o C     20. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Իրաքում կանցկացվի եղբայրական գերեզմանոցներում հայտնաբերված մասունքների ԴՆԹ հետազոտությունը

10.06.2019 10:41 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Իրաքում կանցկացվի եղբայրական գերեզմանոցներում հայտնաբերված մասունքների ԴՆԹ հետազոտությունը

Իրաքի հյուսիսում՝ Սինջար շրջանում, կանցկացվի եղբայրական գերեզմանոցում հայտնաբերված 141 մարմինների մասունքների ԴՆԹ անալիզը: Ենթադրվում է, որ գերեզմաններում եզդիների մասունքներն են, որոնք սպանվել էին «Իսլամական պետության» ահաբեկիչների կողմից, որոնք զավթել էին Սինջարը հինգ տարի առաջ:

Իրաքում բողոքի ցույցերի ժամանակ զոհվածների թիվը հասել է 65-ի

Իրաքի դատաբժշկական փորձաքննության ղեկավար Զայդ ալ-Յուսեֆը հայտնել է, որ մարմինները հայտնաբերվել են 12 գերեզմանոցներում:

ԻՊ-ի ահաբեկիչները, որոնք բռնի ուժով վերահսկում էին Իրաքի հյուսիսային հատվածը 2014 թվականին, հայտարարել էին, որ եզդիներն ուրացել էին իրենց հավատը, այնուհետև ահաբեկիչները սպանել հարյուրավոր տղամարդկանց, ստրկացրել հազարավոր կանանց եւ երեխաներին: ՄԱԿ-ն անվանել էր այդ հանցագործությունները ցեղասպանություն:

Մասունքների նույնականացումը կտեւի մինչեւ օգոստոս:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА