o C     15. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Օրվա երկրորդ կեսը խոստանում է տրամադրության և ինքնազգացողության կայունացում.Ինչ են հուշում աստղերը մայիսի 19-ի համար

19.05.2019 09:05 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
Օրվա երկրորդ կեսը խոստանում է տրամադրության և ինքնազգացողության կայունացում.Ինչ են հուշում աստղերը մայիսի 19-ի համար

Խոյ Խոյերին այսօր հակացուցված է ծուլությունը, սակայն արժե խուսափել նաև հակառակ երևույթներից՝ վազվզոցից, շտապողականությունից: Առավոտը խթան կտա գործերն ավարտելու համար, սակայն ակտիվությունը կարող է նվազել, եթե քիչ է ձեր էներգիան, կամ ձեզ վատ եք զգում: Չարժե անցնել նոր առաջադրանքների, հատկապես, եթե արած աշխատանքի վերաբերյալ դեռևս հարցեր են մնացել: Օրվա երկրորդ կեսը կարող է նորից հիշեցնել ինչ-որ անավարտ գործի մասին:

Տրանսգենդերների համար նոր հավաքատեղի

Ցուլ Օրվա սկզբում Ցուլերը հակված են գործել իներցիայով, ինչն այնքան էլ վատ չէ: Հնարավոր է կարողանաք ավարտին հասցնել գործը, որում շատ ուժ եք ներդրել: Սակայն աստղերը հուշում են, որ շատ ոլորտներում ձեզ համար այժմ դժվար կլինի կայուն վերջակետի հույս ունենալ. ամենայն հավանականությամբ, ստիպված կլինեք ստորակետ դնել: Օրվա երկրորդ կեսին կարող են ուժգնանալ ձեր անձնական կասկածները կամ փոխադարձ հարցեր ի հայտ գալ:

Երկվորյակ Երկվորյակները կարող են նյարդայնանալ օբյեկտիվ ուշացումների, ազատության կամ հստակության պակասի պատճառով: Շատ Երկվորյակներ կբախվեն նախկինում իրենց անուշադրության, անփութության հետևանքներին: Արգելքների հաղթահարումը մանրակրկիտ մոտեցում կպահանջի: Արժե բացառել շտապողականությունն ու թեթևամտությունը: Օրվա երկրորդ կեսին ձեզ հետաքրքրող թեմայի վերաբերյալ նորություններ կստանաք: Խեցգետին

Խեցգետինների համար առավել ներդաշնակ և կայուն կլինի առավոտը: Չարժե ավելի ուշ ժամանակի թողնել համատեղ պայմանավորվածությունների իրագործումը, ծառայություններով փոխանակումը, անձնական հանդիպումը: Օրվա ընթացքում աստղերը կարող են ձեր ուշադրությունն ուղղել պոտենցիալ վտանգների վրա, այդ թվում՝ կապված ձեր գործերի նյութական կողմի հետ: Լավագույն պահը չէ կապեր ձևավորելու համար, չարժե վստահել անծանոթ մարդկանց կամ ընկերություններին:

Առյուծ Ֆինանսական բարեկեցության և ընդհանուր հավասարակշռության պահպանման համար Առյուծները պետք է լավ կողմնորոշվեն իրավիճակում: Կարևոր է նախաձեռնել ամեն անհրաժեշտը՝ խուսափելով ավելորդ և վաղաժամ գործողություններից: Արժե ավելի հանգիստ վերաբերվել ուշացումներին և ձգձգումներին: Օրվա երկրորդ կեսում նախադրյալներ կձևավորվեն տարընթերցումների, տարաձայնությունների համար:

Կույս Կույսերի գործնական ջանքերն այսօր արդյունավետ կլինեն միայն առավոտյան և միայն սահմանափակ ոլորտում: Չնայած ընդհանուր լավ հիմքին՝ ցանկացած գործ կարող է դանդաղել փաստաթղթերում անճշտությունների, ինչ-որ մեկի բացակայության պատճառով: Բացառված չէ, որ ինքներդ պատրաստ չլինեք օպերատիվորեն անցկացնելու այս կամ այն գործողությունները: Առավել կոնկրետ հուշումներ կտա օրվա երկրորդ կեսը:

Կշեռք Առավոտը Կշեռքները կարող են հատկացնել կենցաղային և տեխնիկական հարցերին, հատկապես, եթե ավարտին է մոտենում բարդ աշխատանքների, բուժական գործընթացների փուլը: Կուրախացնի անհարմար շրջանի մոտալուտ ավարտը: Օրվա երկրորդ կեսը խոստանում է տրամադրության և ինքնազգացողության կայունացում, կհիշեցնի կանգնեցված գործերի և հաճելի հեռանկարների մասին:

Կարիճ Կարիճների համար կարևոր է օրվա տեղեկատվական բաղկացուցիչը: Եթե առավոտն ակտիվ շրջան է, օրվա կեսին օգտակար կլինի ընդմիջումը, որպեսզի տրամադրվեք այլ ալիքի: Բացառված չէ, որ ձեզ հետաքրքրող մարդը հրաժարվի իր խոսքերից, վերանա տեսադաշտից, ժամանակ խնդրի մտորման համար, առաջարկի հավելյալ նյութ: Կարող են ավարտվել ընդհանուր գործերը, ընդհատվել բանակցությունները: Միաժամանակ, հնարավոր է ընտանեկան կամ ընկերական վեճի թարմացում: Աղեղնավոր

Աղեղնավորներին խորհուրդ չի տրվում չշտապել գնահատել նորությունները, ընդունել առաջարկները. այսօր հնչած ամեն բան հետագա ճշգրտման կարիք է զգում: Հնարավոր է ընդմիջում մեկ առաջադրանքից մյուսին անցնելիս: Ավելի լավ է չծրագրել ձեզ այս կամ այն արձագանքի. հաճելի անակնկալներն ավելի հնարավոր են, երբ դրանց չեք սպասում: Օրվա երկրորդ կեսին կարող է ակտուալ դառնալ ուղևորությունը, հանդիպումը:

Այծեղջյուր Այծեղջյուրների համար առավել բեղմնավոր է առավոտը: Շատերին կհաջողվի ավարտին հասցնել կարևոր գործը, հատկապես, եթե ավելի վաղ արթնանան: Օրվա հետագա իրադարձությունները ցույց կտան, որ ամեն ինչ այնքան ակնհայտ չէ, որքան ձեզ թվում է: Եթե իրավիճակի ըմբռնման հետ խնդիրներ չունեք, ապա շուտով ձեզ կարող են պետք գալ մարդիկ, որոնց հետ կապված եք: Բացառված չէ, որ նորից ստիպված լինեք վերահսկողության տակ առնել ձեր գործերի նյութական բազան:

Ջրհոս Ջրհոսները ստիպված կլինեն համակերպվել իրադարձությունների դանդաղ ընթացքին: Հնարավոր է տնային ձևափոխումների, բիզնես ծրագրերի հետաձգում, ֆինանսավորման, բնակարանի, կենցաղի դասավորման հետ կապված խնդիրներ: Ծրագրում, որն իդեալական էր թվում, կարող են երևան գալ թույլ տեղեր, այդ թվում՝ կապված նյութական մասի հետ: Մտերիմների, ազգականների հետ զրուցելու փորձը կարող է չստացվել:

Ձկներ Ձկների համար նորից արդիական է կարևոր տեղեկատվության հավաքման փորձը: Այս պահին կարելի է վստահ լինել միայն այն արդյունքներում, որոնցում ոչ մի կասկած չկա: Մնացած բոլոր դեպքերում ավելի լավ է փորձել նորից ուսումնասիրել ձեզ հետաքրքրող թեմայի մանրամասները: Անհաջողության դեպքում չարժե վհատվել և նահանջել. փակուղին ձեր ուշադրությունը կուղղի որոնման ավելի օգտակար ուղղությունների վրա: 

 

«Հայելի» ակումբի գործունեությանը խոչընդոտելու համար մեղադրանք է առաջադրվել 4 անձի

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА