ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ուշադրություն. ուժեղ ցիկլոն է ներթափանցել, սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ

04.05.2019 08:58 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԵՂԱՆԱԿ
Ուշադրություն. ուժեղ ցիկլոն է ներթափանցել, սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ

Մայիսի 4-ին հատկապես կեսօրից հետո և 5-ի գիշերը Սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ, առանձին հատվածներում կարկուտ: Ֆեյսբուքում հայտնել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։

Սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ

«Իմ մասնագիտական գործունեության 17 տարիների ընթացքում նման պրոցես հանդիպում եմ երկրորդ անգամ, ակտիվ տեղումնաբեր ցիկլոն Պարսից ծոցից: 

Նրա ներթափանցումը կսկսվի լուսադեմից, իսկ ակտիվ գոտին(կենտրոնը) մեր երկրում կլինի կեսօրից հետո, հատկապես երեկոյան ժամերին: Մայիսի 4-ին հատկապես կեսօրից հետո և 5-ի գիշերը Սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ, առանձին հատվածներում կարկուտ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում 20-25մ/վրկ», - նշել է Սուրենյանը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА