o C     23. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Օրենքով գող» Էդիկ Քութաիսցիին ցույց են տվել դռան տեղը

01.06.2019 12:30 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔՐԵԱԿԱՆ
«Օրենքով գող» Էդիկ Քութաիսցիին ցույց են տվել դռան տեղը

Ռուսաստանի ՆԳՆ քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները նախօրեին ծանուցել են Մոսկվայում բնակվող 63-ամյա «օրենքով գող» Էդիշեր Ստուրուային (Էդիկ Քութաիսցի)` նրա` երկրի տարածքում գտնվելու անցանկալիության վերաբերյալ նախարարի որոշման մասին:

«Օրենքով գողերը» Գուլիին պատրաստվում են զրկել «թագից»

Իրավապահները պատրաստվում էին «օրենքով գողին» տեղավորել ընդունիչ-բաշխիչ կենտրոնում՝ հետագա հարկադիր արտաքսման համար, սակայն, հաշվի առնելով Ստուրուայի բազմաթիվ քրոնիկ հիվանդությունների առկայությունը, սահմանափակվել են նրա Ռուսաստանից կամավոր հեռանալու խոստումով:

Էդիկ Քութաիսցին մի քանի այլ «օրենքով գողերի» հետ, ինչպիսիք են՝ Օթարի Թոթոչիան, Գիեա Դիակվնիշվիլին և Նուգզար Ախվլեդիանին, համարվում է Մոսկվայում ապրող ամենահին «օրենքով գողերից» մեկը: Նրա քրեական գործունեության գագաթնակետը եղել է 90-ականներին, երբ նա Կոմիի հանրապետությունում իրավիճակի վրա լուրջ ազդեցություն է ունեցել, որտեղ այն ժամանակ ապրել է: Հետագայում նրա գործը շարունակել է նրա «սանիկը»՝ Յուրի Պիչուգինը (Պիչուգան): Ընդ որում, Ստուրուան հավանաբար տարիներ շարունակ թմրամիջոցներից կախվածության և օրեցօր առողջական վիճակի վատթարացման ֆոնի վրա չի կուտակել զգալի հարստություն և այժմ շրջում է վարձու բնակարաններով:

Ռուսաստանից «օրենքով գողերի» արտաքսումը դարձել է նրանց դեմ պայքարի ևս մեկ արդյունավետ միջոց: Հաճախ նման որոշում է կայացվում միայն ազատված «օրենքով գողերի» նկատմամբ: Այսպիսով, տարեսկզբին «խնդրել են» մեկնել հնարավորինս հեռու Էմին Աջիկաբուլսկուն, անցյալ տարվա վերջին՝ Գիշաշոյին, նախկինում` Մացի Սենաքսկուն, Զորա Քութաիսցուն, Տարոյին և շատ ուրիշներին:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА