ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԿԱՐՈՂ Է ՀՐԱԺԱՐԱԿԱ՞Ն ՏԱԼ ԱՅՍ ՈՒՐԲԱԹ

23.05.2019 11:27 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԿԱՐՈՂ Է ՀՐԱԺԱՐԱԿԱ՞Ն ՏԱԼ ԱՅՍ ՈՒՐԲԱԹ

Բրիտանական Times-ը, վկայակոչելով իր իրազեկ աղբյուրներին, նշում է, որ Մեծ Բրիտանիայի գործող վարչապետ Թերեզա Մեյը կարող է հրաժարական տալ արդեն այս շաբաթ։ Երեկ երեկոյան հրաժարական էր ներկայացրել բրիտանական պառլամենտի ստորին պալատի՝ Համայնքների պալատի ղեկավար Անդրեա Լիդսոմը՝ վարչապետի հետ «Բրեքսիթի» հարցում ունեցած տարաձայնությունների պատճառով։

Իրանի հետ պատերազմը` ԱՄՆ-ի համար կարող է վերածվել պատերազմական ճահճի. Տեսանյութ

Ինչպես ներկայացնում է թերթը, Մեյի կողմնակիցները կարծում են, որ նա հրաժարական կտա սըր Գրեմ Բրեյդիի հետ հանդիպումից հետո։ Նա հույս ունի, որ կկարողանա ստանալ մյուս պատգամավորների աջակցությունը «Բրեքսիտի» հարցով, մինչեւ խնդրո առնչությամբ մի քանի խոստումներով հրապարակային հանդես գալը, որը կհամոզի փաստաթղթի հակառակորդներին նահանջել։

Նշենք, որ չարչրկված փաստաթուղթը արդեն չորրորդ անգամ կտարվի պառլամենտ՝ այս տարվա հունիսին։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА