o C     17. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ավագանու նիստի օրակարգից հանվեց Երեւանի քաղաքապետի աշխատավարձի բարձրացման հարցը

08.05.2019 11:20 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ավագանու նիստի օրակարգից հանվեց Երեւանի քաղաքապետի աշխատավարձի բարձրացման հարցը

Երեւանի ավագանու արտահերթ նիստում օրակարգից հանվեց առաջին եւ երկու հարցերը, որն ընդգրկում էր Երեւանի քաղաքապետի, փոխքաղաքապետերի, վարչության պետերի եւ համայնքապետերի աշխատավարձերի բարձրացման հարցը: Նիստը մեկնարկելուց հետո Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը ասաց, որ ինքը 19 տարեկանից աշխատել է եւ այսօր իրեն ապահովված է համարում ու այդ բարձր աշխատավարձի կարիքը չունի, բայց իրավաբանները իրեն առաջարկել են չտրվել հույզերին, քանի որ չի կարող փոխքաղաքապետերն ու վարչության պետերը ավելի բարձր աշխատավարձ ստանան քան քաղաքապետը: Երկարաշունչ ելույթից հետո քաղաքապետը դիմելով իր հարազատ խմբակցության անդամներին ասաց. «Ներողություն եմ խնդրում ընդդիմադիր խմբակցության անդամներից ուզում եմ դիմել մեր ֆրակցիային ու մեր ֆրակցիայի մասով ասեմ, որ ուզում եմ լինի լայն կոնսենսուս, թե ինչ ձեւով ենք ավելացնելու աշխատավարձերը, սա ինձ համար կարեւոր է եւ ոչ միայն իմ, այլ նաեւ՝ մեր բնակիչների, որոնք ուզում են պարզ ու շիտակ լինել: Այս ամենը հաշվի առնելով եւ հաշվի առնելով այս պահին այդ լայն կոնսենսուսը չկա, ես այս հարցը օրակարգից հանում եմ»:

Ինչո՞ւ Ձեր պարգևավճարի 140 հազար ԱՄՆ դոլարը չուղղեցիք աղբահանության խնդրի լուծմանը. հարց քաղաքապետին

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА