o C     22. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պորոշենկոն վարչապետ դառնալու ցանկություն է հայտնել

09.06.2019 21:10 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Պորոշենկոն վարչապետ դառնալու ցանկություն է հայտնել

Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ պատրաստ է դառնալ երկրի վարչապետ: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն՝ հղում անելով ուկրաինական աղբյուրին:

Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Ինչպես նշվում է, Պորոշենկոն գլխավորել է իր «Եվրոպական համերաշխություն» կուսակցության նախընտրական ցանկը: Վերջինս հայտարարել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթանակի դեպքում պատրաստ է դառնալ երկրի վարչապետ:

«Եթե մենք հաղթենք ընտրություններում, ապա այո», - ասել է Պորոշենկոն: Սակայն երկրի նախկին ղեկավարը չի մասնավորեցրել, թե արդյոք անձամբ կլինի ժողովրդական պատգամավոր, թե ընտրություններից հետո վայր կդնի մանդատը:

Խորհրդարանական արտահերթ ընտրություններն Ուկրաինայում տեղի կունենան հուլիսի 21-ին:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА