o C     17. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Բանկերի «սեւ ցուցակից» հանելու խոստումներով հափշտակել է 200 հազար դրամ

26.05.2019 11:22 ՔՐԵԱԿԱՆ
Բանկերի «սեւ ցուցակից» հանելու խոստումներով հափշտակել է 200 հազար դրամ

Երեւանում հնարամիտ քաղաքացին իր խարդախության թակարդն է գցել վարկ ստանալու ցանկություն ունեցող, բայց բանկերի «սեւ ցուցակում» հայտնված անձանց։ Մասնավորապես՝ «Սև ցուցակ»-ից հանելու վերաբերյալ հայտարարություն է տեղադրել «Օդնոկլասնիկի» սոցիալական կայքում։Հայտարարությանը արձագանքած քաղաքացու հետ հեռախոսակապի միջոցով պայմանավորվածություն է ձեռք բերել եւ հանդիպել Դավթաշենում գտնվող «Երևան Սիթի» սուպերմարկետում։ Նա քաղաքացուն վստահեցրել է, որ կհանի «սեւ ցուցակից» ու պահանջել 200.000 դրամ։ Գումարի հետ միասին վերցրել է նաեւ նրա անձնագրի պատճենը՝ վստահություն ներշնչելու համար։

Կուզես օրը հազար հատ գրի`քեզ լսող չկա. ցմահ դատապարտյալ

Սակայն որեւէ գործողություն չի կատարել, թակարդն ընկած բնակիչը շարունակել է մնալ «սեւ ցուցակում»՝ կրելով լրացուցիչ 200.000 դրամի վնաս։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ դեպքի առթիվ հարուցված քրեական գործով պարզվել է հնարամտի ինքնությունը, ում մեղադրանք է առաջադրվել խարդախությամբ գումար հափշտակելու համար։Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА