o C     16. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կաշառքի մեջ մեղադրվող դատավորի գործը կքննի Երեւանից գործուղված դատավորը

08.06.2019 14:28 ՔՐԵԱԿԱՆ
Կաշառքի մեջ մեղադրվող դատավորի գործը կքննի Երեւանից գործուղված դատավորը

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ կաշառքի մեջ մեղադրվող դատավոր Գագիկ Հեբոյանի գործը մայիսի 27-ին մակագրվել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշ նստավայրի դատավոր Տաթեւիկ Գրիգորյանին։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Դատալեքս դատական-տեղեկատվական համակարգից։

Ուղիղ միացում. ՍԴ-ն քննում է Ռոբերտ Քոչարյանի գործը

Նշենք, որ Օրենսդրությամբ սահմանված կարգով՝ գործը պետք է քննվի հանցագործության կատարման վայրի տարածքային դատարանում, տվյալ դեպքում՝ Կոտայքի մարզում։ Հետեւաբար՝ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը կգործուղվի արտագնա նիստի։

Հիշեցնենք, որ մինչ այս Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 4 դատավորներ հրաժարվել են քննել իրենց գործընկերոջ՝ կաշառք ստանալու մեջ մեղադրվող նույն դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանի քրեական գործը՝ հայտնելով ինքնաբացարկ։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ դատավոր Գ.Հեբոյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, իսկ փաստաբան Վահագն Դանիելյանը՝ դատավորի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով:

Նախաքննության վարկածի համաձայն՝ դատավորն իր վարույթում քննվող քաղաքացիական գործով հայցվորի օգտին գործողություն կատարելու, այն է` վերջինիս 3.580.000 ՀՀ դրամ պետական տուրքը վճարելուց ազատելու դիմաց, 2019թ. մարտի 6-ին նրանից պահանջել է առանձնապես խոշոր չափերի` 1.714.160 ՀՀ դրամին համարժեք 3500 ԱՄՆ դոլար կաշառք:

Քաղաքացու հետ սակարկելու արդյունքում Գագիկ Հեբոյանը նրա հետ վերջնական պայմանավորվածություն է ձեռք բերել հիշյալ գործողությունը կատարելու դիմաց 1.224.400 ՀՀ դրամին համարժեք 2500 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու վերաբերյալ: Խուսափելով կաշառքի առարկան անձամբ վերցնելուց և բացահայտվելուց` դատավորը դիմել է իր ծանոթ փաստաբանի` Վահագն Դանիելյանի օժանդակությանը. 2019թ. մարտի 27-ին հիշյալ քաղաքացին ԱԱԾ-ի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառման շրջանակներում 2500 ԱՄՆ դոլար կաշառքի գումարը տվել է փաստաբանին, ով նույն օրը այն փոխանցել է դատավորին:

Գ. Հեբոյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, իսկ Վ. Դանիելյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը 08.05.2019թ.-ին փոխարինվել է այլընտրանքային խափանման միջոց գրավով:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА