o C     23. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հանդիպումը ցույց տվեց այն ճանապարահը, թե որ ուղղությամբ ենք մենք գնալու

15.05.2019 16:19 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հանդիպումը ցույց տվեց այն ճանապարահը, թե որ ուղղությամբ ենք մենք գնալու

ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի հետ ծանոթության փուլը կարելի է անցած համարել, հիմա գործնական աշխատանքների փուլն է, ամփոփելով ՀՀ և ԱՀ  խորհրդարանների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստի աշխատանքները՝  ՀՀ ԱԺ նախագահ Արարտ Միրզոյանի հետ համատեղ ճեպազրույցում հայտարարեց Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը:

Բա սրանից էլ լավ ապացույց՞, որ երկիրը դատարկվում է. Գեւորգ Պետրոսյան

«Գործնական աշխատանքների իմաստով այսօրվա մեր նիստն ու հանդիպումը ցույց տվեց այն ճանապարահը, թե որ ուղղությամբ ենք մենք գնալու», - ասաց Ղուլյանը:

Նա ընդգծեց, որ օրակարգում ընդգրկված էր մեկ հարց՝ խորհրդարանական դիվանագիտության ակտիվացման թեման և այդ համագործակցության համատեքստում Ղարաբաղյան հիմնախնդրի քննարկումները.

«Բոլոր պատգամավորները հնարավորություն ունեցան իրենց կարծիքը հայտնել և տեսակետներն առաջադրել»:

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն իր հերթին նշեց, որ գոհ է հանդիպման արդյունքներից ու մեծ բավականություն է ստացել քննարկումներից:

«Որովհետև շատ լուրջ մտքեր հնչեցին և այժմ մեր խորդհրդարանականները առավել հստակ պատկերացումներ ունեն, թե ինչպիսի շեշտադրումներ պետք է արվեն բազմաթիվ միջազգային հարթակներում», - ասաց Միրզոյանը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА