ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Արդարադատությունը դարձել է Նիկոլ Փաշինյանի ձեռքի խաղալիքը» (Տեսանյութ)

14.05.2019 03:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Արդարադատությունը դարձել է Նիկոլ Փաշինյանի ձեռքի խաղալիքը» (Տեսանյութ)

«Իրավունքը» զրուցել է «Զորակցություն հայրենյաց պաշտպանին» նախաձեռնության ղեկավար ԱՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հետ, որը եւս երեկ եկել էր Նոր Նորքի ընդհանուր իրավասության դատարան` սատարելու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

Ադեկվադ»-ի բերման ենթարկված անդամներն ազատ են արձակվել

- Անի, Դուք հետեւում էիք դատական նիստի ողջ ընթացքին, հետաքրքիր է՝ ի՞նչ տպավորություններ ունեք:

- Ինչպես դուք էլ տեսաք, դահլիճը մարդաշատ էր, քանի որ հասարակությունը հասկացել է, որ իրապես նախագահը քաղհալածյալ է եւ նախագահի նկատմամբ իրականացվում է քաղաքական վենդետա: Սակայն, դատական նիստն ընթացավ ոչ  անաչառ, քանզի, չգիտես ինչու, վահեգրիգորյանները ներկա էին դատական նիստին եւ անգամ կարծիք էին հայտնում:

- Ի դեպ դատավորը նշեց, որ փաստաբան Վահե Գրիգորյանը որեւէ  կողմ չի ներկայացնում դատական նիստի ժամանակ, սակայն հայտնի է, որ նա իշխանություններին, այսպես ասած, շատ ցանկալի փաստաբան է:

- Ոչ թե իշխանության կողմից ցանկալի փաստաբան է, այլ իշխանությունների կողմից նշանակված մարիոնետ է դատարանի դահլիճում: Դատապարտելի եմ համարում եւ անթույլատրելի դատավոր Դավիթ Գրիգորյանի կողմից թույլ տալը, որ Վահե Գրիգորյանը լինի դահլիճի ներսում: Նույն կերպ նաեւ մենք էլ ցանկություն ենք հայտնում լինել դահլիճի ներսում, ի՞նչ տարբերություն մենք, թե՝ վահեգրիգորյանները: Ինչո՞ւ է նա հայտնվել ներսում, որովհետեւ այս իշխանությունների համար ցանկալի մա՞րդ է: Ո՞ւր կորավ արդարադատությունը, սրանով այսօր իրենք ապացուցում են, որ այո՛, ՀՀ-ում արդարադատությունը դարձել է Նիկոլ Փաշինյանի ձեռքի խաղալիքը, եւ հենց ինքը՝ դատավորը, եւս դարձել է Նիկոլ Փաշինյանի ձեռքի խաղալիքը:  

- Դատական նիստն ուղեկցվեց մանր միջադեպերով: Ի՞նչ կասեք այս մասին:

- Որովհետեւ դատարան եկել էին նաեւ որոշ սադրիչներ ու ստյոպիկսաֆարյանիկներ: Ընդ որում՝ այս անգամ Ստյոպիկ Սաֆարյանն իր ընտանիքով էր ձեռնամուխ եղել սադրանքներ հրահրելուն՝ եղբոր տղայով ու քույրիկով, որոնք փորձում էին արհեստականորեն հրահրումներ առաջացնել:

- Ի՞նչ եք կարծում՝ այս օրերին ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխելու հետ կապված դատական նիստերն ինչո՞վ կավարտվեն:

- Կարծում եմ՝ եւս մի օրինազանցություն է այսօր տեղի ունենում դատարանում, քանի որ արդարադատությունը կվերականգնվի այն դեպքում, եթե հենց այս նիստերի դահլիճից Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվի: Հակառակ դեպքում, հայտարարում ենք, որ դատավորը ռեժիմի ստրուկն է եւ ՀՀ-ում արդարադատություն չկա: Ուստի՝ պայքարելու ենք հանուն արդարադատության, հանուն նախագահի ազատության եւ ընդդեմ այս ստուկ ռեժիմի, որը բերել է Նիկոլ Փաշինյանն՝ իր վահեգրիգորյանների եւ մյուս սորոսական ճտերի հետ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Առավել մանրամասն դիտեք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА