o C     23. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Երևանյան գարեջրատներից մեկի սեփականատերը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. Shamshyan.com

11.05.2019 14:23 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔՐԵԱԿԱՆ
Երևանյան գարեջրատներից մեկի սեփականատերը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. Shamshyan.com

Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մայիսի 10-ին, Երևանում տեղի ունեցած արտակարգ դեպքի փաստով։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին, ժամը 14։30-ի սահմաններում «Նաիրի» բժշկական կենտրոնից ոստիկանության կենտրանական բաժին ահազանգ է ստացվել, որ «գագաթոսկրի կոտրվածք, գլխուղեղի ցնցում և սուբդուրալ հեմատոմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Դիզվառելիք տեղափոխող բեռնատարը Օձունի մոտ շրջվել է. 2 մարդ տեղափոխվել է Ալավերդու ԲԿ

Հիվանդանոց են մեկնել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Գրիորյանի գլխավարությամբ։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի բնակիչ՝ 36-ամյա Արմեն Ղազարյանն է։ «Նաիրի» բժշկական կենտրոնից ոստիկաններին հայտնել են նաև, որ Ա. Ղազարյանը հիվանդանոց է տեղափոխվել Երևանի 1-03 շտապօգնության 06 խմբի կողմից՝ Աբովյան փողոցից, և նա ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Ըստ լրատվամիջոցի՝ վիրավորը երևանյան գարեջրատներից մեկի սեփականատերն է:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА