ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչ է սպասվում գիշերը թանգարաններում

18.05.2019 18:16 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ինչ է սպասվում գիշերը թանգարաններում

Արդեն 16-րդ անգամ Հայաստանում անցկացվում է «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը, որն այս տարի կրում է «Թանգարանները որպես մշակութային հանգույցներ. ավանդույթի ապագան» խորագիրը: Այն մատնանշում է հասարակության մեջ թանգարանների փոփոխվող նոր դերը:

Խորհրդարանում մեծ ճակատամարտ է սպասվում

Թանգարանային գիշերվա և Թանգարանների միջազգային օրվա շրջանակում այսօր  հանրության առաջ անվճար բաց կլինեն Հայաստանի և Արցախի 100-ից ավելի թանգարաններ, որոնք ներկայանալու են բազմաբովանդակ ծրագրերով:

Հայաստանի ազգային պատկերասրահում կլինի «Արվեստագետի մտերիմը» խորագրով դասախոսություն՝ նվիրված Արփենիկ Նալբանդյանին, Արմինե Կալենցին, Դիաննա Ուկլեբային և այն կանանց ովքեր նեցուկ են եղել իրենց արվեստագետ ամուսիններին և միասին անցել ստեղծագործողի դժվարին ուղին:
Ն
աև տեղի կունենա «Իմ Կոմիտասը» կրթական ծրագիր՝ նվիրված Կոմիտասի 150-ամյակին: Շարունակելով Կոմիտասի թեման «Կոմիտասը և մենք» խորագրով փառատոնի շրջանակներում կլինի տոնական համերգ, որին մասնակցելու է Երևանի պետական կամերային երգչախումբը:

Հունիսի 16-21-ը հանրապետությունում սպասվում է անձրև

Կներկայացվի նաեւ «Լեոնարդո դա Վինչի. հեքիաթներ, լեգենդներ առակներ» ընթերցումը նվիրված մեծ արվեստագետի մահվան 500-ամյակին:

Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի պուրակում կանցկացվի «Երաժշտությունը ավանդույթի ու ժամանակի մեջ» խորագրով բացօթյա համերգային ծրագիրը, որին կմասնակցեն
Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցի երգչախումբը, Ազգային նվագարանների համույթը և Ջազ նվագախումբը:

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում բացվելու է երաժշտագետ Սաշա Օգանիզաշվիլու 130-ամյակին նվիրված ցուցադրությունը: Ներկայացվելու են Օգանիզաշվիլու երաժշտական գործունեությանը նվիրված արխիվային լուսանկարներ, փաստաթղթեր և ազգային նվագարաններ: Այցելուները հնարավորություն կունենան լուսանկարվել «Խաթաբալա» ֆիլմի մեծադիր լուսանկարի ֆոնին, ապա անվճար ներբեռնել ARize մոբայլ հավելվածը և հայտնվել վերոնշյալ ֆիլմի դրվագներից մեկում: Փոքրիկները կարող են դիտել Հովհաննես Թումանյանի հեքիաթների ինտերակտիվ բեմականացումը՝ դառնալով ակտիվ մասնակից: Կանցկացվի նաև «Կիթառս ու ես» համերգ-ֆլեշմոբը:

«Փաստ». Առաջիկայում լուրջ կրճա­տումներ ու փոփոխություններ են սպասվում ոստիկանության համակարգում

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կկայանա «Սուրբ Էջմիածինը՝ Կոմիտաս Վարդապետի հոգևոր ծննդավայր» խորագրով զրույց-հանդիպում  Տեր Ասողիկ քահանա Կարապետյանի հետ:

Անցկացվելու է «Տեսանելի հնչյուն» ծրագիրը, որում համադրվելու են երաժշտությունն ու նկարչությունը: Կոմիտասի գործերը կատարելու են սոպրանո Հասմիկ Բաղդասարյանը, դաշնակահար Մարինա Վարդանյանը, նկարիչ
Ռուբեն Սուվարին: Համերգի ընթացքում նկարիչ Ռուբեն Սուվարին ստեղծելու է հնչյունապատկեր: Համերգի ավարտին տեղի կունենա այդ ստեղծագործության ցուցադրությունը:

Հունիսի 13-18-ը` կեսօրից հետո, շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի

Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանում հնչելու են հեղինակի գործերի հիման վրա գրված երգեր ինչպես նաեւ ասմունքողներն ընթերցելու են Կապուտիկյանի ստեղծագործությունները:

Տուն-թանգարանում բացվելու է նաեւ Կապուտիկյանի տիկնիկների հարուստ հավաքածուի ցուցադրությունը: Նա հաճախ էր ճանապարհորդում և որպես հուշանվեր տարբեր երկրներից իր հետ տիկնիկներ էր բերում, որոնք խորհրդանշում էին այս կամ այն երկիրը:

Հրապարակ». Գազի գնի վերանայում միայն Հայաստանին է սպասվում

Երևան քաղաքի պատմության թանգարանում կբացվի Մինասի «Ամառը Ջաջուռում» և ևս 12 հայտնի գեղանկարիչների գործերի ցուցահանդեսը: Ինչպես նաեւ  կանադահայ լուսանկարչուհի Մարինա Անախաթունյանի «Երկու քաղաք. վերաիմաստավորում» խորագրով ցուցահանդեսը:

 «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում կբացվի «Գյուղական լանդշաֆտի ժառանգությունը հայկական մշակույթի համատեքստում» ցուցահանդես, որին զուգահեռ տեղի կունենա «Կավագործության ավանդույթները». վարպետաց դաս: Իսկ Էրեբունի միջնաբերդի շուրջ տեղի կունենա Նետաձգության ավանդույթների ցուցադրական ելույթներ:

«Պատանի հնագետ» դպրոցի սաների և այլ դպրոցահասակ երեխաների մասնակցությամբ տեղի կունենա նաեւ  «Արի՛ պեղենք միասին». պեղումներ, Կցուցադրվեն նաեւ   հնագիտական ժառանգության վերաբերյալ ֆիլմեր:

Կլինի «Էրեբունու որմնանկարները». գորգագործության և կարպետագործության ցուցադրական դաս Ոսկեվազի և Ուջանի արվեստի դպրոցների սաների մասնակցությամբ: Թանգարանում օրը կամփոփվի «Այրոգի» ստվերների թատրոնի ներկայացումով,  գիշերային զբոսանք «Էրեբունի» ամրոցում եւ հայկական ժողովրդական երաժշտության կատարումներով:

Ժամանակակից արվեստի թանգարանում տոնը կմեկնարկի  Արտյոմ Մելիք-Ղազարյանի անհատական ցուցահանդեսով, որին կհաջորդի ներկայացում՝ նվիրված Հովհ. Թումանյանի 150 ամյակին, ապա  երաժշտական ծրագիր:

«Կարեն Դեմիրճյան» թանգարանը կներկայանա «Վերածննդի համոզմունքով» թեմատիկ ցուցահանդես:

Ֆրիտյոֆ Նանսենի թանգարանում տեղի կունենա Շուշանիկ Նալբանդյանի «Հույսի ծաղիկ» գրքի քննարկումը, որին կհաջորդի «Ֆրիտյոֆ Նանսեն աշխարհի խիղճը» փաստավավերագրական ֆիլմի դիտումը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА