o C     20. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԻՆՉՊԵՍ ԵՆ ԾԱԽՍՈՒՄ ԳՐԱՆՏԱՅԻՆ ՓՈՂԵՐԸ

08.05.2019 21:30 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ԻՆՉՊԵՍ ԵՆ ԾԱԽՍՈՒՄ ԳՐԱՆՏԱՅԻՆ ՓՈՂԵՐԸ

ՀՀ առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը լրատվամիջոցների հետ զրույցում մասնավորապես նշել էր, որ պապիլո վիրուսի դեմ պատվաստելու նախապատրաստական աշխատանքների համար նախարարությունը դրամաշնորհ է ստացել 178 հազար  ԱՄՆ դոլարի չափով: «Ծրագիրն արդեն իրականացվում է, մինչ այդ բավականին լուրջ նախապատրաստական միջոցառումներ են իրականացվել. դասընթացներ բոլոր բուժաշխատողների շրջանում, խորհրդակցություններ բոլոր բուժաշխատողների շրջանում, հանդիպում դպրոցներում իրազեկման նպատակով, տպագրված ձեռնարկներ»,- ասել էր Գայանե ՍահակյանըԱյդ նախապատրաստական աշխատանքներից մեկով տեսահոլովակ նկարահանելու համար ընդգրկված է նաեւ «Եղիր տեղեկացված» հանրային իրազեկման հասարակական կազմակերպության ղեկավար ԱՐՈՒՍԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ, ումից էլ փորձեցինք պարզել, թե քանի՞ անգամ եւ ո՞ր հեռուսատեսություններով է ցուցադրվել այդ տեսահոլովակը, որքա՞ն գումար է հատկացված նկարահանման համար եւ որքան գումար են վճարել տեսահոլովակը ցուցադրելու համար: Տիկին Մկրտչյանը մեր հարցից նախ զարմացավ.

«ԷԲՈԼԱ» ՎԻՐՈՒՍԸ 1500 ՄԱՐԴՈՒ ԿՅԱՆՔ Է ԽԼԵԼ

- Մենք նկարահանել ենք ընդհանուր կանխարգելիչ հետազոտությունների բոլոր սոցիալական հոլովակնեը, որոնք չեն վերաբերում պապիլոմա վիրուսին: Դրանք վերաբերում են դիաբետին, արգանդի պարանոցի քաղցկեղին եւ հիպերտենզիային: Ոչ մի անմիջական կապ այդ վիրուսի հետ կապված:

- Իսկ երբ է ցուցադրվել այդ տեսահոլովակը եւ ո՞ր հեռուսատընկերություններով:

- Նկարահանվել է, բայց դուրս չի եկել եթեր: Ես չգիտեմ, ով է Ձեզ իմ մասին ինֆորմացիա տվել: Դա նախարարության հոլովակն է լինելու:

iPhone արտադրող գործարանի համակարգիչները WannaCry վիրուսով են վարակվել

Նկատենք, որ մեզ հետ զրույցում տիկին Մկրտչյանը բավականին նյարդային էր խոսում եւ այլ հարցերի չցանկացավ պատասխանել: Հիմա հարց ծագում՝ ինչո՞ւ են նախարարի շրջապատի հետ  կապակցված անձինք թաքցնում ինֆորմացիան հանրությունից: Մեզ մնում է ենթադրել, որ կամ հնարավոր են կոռուպցիոն գործարքներ կամ նրանց գործունեությունը հակազգային բնույթ ունի: Հակառակ դեպքում` թող իրենք բացատրեն՝ ինչո՞ւ են փորձում թաքցնել:

Գիտնականները կապ են գտել ճարպակալման եւ գրիպի վիրուսի միջեւ

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА