o C     23. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սահմանվել է հաշվետվողականության նոր նշաձող․տարեվերջին նոր Հայաստանի մասին հրապարակելու ևս 100 փաստ պիտի ունենանք. Նիկոլ Փաշինյան

19.05.2019 20:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Սահմանվել է հաշվետվողականության նոր նշաձող․տարեվերջին նոր Հայաստանի մասին հրապարակելու ևս 100 փաստ պիտի ունենանք. Նիկոլ Փաշինյան

Կառավարությունում սահմանվել է հաշվետվողականության նոր նշաձող, ուզում եմ մեզ համար որպես խնդիր ձևակերպել, որ տարեվերջյան ասուլիսում բոլորս միասին ևս 100 փաստ ունենանք հրապարակելու նոր Հայաստանի մասին։ Կառավարության նիստին այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Նրա խոսքով՝ այսօր էլ բազմաթիվ փաստեր կան հրապարակելու, սակայն հաշվետվության 100 փաստի մեջ ներառել էր նրանք, որոնք Հայաստանի, մարդկանց կյանքում, տնտեսական իրավիճակում և ապագայի նկատմամբ իրենց ունեցած վստահության առումով փոփոխություն են, կարևոր են։

«Ակնկալում եմ, որ բոլոր նախարարները, կառավարությանն առընթեր բոլոր մարմիններն այս չափանիշով պետք է աշխատեն, այսինքն՝ շատ կոնկրետ, ժամանակ առ ժամանակ անդրադարձ ունենանք մեր կատարած աշխատանքի արդյունքում արձանագրված այն փաստերին, որոնք Հայաստանի Հանրապետության կյանքում կոնկրետ բան են փոխում։

Այս ընթացքում մենք կաշխատենք հետևյալ ձևաչափով՝ ոչ թե կսպասենք մինչև դեկտեմբեր, որ հավաքենք ու տարվա վերջում հրապարակենք, այլ այդ փաստերի հավաքագրումն ու ստեղծումը կլինի ամենօրյա աշխատանքի հիմնական իմաստը։ Նաև, ըստ այդմ, կգնահատեմ մեր կառավարության անդամների, առընթեր մարմինների աշխատանքը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը, խոսելով մեկ տարվա ընդհանուր պատկերի մասին, ևս մեկ անգամ նշեց, որ քաղաքական կարևոր իրադարձություններ են եղել՝ վարչապետի 5 ընտրություն, քաղաքապետի արտահերթ ընտրություն, խորհրդարանական ընտրություններ, հայաստանյան խոշոր մարզերում արտահերթ ընտրություններ և այլն։ 

Փաշինյանը նկատեց, որ խորհրդարան ամբողջությամբ հաստատել է կառավարության կառուցվածքային փոփոխություններ, և հույս հայտնեց, որ  կառավարությունն ավելի արդյունավետ է աշխատելու։ 

«Առաջիկայում կառավարության կառուցվածքի փոփոխությունները պետք է կյանքի կոչենք, բայց այդ կառուցվածքը որևէ կերպ չպետք է նվազեցնի մեր աշխատանքի տեմպը։ Ինչպես նաև առաջիկայում մեր ամենակարևոր խնդիրը մեր բյուջեի ծախսային մասի բնականոն ընթացքն է։ Պետք է կարողանանք լիարժեք ապահովել ոչ միայն բյուջեով նախատեսված ծախսային մասը, այլև այն 62 միլիարդ դրամը, որը հավելյալ գեներացվում է։ Մենք պետք է այս միջոցներն արդյունավետ ծախսելու կոնկրետ եղանակներ գտնենք։ 30 միլիարդի հետ կապված կարծես կողմնորոշվել ենք, բայց մյուս մասն էլ պետք է պլանավորենք, որը պետք է արագ անենք, բայց լուրջ քննարկումներ պետք է լինեն»,- եզրափակեց  Նիկոլ Փաշինյանը։

Մտանք նախարարների դրության մեջ. Փաշինյան

  

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА