դոմինանտ դերըԻսկ թե այս իրավիճակը գործնականում ինչ նոր իրողությունների կբերի, ամենամոտ ժամանակներս կտեսնենք:

Սիրիայում քաղաքական կայունացման գործընթացը դժվար է լինելու, բայց ոչ անհնարին. Պուտին

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА