o C     23. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Հանուն սոցիալական արդարության» կուսակցության հայտարարությունը ՝ դատական համակարգի շուրջ ստեղծված իրավիճակի մասով

22.05.2019 14:04 ԹԵՄԱ
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցության հայտարարությունը ՝ դատական համակարգի շուրջ ստեղծված իրավիճակի մասով

«Անհերքելի է, որ Հայաստանի դատական համակարգը բարեփոխման կարիք ունի, իսկ դատավորների կորպուսը պետք է համալրվի նոր պրոֆեսիոնալ կադրերով, որոնք կապակցված չեն քաղաքական որևէ ուժի կամ կոռուպցիոն ռիսկերի հետ: Սակայն հարցը նրանում է, թե ի՞նչ մեթոդներով ենք մենք ցանկանում հասնել այդ նպատակներին:  

Այն գործողությունները, որոնք կիրառվեցին գործադիր մարմնի կողմից դատարանների նկատմամբ մայիսի 19-20-ին, անընդունելի են: Նախ, այդ գործողությունները ենթադրում էին ահռելի ճնշում դատական համակարգի նկատմամբ, որը, ըստ Սահմանադրության, անկախ է: Իշխող կուսակցությունը հերթական անգամ, ինչպես և նախորդ տարվա աշնանը, ստեղծեց արտակարգ իրավիճակ և այդ պայմաններում հայտարարեց քայլերի մասին, որոնք չեն տեղավորվում իրավական պետության քաղաքական գործընթացների տրամաբանության մեջ: 
Երկրորդ. անձնական քաղաքական կողմնորոշումներն այս ամբողջ իրավիճակում առանցքային դերակատարում ունեցան: Իսկ մեր պետության ազգային շահերին նման «անձերի անցումը» չի կարող չվնասել: Քաղաքական բոլոր հակասությունները պետք է լուծվեն իրավական դաշտում և առողջ քաղաքական մրցակցության շրջանակներում:  

Հաշվի առնելով այս ամենը, «Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը հորդորում է մնալ իրավական դաշտում, ինչպես նա և ձեռնպահ մնալ դատական իշխանության «զտումներից», որոնք դժվար թե ընկալվեն ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային մեր գործընկերների կողմից:

Դատական բարեփոխումները, ինչպես և ցանկացած բարեփոխում մեր երկրում, պահանջում են ավելի կշռադատված մոտեցումներ, այդ թվում և՝ նոր կադրերի ներգրավման, դատական վճիռների կայացման գործընթացի թափանցիկության, դատարանների գործունեության տեխնիկական մասի արդիականացման տեսանկյունից»:

«Սերժ Սարգսյանի խոսքին են սպասում հազարավոր մարդիկ». Վահան Բաբայան

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА