o C     25. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԻՄԱ ԷԼ ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱՅԱՑՈՒՄՆ Է ԿԱՍԿԱԾԻ ՏԱԿ

29.05.2019 21:50 ՄՇԱԿՈՒՅԹ
ՀԻՄԱ ԷԼ ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱՅԱՑՈՒՄՆ Է ԿԱՍԿԱԾԻ ՏԱԿ

«Իրավունքն» անդրադարձել էր, որ Հովհաննես Թումանյանի հոբելյանական տարում ՀՀ մշակույթի նախարարության հրապարակած դրամաշնորհային մրցութային ծրագրի արդյունքում ֆինանսավորում ստացած միջոցառումների ու ծրագրերի ցանկում արդեն 14-րդ անգամ անցկացվող «Թումանյանական հեքիաթի օր» փառատոնը հիշատակված չէ: Շաբաթներ առաջ մեզ հետ զրույցում փառատոնի գեղարվեստական ղեկավար ԱՐՄԵՆ ՍԱՖԱՐՅԱՆԸ, լուրը լսելուն պես անակնկալի գալով, խոստացավ անպայման պարզել իրենք փառատոնի համար ֆինանսավորում ստացե՞լ են նախարարության կողմից, թե` ոչ: Մեր հրապարակումից երկու շաբաթ անց պարզվեց, որ փառատոնը նախարարությունից ֆինանսավորում կստանա, բայց այլ «ցուցակով». «Մենք ցանկից դուրս ենք, մենք ամեն տարի Մշակույթի նախարարությունից մասնակի ֆինանսավորում ենք ստանում»: Իսկ մեր ճշտող հարցին, թե այսինքն` փառատոնը կկայանա՞, Ա. Սաֆարյանը շեշտեց. «Այո, դրանում խոսք չկա, Մշակույթի նախարարությունից չի կախված փառատոնի կայանալ-չկայանալը»:

 «Առաջին հերթին հայ ժողովուրդը պիտի ճանաչի իր մշակույթը». Մեկնարկում է «Գութան» փառատոնը (տեսանյութ)

Ի դեպ, երեկ պարզ դարձավ, որ հիմա էլ կասկածի տակ է Արամ Խաչատրյանի անվան երաժշտական մրցույթի կայացումը: Հաշված օրեր են մնացել մրցույթին, իսկ վերջին շունչն ապրող ՀՀ մշակույթի նախարարությունը մրցույթի կազմակերպիչներին դեռ հստակ պատասխան չի տալիս ֆինանսավորելու է, թե` ոչ: Արդեն 15-րդ անգամ անցկացվող մրցույթը  եվրոպական միջազգային ֆեդերացիայի ընտանիքի անդամ է, ու եթե մրցութն այս տարի չկայանա, ապա այն կդադարի լինել այդ ֆեդերացիայի ընտանիքի անդամ, ինչը նշանակում է միջազգային առումով հեղինակազրկում:

​​​​​​​Վարդան Բարսեղյանը հանդես է եկել նոր կատարմամբ (Պրեմիերա)

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА