o C     19. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ցերեկային քունը երեխաներին ավելի խելացի է դարձնում. հետազոտություն

04.06.2019 18:05 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Ցերեկային քունը երեխաներին ավելի խելացի է դարձնում. հետազոտություն

Փենսիլվանիայի համալսարանի եւ Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները պարզել են, որ ցերեկային քունը դրական է անդրադառնում երեխայի կոգնիտիվ ունակությունների վրա:

Հետազոտության շրջանակում վերլուծվել են 10-ից մինչեւ 12 տարեկան շուրջ 3 հազար երեխաների տվյալները: Գիտնականները հաշվի են առել այնպիսի գործոնները, ինչպես երեխայի սեռը, դպրոցի գտնվելու վայրը, ծնողների կրթական մակարդակը, ինչպես նաեւ գիշերային քնի տեւողությունը:

«Ուզում ենք մեր երեխաներին ժառանգել մաքուր Հայաստան». Մանկասայլակներով երթ՝ «Ո՛չ Ամուլսարի շահագործմանը» կարգախոսով

Պարզվել է, որ ցերեկը քնող դեռահասներն իրենց ավելի երջանիկ են զգում այն հասակակիցների համեմատությամբ, որոնք միայն գիշերն են քնում: Դրանից բացի, նրանց մոտ ավելի ուժեղ է զարգացած ինքնավերահսկումը, իսկ IQ-ի մակարդակն ավելի բարձր է:

Ցերեկային քնի եւ կոգնիտիվ ունակությունների միջեւ առավել ակնհայտ կապ է հայտնաբերվել 12 տարեկան երեխաների շրջանում. այս խմբում առաջադիմությունը 7,6 տոկոսով  բարձր էր:

Նշվում է նաեւ, որ ցերեկային քունն օգնում է կրճատել այն ժամանակը, որը դեռահասները հատկացնում են գաջեթներով զբաղվելուն:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Sleep ամսագրում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА