o C     23. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԵՂԻՍԱԲԵԹ 2-ՐԴ ԹԱԳՈՒՀԻՆ ԿՈՇՏ ԴԻՏՈՂՈՒԹՅՈՒՆ Է ԱՐԵԼ ՄԵԳԱՆ ՄԱՐՔԼԻՆ

07.05.2019 18:37 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ԵՂԻՍԱԲԵԹ 2-ՐԴ ԹԱԳՈՒՀԻՆ ԿՈՇՏ ԴԻՏՈՂՈՒԹՅՈՒՆ Է ԱՐԵԼ ՄԵԳԱՆ ՄԱՐՔԼԻՆ

Բրիտանական թագավորական կենսագիր Քեթի Նիկոլը պատմել է արքայազն Հարրիի կնոջը՝ Մեգան Մարքին թագուհու կողմից արված կոշտ դիտողության մասին։ Ինչպես հայտնում է The Daily Mail պարբերականը, դեպքը տեղի է ունեցել դեռեւս արքայազն Հարրիի ամուսնության նախապատրաստությունների ժամանակ։ Այդ ժամանակ Մեգան Մարքլը տարված է եղել այսպես ասած մակրոբիոտիկ դիետայով, որը ենթադրում է, որ ամեն մի ուտելիքի մեջ կա եւ «ին», եւ «յան» տեսակի էներգիա, ու պետք է ուտել այն սնունդը, որտեղ այդ էներգիան բալանսավորված է։ Հարսանիքից առաջ տեղի ունեցած ինչ որ հանդիսության հրավիրված են եղել նաեւ որոշ աստղեր, որոնք նույնպես հետեւել են այդ դիետային։ Մեգանը պնդել է, որպեսզի այդ դիետայով սնվող հյուրերի համար հատուկ ուտելիքներ պատրաստվեն ու անձամբ է հետեւել դրանց պատրաստմանը։ Ճաշատեսակներից մեկը փորձելիս նա ձվի համ է առել ու սկսել գոռգոռալ, որ ձու կա այդ ճաշի մեջ, սակայն սպասավորները հակառակն են պնդել։ Թագուհին Մեգանի բարձր ձայնը լսելով միջամտել է շատ կոշտ դիտողություն անելով, որ ընդունված չէ բրիտանական թագավորական ընտանիքում այդ կերպ խոսելը։ «Այս ընտանիքում մենք մարդկան հետ երբեք այդպես չենք խոսում»,- սաստել է թագուհին։

«Պարզապես գոյատևելը բավարար չէ, դա չէ կյանքի իմաստը». Մեգան Մարքլը վավերագրական ֆիլմում խոսել է մշտապես ուշադրության կենտրոնում գտնվելու դժվարության մասին

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА