o C     26. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՊԱՏՄԱԲԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՏԵՂՅԱԿ ՉԷ±Ր, ՈՐ ԽՈՐԵՆԱՑՈՒՆ ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻՆ ՍՐԲԱԴԱՍԵԼ Է

24.05.2019 20:40 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՊԱՏՄԱԲԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՏԵՂՅԱԿ ՉԷ±Ր, ՈՐ ԽՈՐԵՆԱՑՈՒՆ ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻՆ ՍՐԲԱԴԱՍԵԼ Է

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՀՀ ԿԳ նախկին փոխնախարար ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ուշագրավ գրառում էր կատարել Ֆեյսբուքում` անդրադառնալով շաբաթվա ամենաաղմկոտ թեմաներից մեկին` Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ ԹԵՀՄԻՆԱ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ կողմից ավագանու նիստին ներկայացրած նախագծին` Երեւանի Մովսես Խորենացու փողոցը Սուրբ Մովսես Խորենացի անվանափոխելու վերաբերյալ: Սակայն րոպեներ անց շտապել է գրառումը ջնջել, մինչդեռ մեզ հաջողվել է պահպանել գրառման «սքրինը»: Իշխող խմբակցության պատգամավորը, որն, ի դեպ, պատմական գիտությունների թեկնածու է, դոցենտ, մասնավորապես նշել էր. «Տեղյակ չէի, որ Մովսես Խորենացուն Հայ եկեղեցին սրբադասել է: Կարող եք ասել, երբ է տեղի ունեցել: Նման առաջարկներ անելիս լավ կլինի խորհրդակցել մասնագետների հետ եւ դիլետանտական մոտեցումներ չցուցաբերել»:

Մերժում էիք չէ՞: Եվ ի՞նչ ստացաք. Տիգրան Վարդանյան

Այն, որ Մովսես Խորենացուն Հայ եկեղեցին իր տոնելի սրբերի կարգն է դասել, թերեւս գիտեն բոլորը` առնվազն սկսած 5-րդ դասարանից: Եվ, վերջիվերջո, պատմական գիտությունների թեկնածու պատգամավորն առնվազն պետք է իմանար, թե Սուրբ Թարգմանիչների օրը ինչո՞ւ են նշում հայ քրիստոնյաները: Ավելին` Հ. Հովհաննիսյանը պետք է լավագույնս իմանար այս ամենը, քանի որ եղել է ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի Կրոնի պատմության եւ տեսության ամբիոնի ասպիրանտ: Իսկ 2007 թ.-ից դասավանդում է ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի Հայ եկեղեցու պատմության եւ եկեղեցաբանության ամբիոնում: Այնպես որ, այսքանից հետո ճիշտ կլիներ Հ. Հովհաննիսյանը Աջափնյակի թաղապետի տեղակալի օրինակին հետեւեր եւ հայտարարեր, թե հեռախոսը մի թեթեւ գողացել են եւ նման գրառում կատարել իր փոխարեն: Ինչեւէ, այս ամենը խիստ տրամաբանական է դառնում, երբ ուսումնասիրում ենք, թե նախկինում ինչով էր զբաղված Հ. Հովհաննիսյանը: ՀՀ կրթության եւ գիտության նախարարի նախկին տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը պարզվում է` ժամանակին ԿԳ փոխնախարար ԱՐԵՎԻԿ ԱՆԱՊԻՈՍՅԱՆԻ հետ հիմնադրել է «Հանրային քաղաքականության ինստիտուտ» ՀԿ-ն, ու միասին վայելել են Սորոսի հիմնադրամից ստացված գրանտները: Թերեւս, հավանաբար սորոսական փողերն են, որ պատմական գիտությունների թեկնածու պատգամավորին մոռացնել են տվել Հայոց պատմությունը: Ավելին` չհաստատված տեղեկությունների համաձայն, Հ. Հովհաննիսյանն էր, որ «դուխ» էր տալիս հակաեկեղեցականներին, որոնք բռնազավթել էին Դիվանատունը` այս ճանապարհով, իբրեւ փորձելով կյանքի կոչել իր թեկնածուականի թեման` Հայ Առաքելական եկեղեցու բարենորոգության հիմնահարցը:

«Լուրջ քայլ է, սակայն այն չի կարող համարվել հակառակորդից դիրք կամ հող գրավել»

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА