o C     23. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Անուններ, որոնք արտասանելով՝ հնարավոր է ցանկացած պահի հունից հանել Նիկոլ Փաշինյանին

09.05.2019 00:40 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Անուններ, որոնք արտասանելով՝ հնարավոր է ցանկացած պահի հունից հանել Նիկոլ Փաշինյանին

«Ռոբերտ Քոչարեան», «Սերժ Սարգսյան»: Սրանք կախարդական հզորությամբ այն անուններն են, որոնց արտասանելով՝ հնարավոր է ցանկացած պահի հունից հանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նրան պարտադրելով մի կողմ դնել դիմակը եւ անտեսելով դիվանագիտական կաշկանդումներն ու նկատառումներն անկեղծորեն բարձրաձայնել որեւէ թեմայի կապակցությամբ իր իրական տեսակետն ու դիրքորոշումը», - նշում է քաղաքագետ ՌՈԲԵՐՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ եւ մանրամասնում. «Չորեքշաբթի օրը տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ մեկ անգամ եւս ապացուցվեց այս իրողությունը, հատկապես այն պահին, երբ պատասխանելով Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու խնդրանքով Արցախի գործող ու նախկին նախագահների նամակի մասին «Ազատության» թղթակցի նպատակուղղված հարցումին ՀՀ վարչապետը ջղագրգիռ շարժումներով վիրավորական ու կոշտ արտայայտություն թույլ տվեց հայկական երկրորդ պետականության՝ Արցախի Հանրապետութեան հասցեին, ընդգծելով, որ «չեմ կարծում Ղարաբաղի իշխանությունները Հայաստանի գործերին միջամտելու հնարավորություն ընդհանրապես ունեն» եւ դա ի տես այն բանի, որ իրեն Հայաստանի վարչապետ համարող անձը կարող էր մեկ կարճ նախադասությամբ ամփոփել իր պատասխանը նշելով, որ ՀՀ Գլխավոր դատախազին ցանկացած խնդրով կարող է դիմել ցանկացած անձ, իսկ Գլխավոր դատախազը դրան ընթացք կտա օրենքի սահմաններում»:

Նիկոլ Փաշինյանը կմեկնի արձակուրդ

Քաղաքագետի գնահատմամբ՝ իհարկե, սա Արցախի Հանրապետության կապակցությամբ ՀՀ վարչապետի միակ վրիպումը չէ. «Ամբողջ հարցազրույցի ժամանակ նա համառորեն օգտագործում էր «Ղարաբաղի Հանրապետություն» արտահայտությունը մինչդեռ այդ տարածքն ունի իր պաշտոնական անվանումը՝ «Արցախի Հանրապետություն»: Իհարկե, դրանից բացի այլ բան չի կարելի ակնկալել մի իշխանության վարչապետից, որի գլխավորած կուսակցությունը ներկայացնող ԱԺ նախագահն իր ֆեյսբուքյան գրառման մէջ նշում է, թէ «դժվար է գերագնահատել» Շուշիի ազատագրումը»:

Նիկոլը գնալով թուլանալու է, բայց պետությունը պետք է ուժեղ մնա

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА