ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վան Գոգի պատկերով օդապարիկը սավառնել է Մելբուռնի երկնքում (լուսանկարներ)

23.05.2019 19:33 ՄՇԱԿՈՒՅԹ
Վան Գոգի պատկերով օդապարիկը սավառնել է Մելբուռնի երկնքում (լուսանկարներ)

Ավստրալիայի Մելբուռն քաղաքի բնակիչներն ականատես են եղել` ինչպես է hոլանդացի հայտնի գեղանկարիչ Վինսենտ վան Գոգի պատկերով օդապարիկը սավառնում քաղաքի վրա, գրում է Daily Mail-ը: Նախաձեռնությունն իրականացվել է Goldrush Ballooning ընկերության կողմից, որն օդապարիկով թռիչքներ է կազմակերպում Մելբուռնում:

Մերիլին Մոնրոն, Էյնշտեյնը՝ Էրզրումի տարազով. հայտնիները՝ հայկական ավանդական հագուստով (լուսանկարներ)

Նախաձեռնության նպատակն է եղել մարդկանց ուշադրությունը հրավիրել King Valley Balloon փառատոնին, որը կկայանա հունիսի 7-10-ը և որի ընթացքում ցանկացողները կկարողանա թռչել ընկերության օդապարիկներով:

Յուրօրինակ օդապարիկի եռաչափ պատկերը ստեղծվել է հայտնի գեղանկարչի ինքնանկարի նմանությամբ, որում նա պատկերված է ֆետրե գլխարկով:

Օդապարիկի մասերը պատրաստվել են առանձին-առանձին, այնուհետև միացվել են, իսկ պատրաստման ընդհանուր ծախսը 278 000 դոլար է կազմել:         

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА