o C     19. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կարմիր սոխը կարող է դանդաղեցնել աղիքների ուռուցքի զարգացումը. հետազոտություն

28.05.2019 18:04 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Կարմիր սոխը կարող է դանդաղեցնել աղիքների ուռուցքի զարգացումը. հետազոտություն

Կարմիր սոխն անտոցիանիններ է պարունակում, որոնք կարող են դադարեցնել աղիքների ուռուցքի զարգացումը: Այս մասին հայտնել են Կանադայի Գուելֆսի համալսարանի գիտնականները:

Food Research International ամսագրում հրապարակված հետազոտության ընթացքում նրանք ուսումնասիրել են սոխի 5 տեսակներից ստացված կվերցետինի հյութի ազդեցությունն աղիքների ուռուցքային բջիջների վրա: Պարզվել է, որ այդ նյութը կարող է նվազեցնել ուռուցքային հյուսվածքների աճը:

Նարգիլեն ծխախոտից վտանգավոր է. հետազոտություն

Փորձագետները նշում են, որ ուռուցքների դեմ ամենաարյդունավետ պայքարի միջոցը կարմիր սոխի բաղադիրներն են: Տվյալ եզրակացությունն արվել է լաբորատոր փորձարկումներից հետո, որոնց ընթացքում գիտնականները հետեւել են աղիքների ուռուցքային բջիջների ուղիղ շփմանը սոխի կվերցետիինի հյութի հետ:

Պարզվել է, որ այդ բաղադրիչը չեզոքացնում է ազատ ռադիկալները, որոնք կարող են վնասել ԴՆԹ-ին՝ քաղցկեղ առաջացնելով: Բացի այդ, տվյալ միացումը հակաբորբոքային ազդեցություն ունի:
Գիտնականները նաեւ հաստատել են, որ կարմիր սոխը ոչ միայն կվերցետին է պարունակում, այն նաեւ մեծ քանակությամբ անտոցիանիններ, որոնք ուժգնացնում են այդ մթերքի հակաքաղցկեղային հատկությունները:

Սակայն հարկ է նշել, որ բոլոր այդ հետազոտություններն արվել են լաբորատոր պայմաններում. այդ նյութերի արդյունավետությունը ստուգել են ուռուցքային բջիջների վրա: Այսպիսով, վաղ է ասել, որ նման արդյունք կհաջողվի գրանցել նաեւ մարդկանց մոտ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА