o C     20. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Տիկին Խաչունց, գուցե Դուք դառել եք ավագանի, բայց մենք ընտրվել ենք». Անի Խաչատրյան

22.05.2019 16:37 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Տիկին Խաչունց, գուցե Դուք դառել եք ավագանի, բայց մենք ընտրվել ենք». Անի Խաչատրյան

Այսօր Երեւանի ավագանու նիստում թեժ քննարկում էր: Ավագանու «Լույս» խմբակցության անդամ ԹԵՀՄԻՆԱ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ներկայացրել էր երեք նախագծեր՝ Երեւանի Մովսես Խորենացու, Գրիգոր Լուսավորչի փողոցները եւ Մաշտոցի պողոտան համապատասխանաբար Սուրբ Մովսես Խորենացի, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եւ Սուրբ Մեսրոպ Մաշտոց անուններով անվանափոխելու վերաբերյալ:

«Եթե դանակը ոսկորին հասնի, ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի». Ահարոն Ադիբեկյան (Տեսանյութ)

Նախագծերն արժանացան իշխող «Իմ քայլը» խմբակցության դիմադրությանը, վերջիններս ամեն կերպ փորձում էին պատճառաբանություն գտնել, թե ինչու չպետք է վերոնշյալ անվանափոխությունները կատարել: Իսկ «Իմ քայլը» խմբակցության անդամ ՀԱՍՄԻԿ ԽԱՉՈՒՆՑԸ զբաղված էր «Լույս» խմբակցության անդամ Թ. Վարդանյանի խոսքերն, այսպես ասած, սրբագրելով: Նախագծի հեղինակին ուղղված հարցի փոխարեն, նա նշեց, թե ոչ թե՝ ընտրվել, այլ՝ դարձել են ավագանի:

Երեւանի «Լույս» խմբակցության քարտուղար ԱՆԻ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ էլ դիմելով Հ. Խաչունցին՝ ասաց. «Տիկին Խաչունց, գուցե Դուք դառել եք ավագանի, բայց մենք ընտրվել ենք՝ որպես ավագանի»:

 Ա. Խաչատրյանը նաեւ ընդգծեց, որ հասկանում է՝ նախագծի քննարկման ժամանակ «սուրբ» բառը ցավեցնում է շատերին, բայց իրենք չեն կարող, օրինակ՝ Կարաբինայի անունով փողոց անվանակոչելու նախագիծ բերել։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА