ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Դանակով և նռնակի նմանվող առարկայով սուպերմարկետ ներխուժած անձը ձերբակալվել է

11.05.2019 11:59 ԻՐԱՎՈՒՆՔ
Դանակով և նռնակի նմանվող առարկայով սուպերմարկետ ներխուժած անձը ձերբակալվել է

Մայիսի լույս 7-ի գիշերը Արաբկիր վարչական շրջանում ավազակային հարձակման մասին ոստիկանություն է ահազանգել Կոմիտասի պողոտայում գտնվող սուպերմարկետներից մեկի աշխատակիցը,  հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։

Սպիտակում անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ դանակով 3 անգամ հարվածել է համագյուղացուն

Աշխատակցի փոխանցմամբ՝ բժշկական դիմակով դեմքը քողարկած և ձեռնոցներով մի երիտասարդ մտել է սուպերմարկետում գործող տարադրամի փոխանակման կետ, դանակով և նռնակի նմանվող առարկայով սպառնացել ու գումար պահանջել: Հարձակվողի պահանջները չեն կատարել և նա, ոչինչ չստանալով, փախուստի է դիմել:

Դեպքի առթիվ տարածքային նախաքննական մարմնում քրեական գործ է հարուցվել։ 

Դեպքի հաջորդ օրը՝ մայիսի 8-ին, քրեական հետախույզները ոստիկանության Արաբկիրի բաժին բերման են ենթարկել իրենց օպերատիվ տեսադաշտում հայտնված երևանաբնակ մի երիտասարդի: Բերման ենթարկվածին ոստիկանները ներկայացրել են դեպքի նախաքննությունը վարող քննչական բաժին, որտեղ նա, որպես կասկածյալ, ձերբակալվել է:

Ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները շարունակում են հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, ինչպես և հանցագործության գործիք դանակն ու նռնականման առարկան հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքննություն:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА