o C     09. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հենրիխ Մխիթարյանը շնորհավորեց եւ խորհուրդ տվեց չթուլացնել տեմպը.Սարգիս Ադամյան

15.05.2019 16:22 ՍՊՈՐՏ
Հենրիխ Մխիթարյանը շնորհավորեց եւ խորհուրդ տվեց չթուլացնել տեմպը.Սարգիս Ադամյան

«Հոֆենհայմի» ներկայացուցիչները վաղուց էին հետևում իմ խաղին և արդեն 2 ամիս առաջ կապվել էին ինձ հետ: Այս մասին ՀՖՖ-ի պաշտոնական կայքի հետ զրույցում ասել է գերմանական Բունդեսլիգան ներկայացնող ակումբի հետ երեք տարվա պայմանագիր կնքած, Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը։ 25-ամյա ֆուտբոլիստը Հենրիխ Մխիթարյանից հետո Հայաստանի երկրորդ ներկայացուցիչն է Բունդեսլիգայի պատմության մեջ։

Մխիթարյանը վարժ խոսում է իտալերեն. Ռոմայում զարմացած են

«Շատ հպարտ եմ, հատկապես, երբ հիշում եմ անցած ճանապարհս: Դեռ երկու տարի առաջ խաղում էի գերմանական 4-րդ Բունդեսլիգայում, բայց երկու շատ լավ տարի անցկացրի «Յան Ռեգենսբուրգում» և հիմա այստեղ եմ: Պետք է ամեն ինչ անեմ՝ իմ նոր ակումբում նորանոր հաջողությունների հասնելու և իմ խաղով հայ երկրպագուներին ուրախացնելու համար:

«Հոֆենհայմը» արդեն մեծ հաջողություւններ է գրանցել ինչպես Գերմանիայում, այնպես էլ Եվրոպայում՝ մասնակցելով նույնիսկ Չեմպիոնների լիգային: Թիմը միշտ հարձակողական ոճի ֆուտբոլ է խաղում, ինչը շատ հոգեհարազատ է ինձ, քանի որ «Յան Ռեգենսբուրգը» ևս այդպիսի ֆուտբոլ էր դավանում: 

Հենրիխ Մխիթարյանն առաջիններից մեկը շնորհավորեց, նշեց, որ շատ կարևոր քայլ եմ կատարել և արդեն իսկ մեծ բանի եմ հասել, բայց խորհուրդ տվեց չթուլացնել տեմպերը և շարունակել աշխատել նույն ոգով: Հենրիխն այն ֆուտբոլիստն  է, ում խորհուրդները միշտ էլ կարելի է հաշվի առնել. նա գիտի հաջողության բանաձևը»,- ասել է Սարգիս Ադամյանը: 

Սարգիս Ադամյանը «Յան Ռեգենսբուրգի» կազմում երկրորդ Բունդեսլիգայի ընթացիկ առաջնությունում խփել է 15 գոլ, կատարել 11 գոլային փոխանցում։

Գերմանիայի առաջնության վերջին տուրից առաջ «Հոֆենհայմը» 51 միավորով 8–րդ տեղում է եւ 1 միավոր է հետ Եվրոպայի լիգայի որակավորման փուլի ուղեգիր ընձեռող 7–րդ տեղից, որն այժմ զբաղեցնում է «Վոլֆսբուրգը»։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА