o C     29. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Սա Նիկոլ Փաշինյանի քաղաքական վենդետան է». Դավիթ Մկրտչյան (Տեսանյութ)

14.05.2019 02:14 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Սա Նիկոլ Փաշինյանի քաղաքական վենդետան է». Դավիթ Մկրտչյան (Տեսանյութ)

«Իրավունքը» զրուցել է ԵԿՄ անդամ, ՀՀ Արագածոտնի մարզի պատանի երկրապահի նախագահ ԴԱՎԻԹ ՄԿՐՏՉՅԱՆԻ հետ, որը երեկ եկել էր Նոր Նորքի ընդհանուր իրավասության դատարան` սատարելու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

​​​​​​​«Իմ քայլը» խմբակցությունը հերթական հակասահմանադրական քայլն է կատարել. Ռոբերտ Մարգարյան

Պարոն Մկրտչյան, Արցախի նախագահ Բակո Սահակյանը եւ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը դիմել էին ՀՀ գլխավոր դատախազին, որպեսզի Արցախի առաջին եւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխվեր, ու նա մասնակցեր մայիսյան եռատոնի միջոցառումներին: Սակայն, խնդրանքը չընդունվեց: Ի՞նչ կասեք այս մասին

Առհասարակ, Ռ. Քոչարյանի նկատմամբ այսպիսի բան պետք է չանեին, որովհետեւ նա մեր հերոսն է: Շատ վատ բան են սկսել մեր երկրում անել, որ ընկել են հերոսների հետեւից: Իսկզբանե էլ ասել եմ` որ սա Նիկոլ Փաշինյանի քաղաքական վենդետան է, նրա շոուն է, բայց վերջում ուզեն, թե` չուզեն արդարացնելու են: Եթե Հայաստանում էլ չարդարացնեն, ապա Եվրոպական դատարանով են արդարացնելու ու հրապարակավ ներողություն են խնդրելու Ռ. Քոչարյանից, որովհետեւ նա, իրոք, մեղք չունի:

Ովքե՞ր են խմբագրում/ուրանում մեր պահանջատիրությունը. Լիլիթ Գալստյան (Տեսանյութ)

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Առավել մանրամասն դիտե՛ք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА