ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Խնդրում եմ` միացեք ինձ` մեր երկրի խաղաղութան համար». ՀՀ վաստակավոր արտիստը դատարանի բակում է

18.05.2019 16:01 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Խնդրում եմ` միացեք ինձ` մեր երկրի խաղաղութան համար». ՀՀ վաստակավոր արտիստը դատարանի բակում է

Րոպեներ անց Նոր Նորքի ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ դատական նիստը: Դատարանի բակում հավաքվել են Ռ. Քոչարյանի մեծ թվով աջակիցներ եւ հակընդդեմ ակցիա իրականացնողներ: Այնտեղ է նաեւ ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆԸ: Քիչ առաջ նա կոչով հանդես եկավ` մասնավորապես նշելով. «Սիրելի՛ ժողովուրդ, մենք այստեղ ենք, որ խաղաղություն լինի, աշխատում ենք, որ բախումներ չլինի: Այսօր իմ այսօր ներկա լինելու պատճառը հենց սա է: Ուզում եմ իմ հայ ժողովուրդն իրար հետ բախումներ չլինի եւ հանկարծ ու հանկարծ իրար վնաս չտան: Ուզում եմ, որ երկու կողմն էլ խաղաղություն լինի, բոլորիդ սիրում եմ, իմ սիրելի ժողովուրդ, այն կողմն էլ եմ սիրում, այս կողմն էլ: Իմ հայրենակիցներ, իմ հայ ժողովուրդ, իմ քույր-եղբայրներ, իմ բալիկներ, եղե՛ք զգոն, մեր ազգին, մեր պետականությանը վնաս չհասցնե՛ք»:

Նիկոլ Փաշինյանը շրջակա միջավայրի փոխնախարար է նշանակել

Հիշեցնենք, որ դեռեւս երեկ Մ. Ասրյանը հայտարարությամբ էր հանդես եկել եւ շեշտել. «Տեսնելով ընդհանուր առկա իրավիճակը մեր երկրում, խնդրում եւ հորդորում եմ սթափվել, լրջանալ եւ խաղաղվել, այլապես այս իրավիճակը շարունակելու դեպքում շատ ծանր խնդիրների առաջ կկանգնեցնի ե՛ւ մեր երկրին, ե՛ւ մեր ժողովրդին։ Արցախի ներկա եւ նախկին նախագահները խաղաղության հասնելու համար անում են հնարավորինս։ Դա վկայում է Մայիսյան եռատոնին իրենց առաջարկությանը, բոլորով միասին նշեին մեր ազգի հաղթանակները։ Ես նույնպես դրան եմ ձգտում եւ դիմում եմ Նիկոլ Փաշինյանին եւ մեր ժողովրդին, մեկը մյուսին թշնամաբար վերաբերմունքն ու հայհոյանքները վերջ տրվի, նախկին եւ ներկա իշխանությունները խելք-խելքի տան, մեր երկիրը ծանր վիճակից հանեն, մեր թշնամիներին տխրեցնեն։ Մեր ազգին հարիր չէ աշխարհով մեկ խայտառակվելը։ Մի՛ մոռացեք, որ բոլորս հայ ենք, եւ մենք շատ անելիքներ ունենք։ Խնդրում եմ` միացեք ինձ` մեր երկրի խաղաղութան համար»։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА