o C     16. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Գիտնականները պատասխանել են՝ ովքե՞ր են ավելի շատ բամբասում՝ տղամարդի՞կ, թե՞ կանայք հարցին

07.05.2019 18:46 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Գիտնականները պատասխանել են՝ ովքե՞ր են ավելի շատ բամբասում՝ տղամարդի՞կ, թե՞ կանայք հարցին

Տարածված կարծիքի համաձայն՝ կանայք ավելի շատ են բամբասում, քան տղամարդիկ, սակայն ամերիկացի գիտնականների իրականացրած հետազոտությունը վկայում է, որ այս պնդումը սխալ է: Social Psychological and Personality Science ամսագրում հրապարակված հոդվածում Կալիֆոռնիական համալսարանի գիտնականները նշում են, որ տղամարդիկ բամբասելու համար ավելի քիչ ժամանակ չեն ծախսում, քան կանայք:

Արծրուն Հովհաննիսյան.Ինչ է, մենք ուզում ենք ամեն տարի ավելի շատ մարդ զոհվի հակառակորդից, քան այլ բաների՞ց

Հետազոտությանը մասնակցել է տարբեր սեռի, տարիքի, սոցիալական ծագման, կրթության, ինչպես նաեւ եկամուտների մակարդակի 467 մարդ: Բոլոր փորձարկվողները պետք է մի քանի օր մշտապես իրենց մոտ ունենային հատուկ ձայնագրող սարք: Կամավորների զրույցները վերլուծելով՝ գիտնականները հաշվարկել են ուրիշի «ոսկորները աղալու» ավելի քան 4 հազար դեպք:

Պարզվել է, որ մարդը բամբասանքի վրա ծախսում է օրական միջինը մոտ 52 րոպե, ընդ որում՝ այս ցուցանիշը կախված չէ ո՛չ տարիքից, ո՛չ կրթական ու եկամուտների մակարդակից: Բամբասանքների գլխավոր թեման, պարզվել է, ընդհանուր ծանոթներն են: Նրանց մասին բամբասել պատրաստ են ինչպես տղամարդիկ, այնպես էլ կանայք, սակայն հետաքրքիրն այն է, որ կանանց զրույցները հիմնականում ավելի չեզոք բնույթ ունեն: Իսկ տղամարդիկ ավելի են հակված չարախոսությանը, ընդ որում՝ այս օրինաչափությունը դիտվում է նաեւ երկու սեռերի երիտասարդ ներկայացուցիչների շրջանում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА