ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նեթանյահուն Գոլանի բարձունքում Թրամփի պատվին կառուցվելիք բնակավայրի համար համապատասխան վայր է ընտրել

12.05.2019 19:22 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Նեթանյահուն Գոլանի բարձունքում Թրամփի պատվին կառուցվելիք բնակավայրի համար համապատասխան վայր է ընտրել

Իսրայելի իշխանությունները Գոլանի բարձունքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պատվին կառուցվելիք բնակավայրի համար համապատասխան վայր են ընտրել, գրում է Times of Israel-ը՝ երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուին հղումով:

Թբիլիսիի մետրոյում երկար մազեր ունենալու և ականջօղեր կրելու համար երկու երիտասարդի են ծեծի ենթարկել (տեսանյութ)

Այս քայլով Նեթանյահուն ցանկանում է շնորհակալություն հայտնել Միացյալ Նահանգների նախագահին, որը Գոլանի Բարձունքը հրեական պետության մաս էր ճանաչել:

Նեթանյահուն հայտնել է, որ Թրամփի անունը կրող նոր բնակավայրի հիմնադրման հարցը կներկայացվի նոր կաբինետի հաստատմանը, որն ապրիլին կայացած ընտրություններից հետո դեռ ձևավորման փուլում է:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահը 1967թ.-ին Իսրայելի կողմից Սիրիայից բռնագրավված Գոլանի բարձունքում Իսրայելի գերակայությունը ճանաչելու մասին որոշումը կայացրել էր մարտի վերջին:

2017թ.-ին Դոնալդ Թրամփը Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք էր ճանաչել, ինչից հետո իսրայելական կողմը հայտնել էր Երուսաղեմի արևելյան մասում գնացքի կայարաններից մեկը նրա անունով անվանակոչելու ցանկության մասին:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА