o C     23. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՍՆՆԴԻ ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՌԵԿՈՐԴՆԵՐԸ

10.05.2019 22:00 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ՍՆՆԴԻ ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՌԵԿՈՐԴՆԵՐԸ

Գործող իշխանությունների ներկայացուցիչները վերջին ժամանակներս փորձում են ակտիվորեն քարոզել, թե Հայաստանում ոչ մի թանկացում էլ չկա: Ավելին, որ իրենց հաջողվել է ստեղծել այնպիսի մրցակցային վիճակ, որ գները դարձել են միանգամայն կայուն:

«Սպայկա» ընկերությունը պետական բյուջե է վերադարձրել 1 մլրդ դրամ

 

ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Օրինակ, դեռ խմբագիր ժամանակներից Փաշինյանի աշխատակից եւ նրա հաշվին ԱԺ պատգամավոր դարձած Հայկ Գեւորգյանը, մեր թղթակցի հետ զրույցում, սոցցանցերում թանկացումների հետ կապված, ծավալված լայն քննադատության առնչությամբ, դեմքի ամենալուրջ արտահայտությամբ համոզում էր. «Այդ օգտատերերին հարցրե՞լ եք, թե ինչպես է ստացվում, որ գնաճը Հայաստանում առաջին եռամսյակի դրությամբ` ընդամենը 1.5 տոկոս է ավելացել: Այն դեպքում, երբ բյուջեի մասին օրենքով պետք է լիներ առնվազն 2,5-5,5: Բայց այսօր գնաճն ավելի ցածր է ստացվում, քան նախատեսված է պետական բյուջեի մասին օրենքով: Այսօրվա ցածր գնաճը պայմանավորված է նրանով, որ նոր տնտեսվարողներ են հայտնվել շուկաներում, եւ մրցակցությունը, այսպես ասենք, դաժան է: Այլ հիմնավորում, թե ինչու է գնաճը ցածր, չկա...»:

Բյուջեի եկամուտներն ավելացել են 25.1%-ով, ինչի արդյունքում հնարավորություն է ընձեռվել նախաձեռնել մի շարք խոշոր ծրագրեր. Նիկոլ Փաշինյան

Լավ, սույն պատգամավորը գոնե իրենց իսկ պաշտոնական վիճակագրությա՞նը չի բարեհաճում հետեւել: Իհարկե, վիճակագրությանը երբեք էլ չի կարելի լուրջ վերաբերվել, բայց անգամ այդ կառույցի «նկարչական հանճարը» չի կարողանում մինչեւ վերջ կոծկել առկա իրողությունները: Այդ թվում, որ այս ապրիլին՝ նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 2.5 տոկոս գնաճ՝ անցած տարվա 2.1, նախանցածի՝ 2.4 տոկոսի դիմաց: Ավելին, այդ ցուցանիշն ամենաբարձրն է 2014թ.-ից ի վեր ¥տե՛ս գրաֆիկը¤: Ընդ որում, մարտին եւս, որի ինչ-որ տվյալ է մեջբերում պատգամավորը, իրավիճակը բառացիորեն նույնն էր: Այսինքն, եթե այս տարվա 2.5 տոկոս գնաճը «ցածր է», քանի որ «նոր տնտեսվարողներ են հայտնվել շուկաներում», ապա այդ տրամաբանությամբ՝ անցած տարվա 2.1 տոկոսն էլ պետք է նշանակեր, որ շատ ավելի մեծ թվով «նոր տնտեսվարողներ են հայտնվել»: Վերջապես, մի տարի առաջ նույն այդ նիկոլականներն աջուձախ խոսում էին համատարած մոնոպոլիզացիայից, թե՝ «Մենք կվռնդենք մոնոպոլիստներին, եւ կտեսնեք, թե նրանց հաստատած արհեստական բարձր գները ոնց են միանգամից նվազում»: Այսինքն, եթե հիմա «վռնդել են մոնոպոլիստներին», ինչպես որ Փաշինյանն է շարունակաբար գլուխ գովում, պետք է ունենայինք ոչ թե նրանց հաստատած նախկին «անազնիվ գները», այլ մի երկու տասնյակ տոկոսով պակասԲայց ի՞նչ մտածենք, երբ մի 10-20 տոկոս խոստացված գնանկման փոխարեն ունենք վերջին 6 տարիների կտրվածքով թանկացման ամենաբարձր ցուցանիշը: Որ նախկինում խաբո՞ւմ էին, թե մոնոպոլիստներն արհեստական բարձր գներ են սահմանել, թե այդ մոնոպոլիստները հիմա իրենց «տակ» են եւ արդեն այդ դիրքերից են էլ ավելի բարձր արհեստական գներ սահմանում: Սա դեռ գնաճային ընդհանուր ցուցանիշի մասին է խոսքը: Բայց երբ անցնում ենք ապրանքային ճյուղերին, իրավիճակը շատ ավելի սարսափելի է դառնում: Նախ` մեկ պարզ ճշմարտություն. Հայաստանի նման աղքատ երկրում բնակչության  բացարձակ մեծամասնության համար առաջնային է սննդամթերքի գները. մարդիկ իրենց եկամուտների առյուծի բաժինը ծախսում են հենց սնվելու վրա, այսինքն՝ անգամ հագուստ-կոշիկի, առողջապահության գներն են մղվել երկրորդ պլան: Եվ ահա վիճակագիրները «սննդամթերք եւ ոչ ալկոհոլային խմիչք» տողով ներկայացնում են նույն դեկտեմբերի համեմատ 5.5 տոկոս թանկացում, բյուջեով թույլատրվածի առավելագույն շեմի չափով: Ընդ որում, վիճակագիրների շուստրիությունը կարելի է հասկանալ. ոչ ալկոհոլային խմիչքները եւս մարդկանց համար առաջնային ապրանք չեն, առանց դրա էլ յոլա կգնան: Այսինքն, ապա ապրանքատեսակների մասով թանկացում գործնականում դժվար թե հնարավոր լինի. պարզապես առեւտրի ծավալները կնվազեն, եւ վերջ: Եվ երբ բերում ու այս չթանկացող ոլորտը կապում են սննդամթերքին, մեկ բան է հուշում՝ ուզում են սննդի թանկացման ավելի մեղմ պատկեր ներկայացնել: Արդյունքում պարզ է, որ սննդի, այսինքն՝ մարդկանց հետաքրքրող թիվ մեկ ապրանքախմբի ուղղությամբ վիճակագրական թանկացումը 5.5 տոկոսից շատ ավելի բարձր է: Եվ դրանում դժվար չէ համոզվել, հետեւելով առանձին ապրանքատեսակների մասին վիճակագրական տվյալներին: Այսպես, «Բանջարեղենի ապրանքախմբում 2019թ. ապրիլին 2018թ. ապրիլի համեմատ արձանագրվել է 12.2% գնաճ»,- ներկայացնում է վիճակագրությունը: Այն դեպքում, երբ անցած տարվա ապրիլին ունեինք 5.3 տոկոս գնանկում: Տեսնես ինչպե՞ս այս ցուցանիշը կմեկնաբանեն նիկոլական պատգամավորները, այդ բանջարեղենի արտադրության ոլորտում «նոր տնտեսվարողնե՞ր են հայտնվել», թե՞ նկատելիորեն պակասել են:

ՀՀ պետական բյուջեի եկամուտներն ավելացել են 152 մլրդ դրամով

«Մսամթերքի ապրանքախմբում 2019թ. ապրիլին 2018թ. ապրիլի համեմատ գրանցվել է 2.1% գնաճ...»,- տեղեկացնում է վիճակագրությունը: Եվ թող այս համեմատաբար փոքր թանկացումը չզարմացնի. մսի գներն այն գերբարձր մակարդակին են, որ պարզապես այդ արդեն մարդկանց մեծ մասի գրպանի բանը չէ, գնողունակության սարսափելի անկում կա, եւ, բնական է, գները պարզապես չեն կարող ավելի շատ թանկանալ: Ի դեպ, փողոցներում խորոված անելու կոչ հնչեցնող Փաշինյանը լավ կաներ, որ միաժամանակ բացատրեր, թե մարդիկ այդ ինչպե՞ս են միս գնելու, որ մի հատ էլ խորոված սարքեին: Չնայած, երեւի կոչը վերաբերվում էր իր յուրայիններին, որոնց գնողունակությունը, ի տարբերություն ժողովրդի, բազմապատկվել է...

Պետբյուջե մուտքագրվել է 1.194.000 դրամ

Իսկ ահա վիճակագրական մեկ այլ փաստով՝ «2019թ. ապրիլին՝ 2018թ. ապրիլի համեմատ հանրապետությունում արձանագրվել է թռչնամսի 13.4% գնաճ»: Կարճ ասած, թռչնամիսը եւս սկսում է ժողովրդի ճաշացուցակից դուրս մնալ: «Ձվի գինը... 2019թ. ապրիլին՝ 2018թ. ապրիլի համեմատ գրանցվել է 19.3% գնաճ»:   

«Հացաբուլկեղենի եւ ձավարեղենի ապրանքախմբում 2019թ. ապրիլին՝ 2018թ. ապրիլի համեմատ գրանցվել է 4.4% գնաճ: 2019թ. ապրիլին՝ 2018թ. ապրիլի համեմատ ալյուրի եւ հացի գներն աճել են համապատասխանաբար 6.2% եւ 5.3%-ով»: Եվ այսպես շարունակ: Իհարկե, կան ապրանքատեսակներ, որոնց գները մի փոքր նվազել են: Սակայն նկարագրեցինք սննդամթերքի այն հիմնական տեսակները, որոնք մարդկանց գոյության համար ամենագլխավորն են, այսինքն՝ ստիպված են գնել՝ մնացած ամեն ինչի հաշվին խնայողություն անելով: Եվ այս ուղղություններում անգամ վիճակագրական թանկացումները ահավոր են: Իսկ իրականում վիճակը շատ ավելի վատ է, քան ներկայացնում են վիճակագիրները:

ԳՏՆՎԵՑ ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ՓԱՅՏԻԿԸ

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ՇԱՐՔԵՐՈՒՄ

Ինչ վերաբերում է նիկոլական պատգամավորի այն պնդմանը, թե՝ «Այլ հիմնավորում, թե ինչու է գնաճը ցածր, չկա...», ապա դա եւս սովորական կեղծիք է: Համենայնդեպս, նույն պաշտոնական վիճակագրությունը նշում է նման միանգամայն ռեալ հիմնավորում: Այսպես, մարտին՝ դեկտեմբերի համեմատ Հայաստանում գնաճը 2.6 տոկոս է: Իսկ ահա ԵՄ-ում՝ 0.4: Մեզ հետ համադրելի է ՌԴ-ի 1.8 տոկոս եւ հավասար՝ Բելառուսի թանկացումը, սակայն այդ երկրներում ոչ թե գնաճի կոշտ զսպման մեխանիզմ է գործում, ինչպես մեզ մոտ, այլ՝ ազատականացված՝ բնակչության հավելյալ ծախսերը պարբերաբար կոմպենսացնելու պայմանով: ԱՄՆ-ում գնաճը 1.2 տոկոս է, Չինաստանում՝ 1.1, Թուրքիայում՝ 2.3 եւ այդպես շարունակ ¥տե՛ս աղյուսակը¤: Այսինքն, Հայաստանն աշխարհի այն փոքրաթիվ երկրների թվում է, որտեղ գնաճն ամենաբարձրն է, իսկ հիմնականում համաշխարհային գնաճային միտումները 0-1 տոկոսի կարգի են, մեզանից էապես ցածր: Այս իրավիճակում, եթե իրոք Հայաստանում լիներ ապամոնոպոլիզացիա եւ մրցակցության ավելացում, պետք է ունենայինք առնվազն համաշխարհային գործընթացներին համարժեք միտումներ: Բայց ունենք ամենաբարձր գնաճային ֆոնը: Սա գլուխ գովելու բա՞ն է...

Նախագահի աշխատակազմը պետբյուջե է վերադարձրել ավելի քան 338 մլն դրամ տնտեսված միջոցներ

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА