o C     21. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վահե Ղազարյանը նշանակել է ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ

23.05.2019 12:39 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Վահե Ղազարյանը նշանակել է ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ

ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել, որով Վահե Ղազարյանին նշանակել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 2-րդ մասի, «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի և 13.1-ին հոդվածի 3-րդ մասի.
Վահե Ղազարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ»,– ասվում է նախագահի հրամանագրում:

Նշենք, որ նախկինում այդ պաշտոնն զբաղեցնում էր Լյովա Երանոսյանը, որն այժմ մեղադրվում է 2018-ի ապրիլյան իրադարձությունների ժամանակ նա հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ այնպիսի գործողություններ կատարելու մեջ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ։

Գնդապետ Վահե Ղազարյանը նախքան այս պաշտոնում նշանակվելը, Տավուշի մարզային վարչության պետն էր: Նախկինում նա նաև զբաղեցրել է Ոստիկանության Դիլիջանի մարզային վարչության պետի պաշտոնը։

«Քանի ուշ չէ, լսեք գեներալ Վանեցյանին». Ա. Կոչուբաեւ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА